Կիրակի, 24 դեկտեմբեր 2017-ի կէսօրին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան Ազգային Առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Լոս Անջելոսաբնակ ազգային բարերար եւ Շուշի Ասմունք փառատօնի բարերար Տէր եւ Տիկին Ալէք եւ Ալենուշ Բաղդասարեաններին։
Մեծ Թեհրանի պահակազօրի հրամանատար՝ զօրավար Եազդին, Թեհրանի պահակազօրի մի խումբ պատասխանատուների ընկերակցութեամբ, Նոր տարւայ սեմին այցելեց հայ նահատակներ՝ Ռազմիկ Խաչատրեանի և Նորիկ Բաբախանեանի հարազատներին:
Կիրակի, 24 դեկտեմբեր 2017-ի կէսօրին վեցերորդ շրջանի քաղաքապետ պրն. Բաբայի եւ շրջանի պետ՝ պրն. ԶաՖարի իրենց օգնականներով այցելեցին Ս. Սարգիս եկեղեցի։ Պատարագից յետոյ եկեղեցու դռան մօտ ծաղիկներ բաժանեցին հաւատացեալներին. այնուհետ Առաջնորդ Սրբազան հօր ընկերակցութեամբ նահատակաց յուշարձանին մօտ իրենց յարգանքը մատուցին մեր մէկ ու կէս միլիոն նահատակներին եւ ապա բարձրացան դահլիճ։
Շաբաթ, դեկտեմբերի 23-ին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրան-Հայաստան Առեւտրական Պալատի նախագահ՝ պրն. Հերւիկ Եարիջանեանին և վարչութեան անդամներին:
«Իրանն անվտանգ ու կայուն երկիր է, ուր քրիստոնեաներն ապրում են ապահով եւ վայելում են կրօնական ազատութիւն»: Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն իսպանական «Agencia EFE» լրատւական գործակալութեան հետ զրոյցում յայտարարել է Թ.Հ.Թ. առաջնորդ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը:
Այսու յայտնում ենք Թեհրանի մեր սիրելի ժողովրդին, որ գեղեցիկ եւ դաստիարակիչ աւանդութեան համաձայն, յառաջիկայ կիրակի, 31 Դեկտեմբերի կէս գիշերւայ ճիշդ ժամը 12:00 Նոր տարւայ առիթով մատուցւելու է հանդիսաւոր Ս. եւ Անմահ Պատարագ, Թեհրանի մեր հետեւեալ եկեղեցիներում Ս. Սարգիս, Ս. Աստւածածին, Սրբոց Վարդանանց, Սրբոց Թարգմանչաց եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիներում:
Սիրելի հայրենակիցներ,
Նոր Տարւայ և Ս. Ծնունդի առիթով Ռադիօ Թեհրանի հարցազրոյցը Սրբազան Հօր հետ կարող էք ունկնդրել կիրակի դեկտեմբերի 24-ի երեկոյեան ժամը 22:30-ին:
Ռադիօ Թեհրանը ցրւոմ է FM Ալիքի 94 յաճախականութեան նաև դիջիտալի 64QAM/8K/578000 (RADIO NAMA TEHRAN) յաճախականութեան վրայ:
Այսու ուրախութեամբ յայտնում ենք մեր հաւատացեալ ժողովրդի սիրելի զաւակներին, որ յառաջիկայ ուրբաթ 29 դեկտեմբեր 2017-ի առաւօտեան թեմիս նորաօծ քահանան՝ Արժ. Տ. Սարգիս քհնյ. Խոսրովեանը, Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր տաճարում մատուցանելու է իր անդրանիկ պատարագն ու տալու է իր քարոզը։
Չորեքշաբթի դեկտեմբերի 20-ի երեկոյեան, մեկնարկեց «Ակունք» կենտրոնի տարեկան ցուցահանդէս-վաճառքի բացման արարողութիւնը:
Թ.Հ.Թ.-ի Ազգային Առաջնորդարանը
Բացառաբար