Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի հովանաւորութեամբ, հինգշաբթի եւ ուրբաթ սեպտեմբերի 28-ին եւ 29-ին, Ս. Գէորգ Եկեղեցում տեղի ունենացաւ հսկումի արարողութիւն, իսկ շաբաթ սեպտեմբերի 30-ին, Սուրբ Գէորգ Զօրավարի տօնին, մատուցւեց ուխտի Սուրբ եւ անմահ Պատարագ ձեռամբ Արժ.Տէր Մեսրոպ քահանայ Ռատթէոսեանի։
Արարողութեանը ներկայ էին, Թեմական խորհրդի ներկայացուցիչ՝ պրն. Հայկազ Շիրւանեանը, քահանայից եւ սարկաւագաց դասը եւ նկատառելի թւով հաւատացեալներ։
Գէորգ զօրավարը ծնունդով Կապադովկեացի է։ Մեծացել է քրիստոնեայ ընտանիքում։ Այնուհետեւ զինւորագրւել է հռոմէական բանակում եւ կարճ ժամանակամիջոցում հասել զօրավարի աստիճանի։ Եղել է Դիոկղետիանոս կայսրի սիրւած անձնաւորութիւններից։ Քրիստոնեաների նկատմամբ հալածանքներ սկսելուց առաջ կայսրը խորհրդակցութեան է կանչում իր մեծամեծներին՝ նրանց հաւանութիւնը ստանալու։ Բոլորը հաւանութիւն են տալիս, բացի Գէորգից, որը խստագոյնս քննադատում է կայսրի առաջարկը, եւ որից էլ պարզ է դառնում նրա քրիստոնեայ լինելը։ Կայսրը բանտարկել է տալիս Գէորգին եւ ենթարկում անլուր չարչարանքների, որոնց եւս համբերում է քաջաբար։ ի վերջոյ, բազմաթիւ ստիպումներից ու յորդորներից յետոյ, Գէորգը տալիս է համաձայնութիւնը՝այցելելու կուռքերին։ Սակայն նա մեհեանում մի առ մի ջարդում է բոլոր կուռքերը՝ դրանք սուտ եւ սին համարելով։
Ահա յանդուգն արարքի համար, Դիոկղետիանոս կայսրը գլխատել է տալիսնրան, 303 թւականին։
Յաւարտ Սուրբ եւ Անմահ Պատարագի տեղի ունեցաւ Ջրօրհնէքի արարողութիւն։
Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ