
Իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» հայ-իրանական համատեղ արտադրութեան ֆիլմը, յատուկ էկրանաւորմամբ ցուցադրւեց հինգշաբթի 23 նոյեմբերին, «Ֆարաբի» ֆիլմարտադրութեան կենտրոնի «Աբբաս Քիառոսթամի» դահլիճում:

Թւականիս հինգշաբթի նոյեմբեր 23-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Բասրայի թաղականութեան ատենապետ և Հայ Դատի պատասխանատու՝ Խաժակ Վարդանեանին, որ Թեհրան էր եկել մասնակցելու «Հայ Դատն Այսօր» Հուսկ Հաստատութեան կողմից կազմակերպւած երկօրեայ համագումարին:

Շինարարական Մարմնի անցեալ 4 ամսւայ գործունէութեան մէջ է ներառւում նաև Ազգային որոշ հաստատութիւնների նորոգումը ՝
Այսու Թեհրանում ժողովրդական միջոցառումներից նկարահանող հայ լուսանկարիչներին հրաւիրում ենք մասնակցելու թեմիս Բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան-ի նախագահութեամբ Խորհրդակցական Հանդիպման,

Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմինը հարցազրոյց է ունեցել Թեմական Խորհրդի կողմից նշանակւած Կարիքաւորներին Օժանդակող Մարմնի (Կ.Օ.Մ.) անդամների հետ:

Այսու մեր սիրելի հաւատացեալ ժողովրդին յայտնում ենք, որ թւականիս շաբաթ դեկտեմբերի 2-ին, տօնն է Սրբոց Առաքելոցն եւ առաջին Լուսաւորչացն մերոց՝ Թադէոսի եւ Բարթողիմէոսի:

Թւականիս հինգշաբթի նոյեմբերի 16-ին տօնւեց Սօսէ Մայրիկ Հանգստեան Տան 39-րդ Տարեդարձը:

Ինչպէս նախօրօք է ասւել, Շինարարական Մարմնի աշխատանքային առաջնահերթութիւնը տրւում է նախ և առաջ դպրոցների և ապա եկեղեցիների նորոգումներին:

Նոյեմբերի 21-ը տօն է «Տօն ընծայման Ս. Աստւածածնի Երից ամաց ի տաճարն»:

Երեքշաբթի 21 նոյեմբեր 2017-ի յետ միջօրէին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Հայաստանի Հանրապետութեան դեսպան մեծարգոյ պրն. Արտաշէս Թումանեանին, որին ընկերակցում էր դեսպանատան մշակոյթի հարցերով խորհրդական պրն. Սահակ Եղիազարեանը։