Շաքարախտի համաշխարային օրւայ առիթով, «Ա. Աւետիսեան» Ազգային Բուժարանում տեղի կունենայ դասախօսութիւն:
Շաքարախտի Համաշխարային Օրւայ Առթիւ, «Ա. Աւետիսեան» Ազգային Բուժարանում տեղի կունենայ արեան շաքարի անվճար քննութիւն՝
Ուրբաթ 3 նոյեմբեր 2017-ի առաւօտեան, Ս. Գէորգ եկեղեցում, հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի եւ կազմակերպութեամբ Իրանահայ Ուսուցիչների Միութեան վարչութեան տեղի ունեցաւ հոգեհանգստեան յատուկ արարողութիւն իրանահայ հանգուցեալ ուսուցիչ-ուսուցչուհիների հոգւոյ խաղաղութեան համար։
Երկուշաբթի երեկոյեան, հոկտեմբերի 30-ին, ազգային առաջնորդարանի դահլիճում գումարւեց Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի արտահերթ նիստը: Առաւել քան 30 պատգամաւորների ներկայութեամբ ժողովը հիմնականում ունկնդրեց Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի զեկոյցը՝ Հայաստանում սրանից 12-տարի առաջ գնւած եւ բարձիթողի վիճակում գտնւող հողատարածքը վաճառելու մտադրութեան մասին:
Երեքշաբթի 31 հոկտեմբեր 2017-ի առաւօտեան հրաւէրով թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի Ազգային Առաջնորդարանում տեղի ունեցաւ միջ-եկեղեցական իւրայատուկ ժողով:
«Արտակ Մանուկեան» թանգարանը 2017 թւականի հոկտեմբեր ամսում ունեցել է հետևեալ աշխատանքները՝
Թեմիս բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, թւականիս երկուշաբթի հոկտեմբերի 30-ին, հրաւիրել էր Թ.Հ.Թեմի Կրթական Խորհրդի ատենապետ՝ պրն. Սևան Դանիէլեանին:
Երկուշաբթի հոկտեմբեր 30, 2017-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Առաջնորդարանի դահլիճում հարցազրոյց ունեցաւ Լիբանանի «Ալմայադին» լրատւական հեռուստաընկերութեան, Իրանի գրասենեակի լրագրողների հետ:
Կիրակի թւականիս հոկտեմբերի 29-ին, Իրանի Ազգային թանգարանում, «Հայաստան և Իրան – հողի յիշողութիւն» խորագրով ցուցահանդէսին մասնակցեց Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալութեան գլխաւոր տնօրէն՝ պրն. Իւքիա Ամանոն:
Թւականիս կիրակի 29 հոկտեմբերի կէսօրին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց նաև Ս. Աստւաածին Եկեղեցու եկեղեցական խորհրդի անդամներից՝ պրն. Լևիկ Հայրապետեան և տիկնայք Հերմիկ Արշակեան, Ժաքլին Չարմահալի, Ռիմա Տէր Ստեփանեան: