Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Մարի Մանուկեան դպրոցի աշակերտուհիների այցը հրշէջ կենտրոն

Երկուշաբթի թւականիս փետրւարի 7-ին «Մարի Մանուկեան» դպրոցի աշակերտուհիները, դպրոցիս տեսչութեան, ուսուցչական կազմի և ծնողական խորհրդի անդամների հետ միասին, այցելեցին համար 18 հրշէջ կենտրոն:

Աշակերտուհիները մոմերով ու ծաղիկով մուտք գործեցին կենտրոն: Ապա դպրոցիս տեսչուհի՝ տկն. Սալիմին գնահատելով հրդեհաշիջական ծառայողների ծանր ու ինքնուրաց ծառայութիւնը, Փլասքօ-ի աղետին  զոհւած նահատակների կապակցութեամբ, կենտրոնի աշխատողներին ցաւակցութիւն յայտնեց: Դպրոցի անունից ցաւակցական գրութիւն էր պատրաստւել, որը ընթերցւեց դպրոցի ուսուցիչների ներկայացուցիչ՝ տկն. Ամիրզադէի միջոցով: Երրորդ հաշւապահական դասարանի աշակերտուհի՝ Մեղրի Մատթէոսեանը ընթերցեց օրւայ առիթով գրած իր գեղեցիկ բանաստեղծութիւնը:

Վերջում դպրոցի ծնողական խորհրդը, բոլորին հիւրասիրեցին:

Հայոց Ազգային «Մարի Մանուկեան» Միջն. Օրդ. Դպրոցի Փոխտեսչութիւն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ