Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆՈՒՄ

Շաբաթ, 22 յուլիս 2023 թւականի երեկոյեան, Ազգ. Առաջնորդարանի դահլիճում Թեմական խորհրդի հրաւէրով՝ ատենապետութեամբ ճրտպ. Նորայր Արամեանի եւ ներկայութեամբ Ի. Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ Հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի հանդիպում կայացաւ Համահայկական 8-րդ ամառային խաղերի Գործադիր յանձնախմբի հետ:

Հանդիպմանը նաեւ ներկայ էին  Թեմական խորհրդի փոխատենապետ եւ միաժամանակ Համահայկական 8-րդ ամառային խաղերի Գործադիր յանձնախմբի հետ կապ՝ պրն. Վահէ Թարոյեանը եւ Համահայկական խաղերի Համաշխարհային կոմիտէի Իրանի ներկայացուցիչ՝ պրն. Հենրիկ Խալոյեանը:

Հանդիպմանը ընդհանուր զեկոյց ներկայացւեց խաղերին իրանահայ մարզիկների մասնակցութեան մասին եւ քննարկւեցին խաղերի կազմակերպչական աշխատանքներին ինչպէս նաեւ ֆինանսական հարցերին առնչւող մի շարք թեմաներ: Նշելի է, որ Համահայկական 8-րդ ամառայն խաղերին՝ Թեհրանը բացի առանձին մասնակիցներից ու խմբերից, մասնակցելու է՝ բասկետբոլ, ֆուտսալ, վոլէյբոլ, սեղանի թենիս, շախմատ եւ թենիս մարզաձեւերում՝ 65 հոգանոց կազմով, պատասխանատուները ներառեալ:

Բացման ծրագրի մասին պրն. Խալոյեանը տեղեկացրեց, որ Թեհրանի երկու պարախմբերի մասնակցութիւնն արդէն իսկ յստակեցւած է, որոնք ներկայ են լինելու բացման պաշտօնական արարողութեան եւ սպորտային պարերի մրցոյթին:

Յատկանշական է, որ համայնքիս մարզիկների մասնակցութիւնը մասամբ ապահովելու նպատակով, բոլոր նիւթական դժւարութիւններով հանդերձ Թեմական խորհրդի կողմից տասը միլիարդ ռիալով ֆինանսաւորել է մէկ բաժին ծախսերը իսկ Ի. Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ Հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը եւ Սպահանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերթ Բեգլարեանը հետեւողական աշխատանքով, ոչ մի ջանք չեն խնայում Սպորտի նախարարութիւնից յատկացում ապահովել բիւջէի բացը ֆինանսաւորելու համար:

Յիշեցնենք, որ Հայաստանի Համահայկական ամառային 8-րդ խաղերը տեղի կունենան օգոստոսի 5-19-ը: Բացման հանդիսաւոր արարողութիւնը տեղի կունենայ Գիւմրիում, իսկ խաղերը կանցկացւեն Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի եւ Արարատի մարզերում եւ խաղերի փակումը՝ Երեւանում։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ