Եկեղեցու տօնացոյցը յիշեցնում է մեզ, որ արդէն Մեծ պահքի սեմին ենք։
Երեքշաբթի՝ փետրւարի 21-ին, ազգային առաջնորդարանի դահլիճում Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովը շարունակեց փետրւարի 20-ին սկսւած 3-րդ նիստը, նախագահութեամբ թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ ատենապետութեամբ Ժոզէֆ Մեհրաբեանի: Տէրունական աղօթքից յետոյ ստուգւեց պատգամաւորների թւային պատկերը:
Երեքշաբթի, 21 փետրւար 2017-ին տօնն էր Սրբոց Ղեւոնդեանց քահանայիցն:
Կազմակերպութեամբ Իրանի Իսլամական Հանրապետութեան Խորհրդարանի եւ հովանաւորութեամբ Իսլամական Յեղափոխութեան հոգեւոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենէի տեղի ունեցաւ Միջազգային 6-րդ համագումարը ի զօրակցութիւն Պաղեստինեան արդար դատի եւ Պաղեստինցի ազնիւ, մարտնչող ու իրաւազրկւած ժողովրդին, 21-22 փետրւար 2017-ին Թեհրանում։
Թւականիս յունւարի 29–ին Թունեան տարրական դպրոցի աշակերտուհիները դպրոցիս տեսչուհու, փոխտեսչուհու և ծնողական խորհրդի ուղղեկցութեամբ այցելեցին հրշէջ կայարան, որպէսզի յայտնեն իրենց դպրոցի աշակերտուհիների և անձնակազմի ցաւակցութիւնները վերջերս տեղի ունեցած «Փլասկօ»-ի դժբախտ պատահարի կապակցութեամբ:
20-21 Փետրւար 2017-ին համատեղ կազմակերպութեամբ Մշակոյթի եւ Միջազգային Հաղորդակցութեան Կազմակերպութեան Կրօնների Երկխօսութեան Կենտրոնի եւ Յունաստանի Օրթոտոքս եկեղեցու գումարւեց վեցերորդ միջազգային համագումարը Մշակոյթի եւ Միջազգային Հաղորդակցութեան Կազմակերպութեան Կենտրոնում-Թեհրան։ Համագումարի թեման էր Կրօնի եւ բանականութեան դերը բռնութեան դէմ պայքարելու ի խնդիր արդարութեան եւ խաղաղութեան հաստատման համար։
Երկուշաբթի՝ փետրւարի 20-ին Ազգային առաջնորդարանի դահլիճում կայացաւ 16-րդ Պատգամաւորական ժողովի հերթական՝ 3-րդ նիստը:
Հայ Եկեղեցու տնօրինական եւ անշարժ տօներից է Տեառնընդառաջը, որը կատարւում է միշտ Ս. Ծննդից քառասուն օր յետոյ`փետրւարի14-ին: Սա տօնն է Քառասնօրեայ Գալստեան Քրիստոսի ի Տաճարն:
Թւականիս չորեքշաբթի, փետրւարի 1-ին Հայոց ազգ. «Արարատ» դպրոցի Գ դասարանի և 7-րդ դասարանի աշակերտուհիները , հայ փոխտեսչուհիների, դպրոցի խորհրդատուի, մարզանքի ուսուցչուհու և ծնողական խորհրդի ընկերակցութեամբ այցելեցին դպրոցի մօտ գտնող հրշէջ կայանը , որպէսզի իրենց վշտակցութիւնը յայտնեն «Փլասկօ» առևտրական կենտրոնում տեղի ունեցած աղէտի կապակցութեամբ : Հարկ է նշել այդ կենտրոնից ևս զոհւել է մի հրշէջ :
Երկուշաբթի թւականիս փետրւարի 7-ին «Մարի Մանուկեան» դպրոցի աշակերտուհիները, դպրոցիս տեսչութեան, ուսուցչական կազմի և ծնողական խորհրդի անդամների հետ միասին, այցելեցին համար 18 հրշէջ կենտրոն: