Կիրակի 13 դեկտեմբեր 2015-ի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Քանատայի Մենոնայթ եկեղեցու ներկայացուցիչներ առաջնորդութեան Մենոնայթ եկեղեցու Միջին Արեւելքի եւ Իրանում ներկայացուցիչներ՝ Քորտոն եւ Քարոլային ԷփՖրանսէնների:
Կիրակի 13 դեկտեմբերի առաւօտեան, պատարագից յետոյ, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց նաև Փաքիստանի, Իրանի եւ Ծոցի երկրների Անկլիքան եկեղեցու առաջնորդ Գերշ. Տ. Ազատ Մարշալ Եպիսկոպոսը ընկերակցութեամբ Գերշ. Տ. Մայքլ Նազէր Ալի Եպիսկոպոսի եւ Շահզար Գիլ քահանային եւ Շահրամ սարկաւագին:
Կիրակի 13 դեկտեմբերի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց նաև այցելութիւնը՝ Տէր եւ Տիկին Խաչիկ եւ Ռոզիկ Աբրահամեանների, որոնք այս օրերին հիւրն են Առաջնորդ Սրբազանին:
Ասիայի Եկեղեցիների Խորհրդի Նորընտիր Ծրագրաւորումի Յանձնախումբը գումարեց իր առաջին նիստը 1-3 դեկտեմբեր 2015-ի ՉիանգՄայ – Թայլանդում:
Սոյն ժողովին մասնակցեց՝ Ագաթա Աբրահամեանը, որպէս Ծրագրաւորումի Յանձնախմբի մնայուն անդամ՝ ներկայացնելով Հայոց Եկեղեցին Իրանում:
Դեկտեմբերի 7-ը, համաձայն մեր եկեղեցու ծիսական օրացոյցի՝ քրիստոնէական եկեղեցու մեծագոյն սրբերից՝ Ս. Մինասի և իր նահատակակից ընկերների՝ Գրաբոսի, որ իր քարտուղարն էր և Եւրոգինէսի, որ իր գործակիցն էր, յիշատակի օրն է:
Սոյն տօնը համընկնում է նաև Վանաքի Ս. Մինաս եկեղեցու անւանակոչութեան տօնին:
Արդարեւ այս առիթով, թւականիս երկուշաբթի, դեկտեմբերի 7-ին համանուն եկեղեցում մատուցւեց եպիսկոպոսական հանդիսաւոր Ս. եւ Անմահ պատարագ, ուր պատարագեց և յաւուր պատշաճի քարոզեց Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:
Թեհրանի հայոց թեմի Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ եւ նոյն խորհրդի՝ Դաստիարակչական Յանձնախմբի կազմակերպմամբ, 2015 թւականի հինգշաբթի, նոյեմբերի 19-ին տեղի ունեցաւ Թեհրանի հայոց դպրոցների միջնակարգի Բ օղակի 2-րդ դասարանի աշակերտների արշաւ՝ որը տեւեց առաւօտեան ժամը 10-ից մինչեւ Ժամը՝ 15։00-ն: Սոյն ծրագրին մասնակցել էին 40 աշակերտներ՝ Գոհար, Ա. Սողոմոնեան, Յ. Թովմասեան, Մարիամ տղ. դպրոցներից:
Չորեքշաբթի 9 դեկտ. 2015-ի առաւօտեան թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան Առաջնորդարանի իր հիւրասենեակում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Անգլիայի հաւատարմատար՝ Պրն. Բեն Ֆէնդըրն ու իր օգնական օրդ. Շառլոթ Ուոլըրը:
Ուրբաթ, դեկտեմբերի 4-ին, Հ.Մ. «Արարատ» կազմակերպութեան Սկաուտական Միութեան նախաձեռնութեամբ, կրտսեր հատւածի անդամներից շուրջ 50 գայլիկ-արծւիկներ այցելեցին «Ա. Մանուկեան» թանգարան:
Երեքշաբթի 8 դեկտեմբեր 2015-ի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան Առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց նաեւ գաղութիս յայտնի ազգայիններից ու գործարարներից՝ պրն. Հերւիկ Եարիջանեանը ընկերակցութեամբ իր ծխատէր քահանայի՝ Արժ. Տ. Կոմիտաս քհնյ. Ղարախանեանի:
Երեքշաբթի 8 դեկտեմբեր 2015-ի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան Առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Լիբանանի ճարտարարւէստի նախկին նախարար պրն. Վրէժ Սապունճեանը, որ Լիբանանեան պաշտօնական պատւիրակութեան որպէս անդամ Թեհրան էր ժամանել: