Հինգշաբթի 11 յունւար 2024 թւականին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը, ընդառաջելով «Կակաչ» պարախմբի ղեկավար տկն. Արուս Սարգսեանի դիմումին, հանդիպում ունեցաւ տկն. Սարգսեանի եւ նրա ընկերակիցների հետ:
Հանդիպմանը նաեւ ներկայ էին պարախմբի սաների ծնողների ներկայացուցիչները:
Հանդիպման ընթացքում պարախմբի աշխատանքներին անդրադառնալով, մատնանշւեց մի շարք դժւարութիւնների, որոնց կապակցութեամբ հնչեցին առաջարկութիւններ։
Պրն. Նորայր Արամեանը գնահատելով համայնքում ակտիւ պարախմբերի գործունէութիւնը եւ նորահաս սերնդի մէջ հայ մշակոյթի տարածման նպատակով, նրանց ազդու դերակատարութիւնը յոյս յայտնեց, որ դրական լուծում գտնւելով փարատւեն առկայ դժւարութիւնները:
Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ