Այսու ուրախութեամբ յայտնում ենք, որ յառաջիկայ ուրբաթ 17 Փետրւար 2017-ի առաւօտեան, Սասուն քաղաքամասի Սրբոց Թարգմանչաց եկեղեցում, տեղի է ունենալու եպիսկոպոսական Ս. եւ անմահ պատարագ։ Պատարագելու եւ քարոզելու է թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը։
Այսու յայտնում ենք Թեհրանի մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ երեքշաբթի 14 փետրւար 2017 Տեառնընդառաջ է, այսինքն Տօն Քառասնօրեայ Գալստեանն Քրիստոսի ի Տաճարն:
Երկուշաբթի փետրւարի 18-ին, Սրբոց Թարգմանչաց եկեղեցու եկեղեցական խորհուրդը այցելեցին Թեհրանի 31-րդ Հրշէջի Կայան, ցաւակցելու և յարգանքի տուրք մատուցելու Թեհրանի «Փլասկօ» շէնքի հրդեհում զոհւած անձնազոհ հրշէջների հոգիներին:
Թեհրանի «Փլասկօ» շէնքի հրդեհման ահաւոր աղէտից զոհւած հրշէջ փրկարարների յիշատակը յարգելու նպատակով, չորեքշաբթի յունւարի 25-ին «Թովմասեան-Թունեան» դպրոցների աշակերտուհիները, տեսչութեան և ուսուցչական կազմը նաև ծնողական խորհրդի անձնակազմը, առ ի ցաւակցութիւն այցելեցին «Սասուն» քաղաքամասի հրշէջ կենտրոն:
2017 թւականի Նոր Տարւայ և Ս. Ծննդեան տօների առիթով, երեքշաբթի յունւարի 23-ին, Ս. Սարգիս եկեղեցու եկեղեցական խորհրդի անդամները, ընկերակցութեամբ եկեղեցու երգչախմբի անդամ՝ տկն. Ռոզիկ Ինջիլղուլեանը, այցելեցին Թեհրանի հայոց երեք՝ Ս. Գէորգ, Սօսէ Մայրիկ և Չիլոյեան ծերանուցները:
«ԱԼԻՔ» - Թւականիս, կիրակի փետրւարի 5-ին, Իսլ. մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան նախաձեռնութեամբ եւ Իրանում Աստւածային կրօնների հետեւորդների ներկայացուցիչների մասնակցութեամբ, տեղի է ունեցել ընթրիք-երեկոյթ՝ նւիրւած Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 38-ամեակին:
Այսու մեր սիրելի համայնքին տեղեկացնում ենք, որ Իրանի Իսլամական Յեղափոխութեան մեծ յաղթանակի 38-րդ տարեդարձի մեծարման ծրագրի շարանի աւարտին, ամբողջ Իրանի մասշտաբով, ուրբաթ 10 Փետրւարի 2017-ին, (22 Բահման) առաւօտեան տեղի է ունենալու համաժողովրդական մեծ քայլարշաւ:
Արաքի հայ համայնքը եւս Իրանի Իսլամական յեղափոխութեան այգաբացի 38-րդ տարեդարձի առիթով կազմակերպել էին մեծարման ծրագրեր:
Շաբաթ 4 փետրւար 2017-ի կէսօրին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց հայոց ազգային դպրոցների ուսուցչուհիներ՝ Քլարա Աղախանեան, Կարինէ Ասատրեան և Ռուբինա Խաչատրեանին:
Շաբաթ 4 փետրւար 2017-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին այցելեցին Իրանի հեռուստաընկերութեան ազգային «Առաջին Ալիք»-ի նկարահանութեան խումբը, իրագործելու համար «Իրանը, իմ հայրենիքը» խորագրով հարցազրոյցը։