Ցրւած Սկլերոզ (M.S.) հիւանդութեան համաշխարհային շաբաթւայ առիթով, երկուշաբթի մայիսի 22-ի առաւօտեան, Իրանի Ցրւած Սկլերոզ Հիւանդների Հիմնարկի (انجمن ام.اس. ایران) նախաձեռնութեամբ, սոյն հիւանդութիւնից տառապող մի խումբ անդամներ, հիմնարկի պատասխանատուների և իրենց ընտանիքի անդամների հետ միասին այցելեցին Ս. Սարգիս Եկեղեցի:
Այսու յայտնում ենք մեր հաւատացեալ ժողովրդի սիրելի զաւակներին, որ յառաջիկայ ուրբաթ 26 մայիս 2017-ի առաւօտեան յընթացս Ս. Պատարագի, տեղի է ունենալու հանդիսաւոր հանրապետական մաղթանք Հայաստանի Հանրապետութեան հիմնադրութեան 99-րդ տարեդարձի առիթով, Թեհրանի մեր հայ Առաքելական եկեղեցիներում:
Նորին Վսեմութիւն
Հոջաթուլիսլամուալ Մուսլեմին
Դոկտ. Հասան Ռոհանի
Վերընտրւած Նախագահ Իրանի Իսլամական Հանրապետութեան
Այսու յայտնում ենք մեր հաւատացեալ ժողովրդի սիրելի զաւակներին, որ յառաջիկայ հինգշաբթի 25 Մայիս 2017-ին Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի Համբարձման տօնին առիթով Թեհրանի մեր եկեղեցիներում մատուցւելու է հանդիսաւոր Ս. եւ անմահ պատարագ:
2011 թւականից հայոց ազգ. «Շանթ» տարրական եւ միջնակարգ Ա օղակի «Մարիամեան» դպրոցները միաւորւել եւ կոչւում է՝ «Շանթ- Մարիամեան» կրթահամալիր:
Տարիներից ի վեր Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը իր թեմերով Արցախում վերականգնում է Կիչան գիւղի տարածքում մի նոր թաղամաս «Նոր Կիլիկիա» անունով։
Թւականիս չորեքշաբթի 17 մայիսի առաւօտեան, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց սիրիահայ և այսօր Հայաստանում բնակւող ճարտարապետ Րաֆֆի Քորթոշեանին:
Սիրելի հայրենակիցներ,
Յառաջիկայ ուրբաթ 19 մայիս 2017-ի (29 խորդադ 1396) Իրանի Իսլամական Հանրապետութեան համար վճռորոշ մի հանգրւան է: Այդ օրը երկրի ողջ տարածքին տեղի է ունենալու նախագահական ընտրութիւն: Այսինքն ժողովուրդը կոչւած է իր հայեցողութեամբ եւ մեկնելով երկրի բարձրագոյն շահերից, ճիշդ կերպով կողմնորոշւելով իր քւէն տայ ամենաարժանաւորին ու վստահելիին:
Հ. Բ. Ը. միութեան «Գիւլբենգեան» հիմնարկութեան նախաձեռնութեամբ՝ ժամանակին Թեհրանի, Օսթադ Նեջաթօլլահի (նախկին՝ Վիլլա) փողոցում գնւեց 4475 քառ. մետր հողամաս, որի մի մասի վրայ կառուցւեց «Նւարդ Գիւլբենգեան» տարրական դպրոցը:
Թեհարնի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը երկուշաբթի մայիսի 15-ին Երեւանում հանդիպեց ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադիի հետ: