Երեքշաբթի դեկտեմբերի 19-ի երեկոյեան, Իսլամական Ազատ Համալսարանի, Թեհրանի Կենտրոն Միաւորի (دانشگاه آزاد اسلامی واحد تهران مرکزی) դահլիճում կայացաւ քննարկում հայ պատմագիրներ՝ Ագաթանգեղոսի, Մովսես Խորենացու, Փաւստոս Բիւզանդի և Սեբէոսի աշխատութիւնների նշանակութիւնը «Իրանի հին պատմութեան մէջ» թեմայով:
Երկուշաբթի, 18 դեկտեմբեր 2017-ի երեկոյեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան Թեհրանի եկեղեցիների ծխական ժողովրդի հետ հանդիպելու շարանում, հանդիպեց Սասուն քաղաքամասի Սրբոց Թարգմանչաց եկեղեցու ծխական ժողովրդի հետ։
Երեքշաբթի, դեկտեմբերի 19-ի առաւօտեան, նախագահական պալատի հրաւէրով, Տ. Կոմիտաս քհնյ. Ղարախանեանն եւ Թ.Հ.Թ. Թեմական խորհուրդի ներկայացուցիչներ՝ պարոնայք՝ Զօրիկ Կարապետեանն ու Հարմիկ Աւետեանը մասնակցեցին Քաղաքացիական իրաւունքների հռչակագրի հրապարակման առաջին տարելիցի առիթով կայացած համաժողովին:
Այսու յայտնում ենք Թեհրանի թեմի մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ երկուշաբթի 25 դեկտեմբեր 2017-ին Սրբոյն Ստեփանոսի նախասարկաւագին եւ առաջին մարտիրոսին տօնն է: Այս տօնը մեր թեմում յայտարարւած է որպէս Սարկաւագաց եւ դպրաց դասերի օր:
Կիրակի, դեկտեմբերի 17-ին, Թեհրանի 7-րդ շրջանի քաղաքապետարանի եւ քաղխորհուրդի ներկայացուցիչները այցելեցին հայոց ազգային «Ռոստոմ» տղայոց տարրական դպրոց:
Ուրբաթ, նոյեմբերի 17-ի երեկոյեան ժամը 6:30-ին տեղի ունեցաւ «Յ. Թովմասեան» աղջ. միջնակարգ դպրոցի վկայականների բաշխման տօնահանդէսը:
Դեկտեմբեր ամսւան «Արտակ Մանուկեան» թանգարանը, որպէս նւիրատւութիւն ստացել է հետևեալ գոյքերը՝
Շաբաթ դեկտեմբերի 16-ի կէսօրին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց օպերայի անւանի արւեստագէտ՝ պրն. Բարսեղ Թումանեանին և իր տիկնոջը:
Շաբաթ դեկտեմբերի 16-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց պրն. Թովմաս Թովմասեանին:
«Ազդակ» - Հինգշաբթի, դեկտեմբերի 14-ին, Բքերքէում տեղի ունեցաւ քրիստոնեայ եւ իսլամ հոգեւոր պետերի համագումար: Համագումարի նպատակն էր հաւաքական կեցւածք ճշտել Երուսաղէմի հարցի շուրջ: