Թեհրանի Փերիոյ Կրթասիրաց միութեան նախաձեռնութեամբ յուլիսի 19-ի երեկոյեան, Թեհրանի Ս. Թարգմանչաց եկեղեցուն կից «Շաղուլեան» սրահում տեղի ունեցաւ Ստեփանոս Երէցի «Հանգիտագիրք» պատմագրքի շնորհանդէսը: Կոթողական այս աշխատութեան հիմքում ընկած է Ստեփանոս Երէցի ձեռագիր մատեանը, որը պահպանւում է Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի մատենադարանի ձեռագրերի բաժնում:
Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան միաբանութեան երէց անդամներից՝ Գերշ. Տ. Նորայր Ս. Արք. Աշըգեանի վախճանման տխուր առիթով, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը յանուն մեր Ազգային Իշխանութեան, ժողովականութեան եւ ժողովրդին հետեւեալ ցաւակցական նամակը յղեց Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Վեհափառ Հայրապետին:
Թւականիս հինգշաբթի 20 յուլիսի առաւօտեան, ժամը 9:30-ին Հայ Մարզա-Մշակութային Նայիրի Միութեան պարի անսամբլի անդամները, նախքան իրենց Հայաստան ու դրանից յետոյ Վրաստան մեկնելը, մասնակցելու համար այնտեղ կայանալիք տարեկան ֆեստիւալին, իրենց պատասխանատուհիների հետ միասին եկան Ս. Սարգիս Առաջնորդանիստ Մայր Եկեղեցի, որպէսզի Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի աղօթքն ու օրհնութիւնն ստանան:
Խորհրդի անդամ Սարօ Աւագեանը անդրադարձաւ հայոց դպրոցների ներկայ թւային պատկերին եւ կարգավիճակին, նշելով հետեւեալը.
Ասիայի Եկեղեցիների Խորհրդի (CCA) Ընդհանուր Քարտուղարութիւնը Խորհրդի հիմնադրութեան 60-ամեակի առիթով եւ առաւել զարկ տալու համար միջ-եկեղեցական շարժումին, կազմակերպեց միջազգային մի խորհրդակցութիւն «Դէպի վերաշխուժացում միջ-եկեղեցական յարաբերութեան շարժման Ասիայում» թեմայով Չիանկմայ քաղաքում, Թայլանդ, որտեղ է նաեւ խորհրդի կենտրոնը։
Անդրադառնալով Կրթական խորհրդի կարեւորագոյն քայլերից՝ ուսուցիչների եւ աշակերտների վերաորակաւորման խնդրին, Սեւան Դանիէլեանն ընդգծեց. «Ուսուցիչների վերաորակաւորումը այն ծրագիրն է, որը կազմակերպւում է Հայաստանի Կրթութեան եւ գիտութեան նախարարութեան կողմից Սփիւռքի ուսուցիչների համար եւ ամէն տարի համայնքից եւս ուսուցիչներ են մասնակցում:
Այսու մեր համայնքի սիրելի հաւատացեալ ժողովրդին տեղեկացնում ենք, որ ժամանակին էկրան ելած Ֆիլմերին հետեւեցինք։
Կրթական խորհրդի յանձնախմբերից է՝ Դաստիարակչական յանձնախումբը, այդ մասին բացատրութիւն տւեց Նարբէ Աբուլեանը, ով ընդգծեց հետեւեալը. «Յանձնախմբի նպատակն է հայեցի դաստիարակութիւնը զարգացնել դպրոցներում եւ այդ ուղղութեամբ զանազան աշխատանքներ են իրականացւել»:
Կրթական խորհրդի յանձնախմբերից է հոգեբան խորհրդատուների յանձնախմբի աշխատանքները, որի մասին բացատրութիւն փոխանցեց Մելինա Բադալը:
Հինգշաբթի յուլիսի 13-ին Իրանի Ազգային Բժշկա-գիտութեան Պատմութեան Թանգարանում կազմակերպւել էր մեծարման երեկոյ Իրանի յայտնի բժիշկ՝ Ալի Աքբար Սիասիի յիշատակին, որտեղ ներկայ էին Թեհրանի Բժշկական Համալսարանի պետ՝ Դոկտ. Ալի Ջաֆարեանը և սոյն թանգարանի պետ՝ Դոկտ. Ջալիլին, որը ժամանակին Դոկտ. Հարմիկ Դաւթեանի ուսանողներից է եղել: