Հինգշաբթի 16 փետրւար 2017-ի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Ղարաղանի Եկեղեցական Խորհուրդը։
Չորեքշաբթի 15 փետրւար 2017-ին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան ընկերակցութեամբ Արժ. Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանի եւ Թեմական Խորհրդի փոխ անետապետ պրն. Վարուժան Յովհաննիսեանի եւ Բուժարանի մի խումբ բժիշկներ՝ Տէր եւ Տիկին Դոկտ. Արմէն Մելիքեան եւ Տէր եւ Տիկին Դոկտ. Եւա Մելիքեան մասնակցեց Արեւելքի Աշուրի - Աշուրիէ Շարղ - համայնքի ընդունելութեան սրահում տեղի ունեցած հիւրասիրութեան կազմակերպւած նոյն համայնքի խորհրդարանի պատգամաւոր պրն. Բէթ Քոլեայի ի պատիւ Լիբանանից Իրան գտնւող քրիստոնեայ բժիշկների։
Երեքշաբթի 14 փետրւար 2017-ի երեկոյեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան հանդիպեց Կրօնական Խորհրդի Քրիստոնէական Դաստիարակութեան Յանձնախմբի հետ:
Երեքշաբթի 14 փետրւար 2017-ի երեկոյեան Առաջնորդ Սրբազան հայրը ընդունեց տարածաշրջանից Թեհրան ժամանած մի խումբ երիտասարդներ, որոնք եկած են մասնակցելու Յովնան Դաւթեան Ուսանողական Միութեան կողմից կազմակերպւած խորհրդաժողովին։
Երեքշաբթի 14 փետրւար 2017-ի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Սրբոց Թարգմանչաց Եկեղեցու ներկայացուցիչները գլխաւորութեամբ եկեղեցու հոգեւոր հովիւ՝ Արժ. Տ. Կոմիտաս քհնյ. Ղարախանեանի։
Այսու յայտնում ենք մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ հինգշաբթի, 23 փետրւար 2017-ին, ՍՐԲՈՑ ՎԱՐԴԱՆԱՆՑ ԶՕՐԱՎԱՐԱՑՆ ՄԵՐՈՑ ՀԱԶԱՐ ԵՐԵՍՈՒՆ ԵՒ ՎԵՑ ՎԿԱՅԻՑՆ, ՈՐՔ ԿԱՏԱՐԵՑԱՆ Ի ՄԵԾԻ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ՏՕՆՆ Է:
Այսու յայտնում ենք մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ երեքշաբթի, 21 փետրւար 2017 տօնն է Սրբոց Ղեւոնդեանց քահանայիցն:
Շաբաթ 12 փետրւարին, Ս. Սարգիս Զօրավարի և իր որդւոյն՝ Մարտիրոսի տօնի աօիթով, մատուցւեց հանդիսաւոր Ս. եւ Անմահ Պատարագ Ս. Սարգիս եկեղեցում, պատարագեց եւ յաւուր պատշաճի քարոզեց թեմիս բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը: Սոյն տոնը նաև անւանակոչութեան տօնն է Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցուն:
Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ եւ Դաստիարակչական յանձնախմբի կազմակերպմամբ 2017 թ.-ի յունւարի 19-ին եւ 26-ին «Արարատ» մարզաւանում կայացաւ հայոց դպրոցների նախ 8-րդ եւ ապա 7-րդ դասարանցիների արշաւները:
«Ա. Աւետիսեան» Ազգային Բուժարանը, անցեալ տարիների պէս, իսլամական յեղափոխութեան տարեդարձի առիթով ունեցել է հետևեալ ծրագրերը՝