Իրանի Կարգապահական ուժերի շաբաթւայ ծրագրերի շարանում արդէն աւանդոյթ է դարձել Կարգապահական ուժերի գլխաւոր հրամանատարի եւ Իրանում կրօնական փոքրամասնութիւնների աշխարհիկ եւ հոգեւոր ներկայացուցիչների հանդիպումը:
Կազմակերպութեամբ Իսլամական Բաղդական Կրօնների Ուսումնասիրութեան Կենտրոնի և Կարմիր Խաչի Միջազգային Յանձնախմբի, չորեքշաբթի թւականիս 28 սեպտեմբերի երեկոյեան, տեղի ունեցաւ միջազգային կլոր սեղան:
Տարեցների Միջազգային Մեծարման շաբաթւայ առիթով, Իրանի Տարեցների Ազգային Խորհրդի Քարտուղարութեան ատենապետ՝ դոկտ. Ֆառիդ Բառաթի Սադէն, ընկերակցութեամբ նոյն խորհրդի փոխատենապետ՝ դոկտ. Հուման Մոհամմադի և Իրանի Բարեկեցութեան Կազմակերպութեան Աջակցութեան փոխատենապետ՝ դոկտ. Ռահիմի Շէյխի, այցելեց Ս. Գէորգ Եկեղեցու շրջափակում բնակւող տարեցներին:
16-րդ շրջանի պատգամաւորական ժողովի ընտրութիւնների կենտորնական յանձանախումբը թւականիս սեպտեմբերի 26-ի երեկոյեան, ազգային առաջնորդարանի դահլիճում, հանդիպում կազմակերպեց հինգ քաղաքամասերի ենթայանձնախմբերի հետ:
Ուրբաթ, թւականիս սեպտեմբերի 30-ին Թեմիս Առաջնորդ ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն ընկերակցութեամբ Թեմական և Կրօնական Խորհրդների ներկայացուցուչների և ուխտագնացութեան երգչախմբի անդամների, Ռաշտ մեկնեց, սոյն քաղաքի եկեղեցա-դպրոցական հոգաբարձութեան նախկին ատենապետ՝ հանգուցեալ Էդւարդ Յովսէփեանի մահւան քառասունքի առիթով:
Շաբաթ 1 հոկտեմբերի կէսօրին թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայ Համալսարանականների Ընդհանուր Միութեան Վարչութեան ներկայացուցիչներին:
Այսու յայտնում ենք մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ շաբաթ 8 հոկտեմբեր 2016-ին տօնն է ՍՐԲՈՑ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՎԱՐԴԱՊԵՏԱՑՆ ՄԵՐՈՑ՝ ՄԵՍՐՈՊԱՅ, ԵՂԻՇԷԻ, ՄՈՎՍԻՍԻ ՔԵՐԹՈՂԱՀՕՐՆ, ԴԱՒԹԻ ԱՆՅԱՂԹ ՓԻԼԻՍՈՓԱՅԻՆ, ԳՐԻԳՈՐԻ ՆԱՐԵԿԱՑՒՈՅՆ եւ ՆԵՐՍԻՍԻ ԿԼԱՅԵՑՒՈՅՆ:
Շաբաթ 1 հոկտեմբերի առաւօտեան, թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Թեհրանի Սրբոց Վարդանանց եկեղեցու եկեղեցական խորհրդի ներկայացուցիչներին, որոնք եկել էին Սրբազան Հօր հետ խորհրդակցելու եկեղեցու հիմնադրման 30-ամեակի տօնակատարութեան մասին:
Ի հետևում Թեհրանի 12-րդ շրջանի քաղաքապետարանի ներկայացուցիչների, 30 Թիռ փողոցում գտնւող կրօնական փոքրամասնութիւնների կենտրոններից կատարած այցի, այս խումբը չորեքշաբթի թւականիս սեպտեմբերի 28-ին այցելեց Ս. Աստւածածին եկեղեցի և Արտակ Մանուկեան թանգարան:
Թ.Հ.Թ. Հայերէնագիտական երեկոյեան Դասընթացների 2016-2017 ուսումնական տարւայ արձանագրութիւնները տեղի են ունենալու 2016 թւականի սեպտեմբերի 14-ից մինչև հոկտեմբերի 5-ը, երկուշաբթի և չորեքշաբթի օրերում՝ կ.յ. ժամը 4-6-ը: