Ուրբաթ, մայիսի 13-ին, Հ.Մ.Մ.«Նայիրի» միութեան արւեստից բաժանմունքի նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ Շուշիի ազատագրման 24 ամեակին նւիրւած ձեռնարկ:
Նախաձեռնութեամբ Հայ համալսարանականների ընդհանուր միութեան, թւականիս չորեքշաբթի, մայիսի 4-ին, միութեան «Նիկոլ Աղբալեան» սրահում, կազմակերպւել էր բանախօսութիւն եւ գեղարւեստական երեկոյ նւիրւած՝ Հայոց Ցեղասպանութեան 101-րդ տարելիցի ոգեկոչմանը:
Մեր սիրելի հայրենակիցներին յայտնում ենք, որ Բարձր հովանաւորութեամբ Թեմիս բարեխնամ առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի և նախաձեռնութեամբ Քրիստոնէական Դաստիարակութեան Յանձնախմբի ու համագործակցութեամբ Քրիստոնէական Դաստիարակութեան Բաժանմունքի հերթական անգամւայ համար այս տարի ևս դպրոցական աշակերտների համար կազմակերպւել էին հոգևոր մրցույթներ:
Թեմիս բարեխնամ առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը թւականիս երկուշաբթի 9 մայիսին՝ Թեհրանի Շահիդ Բեհեշտիի և երեքշաբթի 10 մայիսին՝ Մաշհադի Ֆէրդոսի Համալսարանի, Աստւածաբանական ճիւղի ուսանող-ուհիներին և դասատուներին ընդունեց առաջնորդարանի դահլիճում:
Թւականիս ապրիլի 15-ին, Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Յ. Թումանեան» սրահում տեղի ունեցաւ «Հայ կին» միութեան կից «Անի» միութեան յոբելեանական 35-ամեակին նւիրւած միջոցառումը:
Ինքնաշարժը արագ սուրում է դէպի Ղարաբաղ, քաջերի մեր նորօրեայ ազատամարտիկների, Ֆիդայիների օրրան երկիրը, ուր ժողովուրդը իր կեանքով պաշտպանում ու պահում է իր հայրենիքը։
Ալիք - «Ազգովի պատրաստւում էինք լաւագոյնս դիմագրաւելու ապրիլը, պատրաստւում էինք աշխարհին փաստելու, որ դար հաշւող տարիներին չի յաջողել հայի հոգում փոշիներով ծածկել հայոց մեծ Եղեռնի ցաւը»:
Ուրբաթ, ապրիլի 29-ին «Շանթ-Մարիամեան» համալիրի սրահում կայացաւ հայոց դպրոցների միջնակարգ Բ եւ Գ դասարանների գիտելիքների մրցութիւնը:
Այսու յայտնում ենք Թեհրանի եւ Ղազւինի մեր հաւատացեալ ժողովրդին, որ յառաջիկայ երկուշաբթի 23 մայիս 2016-ի տօնն է Սրբոց Կուսանացն Հռիփսիմեանց:
«Ալիք»- Հայոց Ցեղասպանութեան 101-րդ տարելիցը Ապրիլի 24-ի երեկոյեան Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան «Սասունցի Դաւիթ» սրահում համախմբել էր հազարաւոր իրանահայերի: