Չորեքշաբթի յուլիս 5, 2017-ի առաւօտեան, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը Ազգային Առաջնորդարանի դահլիճում հանդիպեց Թեհրանի Ուսումնա-Դաստիարակչական Նախարարութեան Տնօրինութեան հետ:
«Իրանահայ համայնքի ներկայ իրավիճակը եւ ապագայի հեռանկարները» թեման ուրբաթ յուլիսի 7-ին, Հայ ճարտարապետների եւ ճարտարագէտների միութեան երիտասարդական միաւորի կողմից կազմակերպւած «թոք շոու»-ի քննարկման հիմնական բանավիճային թեման էր:
Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցւոյ մեծագոյն սրբեր Ս. Սահակ եւ Մեսրոպի տօնը, այս տարի կատարւեց թւականիս 6 եւ 7 Յուլիս օրերի ընթացքին։
Այսօր (հինգշաբթի 6 յուլիս 2017) մեր լուսաշող ու պայծառատես թարգմանիչների՝ Ս. Սահակի եւ Ս. Մեսրոպի տօնն է։
Ս. Ներսէս Պարթեւ Հայրապետ Հայոց Պատմութեան եկեղեցական եւ ազգային զոյգ տարածքներում իր անջնջելի կնիքն է թողած՝ աստւածատուր շնորհքի, իմաստութեան եւ կարողութեան շնորհիւ իր կատարած բարեկարգչական, մարդասիրական ու բարեսիրական հսկայ եւ աներեւակայելի աշխատութեամբ եւ մատուցած ծառայութեամբ. որի համար էլ հայ ժողովուրդը արդարօրէն նրան տւեց «Մեծն Ներսէս» անունը եւ «Լուսաւորիչ Սրտերի» անունը:
Երեքշաբթի, յուլիսի 4-ի առաւօտեան, Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն ազգային առաջնորդարանի դահլիճում հանդիպեց Թեհրանի եկեղեցիների եկեղեցական խորհուրդների ատենապետների հետ։
Երեքշաբթի յուլիսի 4-ին, թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց «Էլպիս Ֆերահեան» մանկապարտէզի 75-ամեակի տօնակատարութեան յանձնախմբի անդամների ներկայացուցիչներին:
Երկուշաբթի 3 յուլիս 2017-ի կէսօրին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն առաջնորդարանի դահլիճում ընդունեց Բելգիայի «Օլիվայնթ» համալսարանի ուսանողներին և դասախօսներին, որոնք յատուկ առաքելութեամբ ու պետական հովանաւորութեամբ այցելում են Իրան։
«Ֆարս» լրատւական կենտրոնի լրատւութեան համաձայն՝ վերանորոգման է ենթարկւում Մաշհադ քաղաքի միակ հայկական եկեղեցի Ս. Մեսրոպը, որը կառուցւել է 1941 թւականին:
Կիրակի 2 Յուլիս 2017-ին յընթացս Ս. և անմահ պատարագի Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում կատարւեց հայրապետական մաղթանք Ս. Աթոռիս գահակալ՝ Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Կաթողիկոսի ընտրութեան և օծման քսաներկրորդ տարեդարձի առիթով: