Նոր տարւայ առաջին այս պահին քրիստոնէական ջերմ սիրով եւ առ Աստւած բարձրացւած գոհաբանական աղօթքով շնորհաւորում եմ ձեզ բոլորդ, սիրելի քոյրեր եւ եղբայրներ, ձեզ, որ այս պահին մեզ հետ նւիրական այս սուրբ տաճարում էք որպէս աղօթակիցներ եւ ձեզ՝ սիրելիներ, որտեղ, որ կաք եւ ի սրտէ ցանկանում բոլորիդ արեւաշող Ամանոր, պայծառ օրեր եւ կենսուրախ ու աստւածահաճ տարի:
Այս օրերին ողջ մարդկութիւնը, կրկին անգամ, տօնում է նոր տարին նոր յոյսերով ու վերանորոգ հաւատքով: Մի նոր կեանքի առաջ ենք կանգնած. հինը անցաւ եւ նորն է գալիս. սակայն հինը դեռ յամենում է իր տագնապներով, ալեկոծումներով, խռովութիւններով, դէս ու դէն տեղի ունեցող պատերազմներով: Աշխարհը այսօր որեւէ մէկ ժամանակից աւելի կարիքը ունի մի պահ կանգնելու, դիտելու իր շրջապատը եւ հարց տալու ինքն իրեն, ինչո՞ւ այս վիճակը, չէ՞ որ Աստւած ամէն ինչ բարի ստեղծեց:
Այսու յայտնում ենք Թեհրանի մեր սիրելի ժողովրդին, որ գեղեցիկ եւ դաստիարակիչ աւանդութեան համաձայն, յառաջիկայ հինգշաբթի, 31 Դեկտեմբերի կէս գիշերւայ ճիշդ ժամը 12:00 Նոր տարւայ առիթով մատուցւելու է հանդիսաւոր Ս. եւ Անմահ Պատարագ, Թեհրանի մեր հետեւեալ եկեղեցիներում Ս. Սարգիս, Ս. Աստւածածին, Սրբոց Վարդանանց, Սրբոց Թարգմանչաց եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիներում:
«sipanorg.org»- Երեքշաբթի, դեկտեմբերի 8-ին, միութեանս կենտրոնատեղիում տեղի ունեցաւ՝ «Հայոց դպրոցների ծագումը Իրանում» թեմայով դասախօսութիւն:
Նախաձեռնութիւնը՝ Հ. Մ. «Սիփան» միութեան Երէցների բաժանմունքինն էր, մասնակցութինւը 60 հոգու շուրջ:
Մասնակցութեամբ աւելի քան 60 ներկաների միութեանս Երէցների բաժանմունքի ղեկավար մարմնի անունից, բացման խօսքով հանդէս եկաւ Հայկազ Շիրւանեանը, ներկայացնելով դոկտ.-պրոֆեսոր Մկրտիչ Թումանեանին, որից անմիջապէս յետոյ դասախօսը հրաւիրւեց ամբիոնի մօտ:
Սրանից 9 տարի առաջ, 2006 թւականից, նախաձեռնութեամբ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի եւ Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի, սկիզբ առաւ Իրանի համալսարաններում, բարձր նիշերով մուտք գործած աշակերտ-աշակերտուհիների գնահատման եւ նիւթական պարգեւատրման հանդիսութիւնը: Նմանօրինակ միջոցառում էր կազմակերպւել շաբաթ, դեկտեմբերի 19-ի երեկոյեան, ազգային առաջնորդարանի դահլիճում, ուր գնահատւեցին Պետական համալսարանների մուտքի քննութեան մէջ բարձր մակարդակ շահած 20 նորամուտ հայ ուսանողներ՝
«ԱԼԻՔ» - Երեքշաբթի, դեկտեմբերի 22-ի երեկոյեան, Զէյթուն քաղաքամասի Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան կենտրոնատեղի «Սուքերեան» սրահում, կայացաւ հանդիսութիւն՝ նւիրւած միութեան նոր հաւաքատեղիի շինարարական աշխատանքների առաջին փուլի աւարտմանը եւ շէնքի բացմանը:
Շաբաթ, դեկտեմբերի 19-ի կէսօրին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան, առաջնորդարանի դահլիճում ընդունեց Հայ Կաթողիկէ համայնքի նոր առաջնորդ՝ Արհիապատիւ Տ. Սարգիս եպ. Դաւիթեանին, ընկերակցութեամբ թեմի նախկին առաջնորդ՝ Արհիապատիւ Տ. Նշան արք. Գարաքեհէեանի և Արհիապատիւ Գէորգ արք. Խազումեանի:
Շաբաթ, դեկտեմբերի 19-ի կէսօրից յետոյ, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց նաև Յակոբեան Հաստատութեան տէր և տնօրէն՝ պրն. Սմբատ Յակոբեանին:
Երեքշաբթի, դեկտեմբերի 15-ին, առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր առաջնորդանիստ գրասենեակում ընդունեց Ս. Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան»-ը գրքի արեւելահայերէնի վերածած, Հայաստանից հրաւիրւած՝ պրոֆ. Աշոտ Պետրոսեանին, նաև նոյն արժէքաւոր գրքի մեկենասներ՝ Խաչիկ եւ Ռոզիկ Աբրահամեաններին:
Դպրոցաշէն բարերարների մեծարման շաբաթւայ առիթով, շաբաթ, դեկտեմբերի 19-ի առաւօտեան, Թեհրանի հայոց ազգ. «Մ. Մանուկեան» աղջ. Միջնակարգ դպրոցում կազմակերպւեց իւրայատուկ մեծարման հանդիսութիւն:
Դպրոցաշէն բարերարների մեծարման առիթով մէկ շաբաթեակ է նշւում համայն Իրանում:
Նոյն հանգամանքից ելնելով, շաբաթ, դեկտեմբերի 19-ի առաւօտեան, Թեհրանի հայոց ազգ. «Արաքս» աղջ. տարրական դպրոցում կազմակերպւել էր իւրայատուկ մեծարման հանդիսութիւն: