
Երեքշաբթի թւականիս մարտի 6-ին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան Վարչութեան անդամներին:

Երկուշաբթի մարտի 5-ի առաւօտեան, արւեստագէտ օր. Լիլիթ Տէրեանը, որ եկեղեցի էր եկել մասնակցելու «Համաշխարհային Կանանց Աղօթքի Օր»-ւայ առիթով աղօթքի արարողութեանը, արարողութիւնից յետոյ հանդիպեց թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին:

Թւականիս երեքշաբթի մարտի 6-ի առաւօտեան, Սրբոց Վարդանանց եկեղեցում տեղի ունեցաւ Արևագալի արարողութիւն, նախագահութեամբ Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի և մասնակցութեամբ Առաջնորդական Փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանի, բոլոր քահանայ հայրերի և հաւատացեալ ժողովրդի:

Մարդկային կեանքի յաջողութիւնը կախումնաւորւած է փոխադարձ հասկացողութեան վրայ հիմնւած երկխօսութեան վրայ։ Նոյնպէս էլ հաւատքի ու հոգեւոր կեանքում մարդ-Աստւած յարաբերութեան կեանքի յաջողութիւնը մեծապէս կախեալ է հաւատացեալի իր Արարիչ Հօր եւ մարդասէր Աստծու հետ ունեցած մտերմիկ, անկեղծ, կենդանի եւ ջերմեռանդ երկխօսութիւնից, այսինքն՝ աղօթքից։

Կիրակի, 2018 թւի մարտի 4-ի երեկոյեան, Հ.Մ. «Արարատ» Կազմակերպութեան երիտասարդ բասկետբոլիստները, որոնք նւաճել էին Իրանի բասկետբոլի օմիդների լիգայի չեմպիոնի կոչումը, հիւրընկալւեցին Ազգային Առաջնորդարանի դահլիճում, նախագահութեամբ՝ Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի:

Շաբաթ, 2018 թւի մարտի 3-ի կէսօրին, Ազգային Առաջնորդարանի դահլիճում, նախագահութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, տեղի ունեցաւ համատեղ հանդիպում Թեմական Խորհրդի և Հ. Մ. Մ. «Րաֆֆի» մարզահամալիրի վարչութեան անդամների միջև:

Ուրբաթ, մարտի 2-ի առաւօտեան, Թեհրանի հայոց թեմի բոլոր եկեղեցիներում Ս. պատարագից յետոյ տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն՝ ի յիշատակ Արցախի ազատագրական պայքարի ճանապարհին իրենց կեանքը նւիրաբերած հայորդիների հոգիների խաղաղութեան:

Ուրբաթ, Մարտի 2-ին, ճաշից յետոյ ժամը 4-ից 8-ը, «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում, մեկնարկեց մշակութային փառատօնի երգի բաժինը, որին մասնակցել էին շուրջ 40 աշակերտ-աշակերտուհիներ, տարբեր օղակներից:

2018 թւականի մարտի 3-ին Հ.Մ.Մ.«Նայիրի» Միութեան նախաձեռնութեամբ՝ նշւեց Արցախեան շարժման 30-ամեակը:

Թ. Հ. Թ. Կրթական Խորհրդի նախաձեռնութեամբ տարիներ է, որ իրականանում է աշակերտական մշակութային փառատօն, Թեհրանի հայոց թեմում Մշակութային Յանձնախմբի միջոցով, բոլոր օղակների աշակերտ-աշակերտուհիների համար: