Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՆԱԽԱՏՕՆԱԿԻ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆ ԹԵՀՐԱՆԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ

Երեքշաբթի, 13 փետրւար 2024 թւականի երեկոյեան ժամը 4-ին, Թեհրանի բոլոր եկեղեցիներում կատարւեց երեկոյեան ժամերգութիւն, որին յաջորդեց Տեառնընդառաջի հանդիսաւոր նախատօնակի արարողութիւնը: Ապա տեղի ունեցաւ անդաստանի արարողութիւն եւ Սուրբ խորանից իջեցւած Աշխարհի Լոյս Յիսուս Քրիստոս խորհրդանշող մոմով վառւեց ատեանում դրւած սեղանի մոմերը, ապա Քրիստոս փառաց թագաւոր շարականի երգեցողութեան ներքոյ Քահանայ Հայրերի միջոցով տեղի ունեցաւ նորածինների եւ փոքրիկ երեխաների տաճար ընծայման արարողութիւնը եւ ընծայւած երեխաներին պարգեււեց մէկական խաչ:

Ս. Սարգիս եկեղեցում կրօնական արարողութեան նախագահեց եւ իր պատգամը փոխանցեց Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:

Քարոզի ընթացքում Առաջնորդ Սրբազան Հայրը, անդրադառնալով մանուկների տաճար ընծայման պահին յայտնեց.-«Տեառնընդառաջի նախատօնակի այս արարողութիւնը մեր եկեղեցու ամենանւիրական եւ ամենաներշնչող արարողութիւնն է եւ այն գեղեցիկ հոգեւոր պահերից մէկը, երբ այդ առիթով մեր մանուկներին մատուցում ենք Աստծուն»: Քրիստոս կասէ.-«Նա ով այսպիսի մանուկ մը ընդունի իմ անունից ինձ ընդունած կը լինի». Սրբազան Հայրը յաւելեց.-«Մենք այսօր բոլորս քրիստոսին ընդունել ենք մեր հոգում եւ մեր սրտում, որովհետեւ մենք այս բարի եւ հրեշտականման մանուկներին ընդունեցինք Իր սուրբ տաճարի մէջ եւ նրանց ընծայեցինք Ս. Տաճարին»:

Սրբազան Հայրն անդրադառնալով Տեառնընդառաջ տօնի խորհրդին նախ անդրադարձաւ Աւետարանական հատւածում յիշւած Սիմէոն Ծերունուն, որ Սուրբ Հոգուց խոստում էր ստացել Կուսածին Փրկչին չտեսած չպիտի մահանայ. Անձնաւորութիւն, ով երկար տարիներ ապրելուց յետոյ, քառասունօրեայ Սուրբ Մանկան տաճար ընծայմանը արժանացաւ նրա տեսութեան եւ ասաց.-«Տէր արձակէ զիս խաղաղութեան մէջ, որովհետեւ իմ աչքերս տեսան փրկչի գալուստը»: Սրբազան Հայրը շարունակեց.-«Երբ Սուրբ Աստւածամայրը 40-օրական Յիսուսի հետ ներկայանում է Տաճար Սիմէոնը Սուրբ Հոգով առաջնորդւելով ճանաչեց Փրկչին եւ ընդառաջ գնաց Յիսուս մանուկին եւ այստեղից է՝ «Տիրոջն ընդառաջ» արտայայտութիւնը եւ մեր եկեղեցին յատուկ տնօրինումով Տեառնընդառաջը տօնում է, որպէս Տիրոջն ընդառաջ գացող մի երեւոյթ»:

Սրբազան Հայրն իր քարոզի վերջին բաժնում շնորհաւորեց եւ մեծապէս գնահատեց եկեղեցում ներկայ ժողովրդին եւ ծնողներին, ովքեր անբացատրելի ուրախութեամբ եւ նախանձախնդրութեամբ իրենց նորածին եւ փոքր երեխաներին եկեղեցի էին բերել ընծայելու Քրիստոսի Ս. Տաճարին եւ հայցելու իր օրհնութիւնը եւ առաջնորդութիւնը: Նա նշեց.-«Այսօր մեր մանուկները Տիրոջ ընդառաջ եկան Սուրբ Խորանի վրայ եւ ստացան Աստւածային օրհնութիւնը եւ առաջնորդութիւնը, հետեւաբար նրանք պիտի լինեն ժառանգորդները երկնքի արքայութեան»:

Սրբազան Հայրն աղօթեց բոլոր մանուկների համար եւ ասաց.-«Թող Աստծու շնորքը եւ օրհնութիւնը լինի մեր բոլոր մանուկների վրայ, որովհետեւ այս մանուկները պիտի լինեն վաղւայ եկեղեցին եւ հետեւաբար նրանք Աստծու օրհնութեամբ եւ շնորքով պիտի շարունակեն Քրիստոսի եկեղեցին եւ եկեղեցու առաքելութիւնը: Աստւած թող օրհնէ մեր այս մանուկներին պահէ պահպանէ նրանց ծնողներին եւ ձեզ բոլորիդ սիրելիներ, որպէսզի Աստծոյ օրհնութեամբ դուք կարողանաք ձեր մանուկների ուրախութիւնը եւ երջանկութիւնը տեսնել»: Ատւածային օրհնութիւն ձեր բոլորին: Ամէն

Նշելի է, որ արարողութեան աւարտին եկեղեցու շրջափակում ձեռամբ Սրբազան Հօր բոցավառւեց աւանդական խարոյկը եւ խանդավառ մտնոլորթում՝ ներկայների երգ ու պարով շարունակւեց տօնախմբութիւնը:

Արարողութեան ներկայ էին Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Պատգամաւորական ժողովի ատենապետ Սուրիկ Աբնուսեանը, Եկեղեցական խորհրդի անդամները եւ նկատառելի թւով հաւատացեալ ժողովուրդ:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ