Յունւար 23-ը Ս. Սարգիս Զօրավարի եւ իր որդու՝ Մարտիրոսի տօնն էր: Ս. Սարգիս Զօրավարի տօնը համընկնում է Ս. Սարգիս Առաջնորդանիստ մայր եկեղեցու անւանակոչութեան տօնին:
Արդարեւ, այս առիթով շաբաթ 23 Յունւարին մատուցւեց հանդիսաւոր Ս. եւ Անմահ Պատարագ Ս. Սարգիս եկեղեցում, պատարագեց եւ յաւուր պատշաճի քարոզեց թեմիս բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:
Թ. Հ. Թեմի Կրթական Խորհրդի նախաձեռնութեամբ և անցնող տարիների գեղեցիկ աւանդութեան համաձայն, Թեհրանի Հայոց Ազգային դպրոցների ուսուցիչ-ուհիները, շաբաթ յունւարի 23-ի երեկոյեան «Ա. Ահարոնեան» մանկապարտէզի դահլիճում, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի ներկայութեամբ նշեցին Նոր Տարին և Աստւածայայտնութեան տօնը: Ծրագրում ներկայ էին 32 հանգստի կոչւած ուսուցչուհիներ, ներկայ աշխատող՝ 8 ուսուցիչներ և 55 ուսուցչուհիներ և Կրթական Խորհրդի կազմի անդամների մեծամասնութիւնը:
«Արտակ Մանուկեան» թանգարանը 2015 թւականի դեկտեմբեր ամսւայ ընթացքին ընդունել է շուրջ 120 այցելուներ, որոնցից կարելի է նշել՝
Անցեալ շաբաթւայ ընթացքին Սրբազան Հայրն ընդունել է տարբեր այցելուների որոնցից են՝
Թւականիս յունւարի 18-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի առաջարկով կայացաւ գրողների եւ մտաւորական խաւի հերթական 54-րդ հանդիպումը ՝ Թ. Հ. Թ.-ի ազգային առաջնորդարանի դահլիճում:
Այսու հրաւիրում ենք մեր սիրելի ժողովրդին մասնակցելու Իրանի Միաստւածեան Կրօնների Նահատակների մեծարման միջոցառման չորեքշաբթի թւականիս 27 Յունւար (7 Բահման 1394) կ. յ. ժամը 2-ին, մասնակցութեամբ ազգային իշխանութեան, հոգեւոր պետերի, այլ կրօնական համայնքների, Իրանի պետական բանակային եւ պահակազօրային բարձրագոյն հրամանատարութիւնների։
Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների կապակցութեամբ երկուշաբթի յունւարի 4-ի առաւօտեան Թեհրանի քաղաքապետարանի քաղաքաշինութեան ու ճարտարապետութեան բաժնի տեղակալ՝ ճարտ. Թուրաջ Ֆարհադին, իր գրասենեակի պատասխանատու պրն. Նիքումանեշի ընկերակցութեամբ այցելեց Թեհրանի «Վահիդիէ» քաղաքամասում գտնւող Սրբոց Թարգմանչաց եկեղեցի որտեղհանդիպում ու զրոյց ունեցաւ եկեղեցական խորհրդի հետ:
Այսու յայտնում ենք Թեհրանի Թեմի մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ ուրբաթ եւ կիրակի 29 եւ 31 Յունւար 2016-ին Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում յընթացս Սուրբ եւ անմահ պատարագի ընթերցւելու է Մեծի Տանն Կիլիկիոյ վեհափառ հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի պատգամը, որով Նորին Սրբութիւնը 2016 տարին յայտարարում է «Ծառայութեան Տարի»։
Կոչ ենք անում մեր ժողովրդի զաւակներին վերոյիշեալ օրերին ներկայ գտնւելու Ս. պատարագին հաղորդւելու վեհափառ հայրապետի ծառայութեան կոչին ու պատգամին։
Ալիք - Իսլամական Յեղափոխութեան յաղթանակի տարեդարձի ծրագրերի նախապատրաստական աշխատանքների առիթով, երեքշաբթի յունւարի 19-ին, Ազգային Առաջնորդարանի դահլիճում կայացաւ հանդիպում հայ, ասորի, զարդաշտական եւ հրէա ներկայացուցիչների մասնակցութեամբ: Հանդիպումը նախաձեռնութիւնն էր՝ Իսլ. Մշակոյթի եւ Առաջնորդութեան Նախարարութեան Կրօնական Փոքրամասնութիւնների Գրասենեակի պատասխանատու Սաիդ Թաղաւիի: Ներկայ էին Թեհրան նահանգի Նահատակների հիմնարկի եւ Նահատակների հիմնարկի մշակութային գերատեսչութեան պատասխանատուներ՝ հոջ. Սադրին եւ պրն. Մոշիրին, Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան կառոյցների գերատեսչութեան ներկայացուցիչ՝ տկն. Մոբարհանը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի փոխատենապետ Վարուժ Յովհաննիսեանը, Ազգային առաջնորդարանի վարիչ՝ Սերոժ Օհանեանը, Տ. Գրիգորիս քհն. Ներսիսեանը, Յարաբերական մարմնի ատենապետ Գասպար Ամիրխանեանը:
«ԱԼԻՔ» - Պաշտօնական այցով Իրան ժամանած Հայաստանի Հանրապետութեան տրանսպորտի եւ կապի նախարար՝ Գագիկ Բեգլարեանը, ընկերակցութեամբ Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանի եւ դեսպանութեան դիւանագիտական անձնակազմի, չորեքշաբթի՝ յունւարի 20-ին, այցելեցին ազգային առաջնորդարան: