
Երկուշաբթի փետրւարի 19-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց Աւետարանական Եկեղեցու հոգևոր հովիւ՝ վերապատւելի Միշէլ Աղամալեանին:

«Ամիր Քաբիր» համալսարանի դասախօս պրոֆ. Գէորգ Կարապետեանը արժանացել է էներգետիկայի բնագաւառում Իրանի 1396 թւականի լաւագոյնն ընտրւած գիտահետազօտողի կոչմանը:

Այսու յայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետութեան 100 ամեակի առիթով Թեմական Խորհուրդը կեանքի կոչեց յատուկ մի յանձնախումբ, որպէսզի արժանավայել կերպով կատարել Հայոց պետականութեան հիմնադրման 100-ամեակը, որը արդիւնքն էր քաջարի մեր ժողովրդի Մայիսեան հերոսամարտերին մղած կեանքի եւ մահւան պայքարի։

Մեծարանքի եւ գնահատանքի երեկոյ նւիրւած ազգային-հասարակական գործիչ եւ վաստակաւոր ճարտարապետ Վարուժան Առաքելեանին, մարդ, որի ֆինանսական ու աշխատանքային ջանքերի շնորհիւ հնարաւոր դարձաւ ոչնչացումից փրկել Իրանի Ատրպատական նահանգում գտնւող պատմական Ծործորի վանքը:

Իրանահայ երիտասարդ արւեստագէտ Արին Աւանէսեանին շատերն են ծանօթ:Երիտասարդ, ով բազմիցս է ելոյթներով հանդէս եկել հայկական եւ իրանական բեմերում իր դաշնամուրային կատարումներով, երբեմն ընկերակցելով երգչախմբերին, երբեմն էլ որպէս մենակատար: Երիտասարդ դաշնակահարին է՛լ աւելի ծանօթացնելու նպատակով հարցազրոյց ենք ունեցել նրա հետ, որը ներկայացնում ենք ստորեւ:

Յարգելի հայրենակից,Դուք կարող էք փրկել մի կեանք:

Շաբաթ 17 փետրւար 2018-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Տիրամայր Սոնա Աշգարեանին:

Թւականիս ուրբաթ 16 փետրւարի յետմիջորէի ժամը 4:00-ին, Ազգային Առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցաւ Թեհրանի եկեղեցիների եկեղեցական խորհուրդների համագումարը, հովանաւորութեամբ և նախագահութեամբ Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի ու կազմակերպութեամբ՝ Թեմի Քրիստոնէական Դաստիարակութեան Բաժանմունքի:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի թելադրութեամբ ու Քրիստոնէական դաստիարակութեան եւ Երիտասարդական Բաժանմունքներուն կազմակերպութեամբ, Չորեքշաբթի, 14 Փետրուար 2018-ի երեկոյեան ժամը 7:00-ին, մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի տաճար ընծայման տօնին առիթով, Անթիլիասի Մայրավանքին Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ տեղի ունեցաւ Երիտասարդական պատարագ։

Չորեքշաբթի 14 փետրւարի 2018-ի կէսօրին, Զէյթուն քաղաքամասի հայ անձնուրացները, Հ. Մ.Մ. Նայիրի Միութեան վարչութեան հրաւէրով, ներկայ գտնւեցին միութեան Սուքերեան սրահում և մասնակցեցին Իրանի Իսլամական Յեղափոխոութեան յաղթանակի 39-րդ տարելիցի առիթով կազմակերպւած ճաշկերոյթին: