Չորեքշաբթի, 16 օգոստոս 2023 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանը Ազգ. Առաջնորդարանի դահլիճում ընդունեց Թեհրանի իսլամագիտութեան դպրանոցների հասարակական եւ քաղաքական հարցերի վարիչ՝ Հոջաթ. դոկտ. Սէյեդ Մոհամադ Հասան Թահայիին, Խաթամոլօսիա դպրանոցի ուսումնասիրութիւնների բաժնի օգնական եւ իսլամական յեղափոխութեան ուսանողների միութեան ատենադպիր՝ Հոջաթ. դոկտ. Մահդի Ամերիին եւ Այաթօլլահ Իրաւանի դպրանոցի ուսումնասիրութիւնների բաժնի օգնական՝ Հոջաթ. Ռահմանին։
Հանդիպմանը ներկայ էր նաեւ Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը:
Առաջնորդ Սրբազան Հօր բարեմաղթամքների եւ պատւիարակութեան շնորհակալական խօսքերից յետոյ, քննարկւեցին Ազգային Առաջնորդարանի եւ իսլամական դպրանոցների միասնական աշխատանքների ու համագործակցութեան պարագան, որով բոլոր կրօնների ներկայացուցիչներին առիթ կընծայւի փոխադարձ ճանաչողութեամբ ու համագործութեամբ պայքարել աշխարհում հոգեւորականութիւնն ու հոգեւոր արժէքները ոտնահարող երեւոյթներին: Հադիպման ընթացքին նաեւ խօսւեց ժողովրդի եւ Աստծու միջեւ սերտ յարաբերութիւն ստեղծելու ձեւաչափերի մասին։
Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ