
Իրանահայ պատւիրակութիւնը, գլխաւորութեամբ իրանի երեք հայ թեմերի առաջնորդների՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, Գերշ. Տ. Գրիգոր Ս. Եպս. Չիֆթճեանի և Գերպ. Տ. Սիփան Ծ. Վրդ. ՔէչէճեանԻ, շաբաթ դեկտեմբերի 9-ի առաւօտեան, այցելեցին Լիբանանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանութիւնը:

Շուրջ երկու տարի առաջ ներկայացւած առաջարկների երկար քննարկումների արդիւնքում, ազգային իշխանութիւնները որոշեցին Սարդարապատ (Հեշմաթիէ) քաղաքամասում գտնւող նախկին «Սահակեան» տղայոց դպրոցի մի յարկը վերափոխել եւ պայմանները համապատասխանեցնել բնակավայրի:Արդիւնքում բացւեց «Սահակեան» բարեսիրական կենտրոնը, որը կոչւած է օթեւան տրամադրել մեր հայ հասարակութեան այն խաւերին, ովքեր ճակատագրի բերումով յայտնւել են անօգնական իրավիճակներում եւ կամ մնացել են անօթեւան:

Իրանի սիմֆոնիկ նւագախումբը եւ Քորալ երգչախումբը գլխաւորութեամբ Անուշիրաւան Ռոհանիի եւ Ռազմիկ Օհանեանի, կատարումներով են հանդէս եկել Իտալիայի մայրաքաղաք՝ Հռոմում:

Խոր ցասումով ու մեծ վրդովմունքով լսեցինք Ամերիկայի Միացեալ Նահանգների նախագահի որոշումը Երուսաղէմ քաղաքի կապակցութեամբ եւ իր երկրի դեսպանատունը այնտեղ փոխադրելու մասին:

Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ անձնուրացների արժէքների պահպանման յանձնախումբը որը նշանակւել է Թ.Հ.Թ.Թեմական խորհրդի կողմից, իր ստանձնած պարտականութիւնների մէջ է ներառում կատարել այն ինչ իր ուժերի մէջ է:

«Արտակ Մանուկեան» թանգարանը 2017 թւականի նոյեմբեր ամսւայ ընթացքին ընդունել է շուրջ 170 այցելուներ, որոնցից կարելի է նշել՝

Այսու յայտնում ենք Թեհրանի հաւատացեալ մեր ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ երկուշաբթի 11 դեկտեմբեր 2017-ի տօնն է Ս. Մինասի: Ս. Մինասի տօնը համընկնում է Վանաքի Ս. Մինաս եկեղեցու անւանակոչութեան տօնին:

Կիրակի, 3 դեկտեմբեր 2017-ի կէսօրին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Ռոստոմ ազգային դպրոցի ծնողական խորհուրդը, կրօնի ուսուցիչն ու Ս. Սարգիս եկեղեցու կիրակնօրեայ դպրոցի տեսուչը։

Երեքշաբթի, 5 դեկտեմբեր 2017-ի առաւօտեան, Անթիլիասի մայրավանքին մէջ –Լիբանան- բացումը կատարւելու է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային Ընդհանուր Ժողովին, որը գումարւում է չորս տարի մէկ։ Ժողովին նախագահելու է Ս. Աթոռիս հայրապետ Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Կաթողիկոսը։

Կիրակի դեկտեմբեր 3, 2017-ի առաւօտեան Ուկրայինայի դեսպանը, դեսպանատան աշխատակազմի հետ այցելեցին Ս. Սարգիս եկեղեցի, աղօթք հայցելու իրենց նահատակների հոգիների և ընդհանրապէս աշխարհի խաղաղութեան համար: