Այսու ուրախութեամբ յայտնում ենք, որ յառաջիկայ ուրբաթ 7 յուլիս 2017-ի, տօնն է մեր թարգմանիչ հայրերի Ս. Սահակի եւ Ս. Մեսրոպի: Այս տօնն համընկնում է Արաքի Ս. Մեսրոպ եկեղեցու անւանակոչութեան տօնին:
Հինգշաբթի յունիսի 15-ին, թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց «Թունեան» Տարրական Դպրոցի 60-ամեակի տօնակատարութեան յանձնախմբի անդամների ներկայացուցիչներին:
Ուրբաթ 16 Յունիս 2017 թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի քահանայական ձեռնադրութեան 49-ամեակն էր. այս առիթով Սրբազան հայրը քահանայական զգեստով Ս. եւ անմահ պատարագ մատոյց Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցիում։
Բարձր հովանաւորութեամբ Թեմիս բարեխնամ առաջնորդ Գերշ. Տէր Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի և նախաձեռնութեամբ Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի, ուրբաթ, յունիսի 9-ին, Արարատ մարզաւանում տեղի ունեցաւ մանուկների դաշտահանդէս:
Երեքշաբթի, յունիսի՝ 13-ին ազգային առաջնորդարանի դահլիճում գումարւեց Թ. Հ. Թ. 16-րդ շրջանի Պատգամաւորական ժողովի հերթական՝ 4-րդ նիստը որի առաջին բաժինը գումարւել էր մայիսի 22-ին:
Այսու ուրախութեամբ յայտնում ենք, որ յառաջիկայ Ուրբաթ 30 Յունիս 2017 թ. տօնն է Սրբոց Կուսանացն Հռիփսիմեանց: Այս տօնն համընկնում է Ղազւինի Ս. Հռիփսիմէ եկեղեցու անւանակոչութեան տօնին:
Շաբաթ թւականիս յունիսի 10-ին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայաստանի Հանրապետութեան նորանշանակ զինւորական կցորդ՝ գնդապետ Արթուր Ազնաւուրեանին:
«Արտակ Մանուկեան» թանգարանը 2017 թւականի մայիս ամսում ունեցել է հետևեալ աշխատանքները՝
Հինգշաբթի 8 յունիս 2017-ի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Աւստրիոյ դեսպան՝ մեծարգոյ դոկտ. Ֆրետրիխ Սթիֆթը ընկերակցութեամբ իր օգնական՝ պրն. Ալեքսանդր Ռէյկըրի, որ Իրանում իր դիւանագիտական առաքելութեան աւարտի առիթով էր այցելում Սրբազան հօր։
Այաթուլլահ Ալի Խամենէի
Առաջնորդ Իրանի Իսլամական Յեղափոխութեան եւ
Հոգեւոր Առաջնորդ Իրանի Իսլամական Հանրապետութեան