Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ ՍՐԲԱԶԱՆ ՀՕՐԸ

Երկուշաբթի, 19 փետրւար 2024 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր բնակարանում ընդունեց Ի. Իսլ. Հ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանին, նրա տիկնոջը եւ որդուն, ովքեր քաղաքավարական այցելութեամբ հանդիպեցին Սրբազան Հօրը:

Պրն. Շահվերդեանը եկել էր խնդրելու Սրբազան Հօր օրհնութիւնը եւ իր պատրաստակամութիւնը յայտնելու համայնքին իր ծառայութիւնը շարունակելու համար:

Սրբազան Հայրը իր գոհունակութիւնը յայտնեց եւ մեծապէս գնահատեց պրն. Շահվերդեանի ստեղծած յարաբերական կապը՝ հոգեւոր եւ ազգային կառոյցների, միութիւնների եւ ժողովրդի հետ: Նա յատկապէս գնահատեց նրա աչալուրջ ու հետեւողական ծառայութիւնը եւ ազդեցիկ ներդրումը, որն ի գործ է դրել իրեն վստահւած ծանր պարտականութիւնը լաւագոյնս կատարելու ուղղութեամբ:

Խորհրդարանի պատգամաւոր Արա Շահվերդեանը շնորհակալութիւն յայտնեց Սրբազան Հօր հոգատարութեան եւ ուշադրութեան համար, որ իրեն առաջնորդեց հայրական խորհուրդներով ու յորդորներով:

Հանդիպման աւարտին Սրբազան Հայրը պրն. Շահվերդեանին մաղթեց նորանոր նւաճումներ եւ յաջողութիւն մաղթեց ապագայ ընտրութիւնների կապակցութեամբ:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ