Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՐԵՒԱԳԱԼԻ ԺԱՄԵՐԳՈՒԹԻՒՆ Ս. ՄԻՆԱՍ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Երկուշաբթի, 19 փետրւար 2024 թւականի առաւօտեան, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի հովանաւորութեամբ Ս. Մինաս եկեղեցում տեղի ունեցաւ Արեւագալի ժամերգութիւն մասնակցութեամբ՝ Քահանայից դասի, Դպրաց դասի ներկայացուցիչների եւ նկատառելի թւով հաւատացեալների։

Մեծ պահքի պահեցողութեան քառասնօրեայ ժամանակահատւածի ընթացքին եկեղեցիներում կատարւող Արեւագալի, Խաղաղական եւ Հանգստեան ժամերգութիւնները, իրենց բովանդակութեամբ՝ աղօթքներով, քարոզներով, մաղթանքներով եւ հոգեւոր երգերով, առիթ են ընծայում հաւատացեալներին հոգեւորապէս եւ արժանապէս ապրելու ապաշխարութեան այդ ժամանակաշրջանը:

Արեւագալի ժամը Քրիստոսի յարութեան խորհուրդն ունի, որովհետեւ Յիսուսն Իր յարութիւնից յետոյ այս ժամին երեւաց աշակերտներին: Այս ժամերգութիւնը յիշեցնում է մեզ նաեւ Քրիստոսի Երկրորդ Գալուստն ու մարդկանց համընդհանուր յարութիւնը:

Արեւագալի ժամերգութիւնը իր հոգեթով երգերով եւ ապաշխարողական աղօթքներով հաւատացեալի հոգին զօրացնում եւ ամրացնում է։ Ժամերգութիւնը կատարւում է «Ի դէմս Հոգւոյն Սրբոյ»: Ժամերգութեան աւարտին կատարւում է Մանասէ թագաւորի ապաշխարութեան աղօթքը, հրաժարումն ու խոստովանութիւնը եւ այնուհետ երգւում է Տէր ողորմեան։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ