Այսու յայտնում ենք մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ երեքշաբթի, 6 փետրւար 2018 տօնն է Սրբոց Ղեւոնդեանց քահանայիցն: Սոյն տօնը տօնն է նաեւ քահանայութեան որով եւ քահանայից: Այս առիթով, երեքշաբթի 6 փետրւար 2018-ին հանդիսաւոր Ս. եւ Անմահ պատարագ է մատուցւելու Ս. Աստւածածին երբեմնի առաջնորդանիստ մայր եկեղեցում։ Պատարագելու է թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը։
Մեծ թւով հայրենակիցների եւ աշակերտ-աշակերտուհիների մասնակցութեամբ երէկ, յունւարի 24-ի երեկոյեան, «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» սրահում մեկնարկեց 42-րդ շրջանի Համադպրոցական խաղերը, որը այս տարի նւիրւել է Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակին:
Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 39-րդ տարեդարձի սեմին, յունւարի 23-ի երեկոյեան, Թեհրանի «Անդիշէ» մշակութային համալիրում, նախաձեռնութեամբ նոյն համալիրի եւ «Օջ» կենտրոնի, կազմակերպւել էր «Հայրենիքս» խորագրով ազգային համագումար:
Համագումարին հրաւիրւած էին Իրանում բոլոր կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչները:
Նախաձեռնութեամբ Հայկական հարցերի ուսումնասիրական կենտրոնի (ՀՈՒՍԿ) եւ համագործակցութեամբ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի եւ «Բոխարա» հանդէսի, ի մասնաւորի դրա հրատարակիչ՝ Ալի Դեհբաշիի, երէկ՝ յունւարի 22-ի երեկոյեան, «ՀՈՒՍԿ»-ի կենտրոնատեղիում կազմակերպւել էր մեծարանքի երեկոյ ի պատիւ իրանցի բանաստեղծ, հայերէնագէտ մտաւորական եւ թարգմանիչ Ահմադ Նուրիզադէի:
17 Յունւար 2018-ին, Եգիպտոսի մէջ Երուսաղէմի հարցի շուրջ կազմակերպուած միջազգային համագումարի առաջին նիստին, խօսք առնելով Վեհափառ Հայրապետը շեշտեց, թէ "անհրաժեշտ է յարգել միջազգային օրէնքի տւեալները ու պատմութեան ընթացքին նւիրագործւած աւանդութիւնները՝ Երուսաղէմը նկատելով սուրբ քաղաք միաստուածեան երեք կրօնների"։
Գահիրէ ժամանումից անմիջապէս յետոյ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հանդիպում ունեցաւ Ղպտի Եկեղեցու պետ՝ Նորին Սրբութիւն Թաուատրոս Բ. Պատրիարքի հետ։ Ապա, հանդիպումին միացաւ Մարոնիթ Եկեղեցու պետ՝ Պշարա Րաաի Պատրիարքը։ Երկու եկեղեցիների պատւիրակութիւնների ներկայութեամբ տեղի ունեցաւ յիշեալ հանդիպումը։
Երեքշաբթի 16 Յունւարի երեկոյեան, Վեհափառ Հայրապետը մեկնեց Գահիրէ, մասնակցելու Երուսաղէմի հարցի շուրջ Ազհարի կազմակերպած միջազգային համագումարին։ Վեհափառ Հայրապետին ընկերակցում էին Թեհրանի Հայոց թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգիսեանը եւ Կաթողիկոսարանի Տեղեկատւական բաժանմունքի վարիչ՝ Հոգշ. Տ. Պետրոս Վրդ. Մանուէլեանը։
Երկուշաբթի, 2017 թւի դեկտեմբերի 25-ին, «Ա. Աւետիսեան» բուժարանի խնամակալ մարմնի նախաձեռնութեամբ, կենտրոնի պաշտօնեաները և բժշկական կազմը նշեցին Նոր Տարին և Ս. Ծնունդը:
Երեքշաբթի յունւարի 17-ի երեկոյեան, Իրանի Ազգային թանգարանում, եռամսեայ գործունէութիւնից յետոյ, իր աւարտին հասաւ Հայաստան-Իրան «Հողի Յիշողութիւն» ցուցահանդէսը:
Թ. Հ. Թ. Թեմական Խորհուրդը Իրանի նաւթատար «Սանչի» նաւի ցաւալի պատահարի առթիւ հայ համայնքի անունից պաշտօնապէս վշտակցել է նաւի զոհւած անձնակազմի սգակիր հարազատներին եւ Իրանի ժողովրդին: