29 Յունւար,Չորեքշաբթի, Պահք
Կրկին անգամ գտնւում ենք 22 Բահմանի՝ Իրանի Իսլամական Յեղափոխութեան յիշատակի ոգեկոչման առաջ։ Արդարեւ, ամէն տարի, յարատեւ ու յարաճում հաւատքով ու վառ յոյսով Իրանի ժողովուրդը նշում է Իրանի Իսլամական Յեղափոխութեան յաղթանակը։
28 Յունւար, երեքշաբթի,Տօն՝ Սրբոցն Անդրէի զօրավարի եւ բանակի նորին, եւ վկայիցն՝ Կալինիկոսի եւ Դոմետեայ։
Երկուշաբթի, 27 յունւար 2020 թւականի կէսօրին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային-Կենտրոնական վարչութեան Քաղաքական ժողովի անդամ՝ պրն. Թովմաս Թովմասեանին։
Հինգշաբթի, 23 յունւար 2020 թւականի առաւօտեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Պատգամաւորական ժողովի ատենապետ՝ պրն. Վահիկ Աղաքեանինին։
Կրթական Խորհուրդը ազգային դպրոցներում և մանկապարտէզներում առկայ խնդիրներին ու հարցերին աւելի հանգամանօրէն ծանօթանալու, ուսումնասիրելու և դրանց լաւագոյնս լուծումներ տալու նպատակով իրականացնում է այցելութիւններ:
Կրթական Խորհուրդը ազգային դպրոցներում և մանկապարտէզներում առկայ խնդիրներին ու հարցերին աւելի հանգամանօրէն ծանօթանալու, ուսումնասիրելու և դրանց լաւագոյնս լուծումներ տալու նպատակով իրականացնում է այցելութիւններ:
Հինգշաբթի 23 յունւարի 2020 թւականին, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Ռուսիոյ Դաշնութեան Արտակարգ և Լիազօր դեսպան՝ մեծարգոյ պրն. Լեւոն Ջաղարեանին, որը եկած էր յատուկ կերպով հետաքրքրւելու Սրբազան Հօր առողջութեամբ:
2020 թւականի յունւարի 19-ին կիրակի, Կրթական խորհրդի կազմը և Թ.Խ.-ի փոխատենապետ ու Կ.Խ.-ի հետ կապ՝ պրն. Արա Շահվերդեանը, Ազգային առաջնորդարանի Կ.խ.-ի ժողովասրահում հանդիպում ունեցան Թեհրանի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան վարչութեան անդամների հետ:
2020 թւականի յունւարի 22-ին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի նախկին ատենապետներից եւ Հ.Մ.Ա.Կ.-ի նախկին նախագահներից՝ պրն. Էդւարդ Բաբախանեանին, որը եկած էր յատուկ կերպով շնորհաւորելու եւ բարեմաղթանքներ փոխանցելու Սրբազան Հօր առողջութեան կապակցութեամբ: