Երկուշաբթի 14 մարտ 2016-ի կէսօրին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Ֆրանսացի գիտնական եւ Ֆրանսիայի Միջազգային Աշխարհառազմավարական խորհուրդների խորհրդատու՝ գնդապետ Ալէն Քորվիչը, որ Իրան է գտնւում Իսլամական Յեղափոխութեան Աշխարհի Ժողովրդական Ճակատի Ակտիւիստների հրաւէրով։ Յարգելի հիւրին ընկերակցում էին “ Neauple–le-Chateau ” մշակութային հիմնադրամի ներկայացուցիչները։
Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ, Ամէն.
Քառասնօրեայ պահեցողութեամբ ապրւած ապաշխարութիւնից եւ Աւագ Շաբթւայ տխուր, սահմռկեցուցիչ, յուսահատեցնող դէպքերից՝ մատնութիւնից, դատավարութիւնից, խաչելութիւնից ու թաղումից յետոյ տեղի ունեցած Քրիստոսի հրաշափառ Յարութիւնը նոր յոյսի, լոյսի ու կեանքի անսպառ զգացումներով պարուրում է առաքեալների միտքն ու հոգին, կերպարանափոխում նրանց, նրանցից վանելով յուսահատութեան, վախի ու անորոշ ապագայի ուրւականը։
«Արտակ Մանուկեան» թանգարանը 2016 թւականի փետրւար ամսւայ ընթացքին ընդունել է շուրջ 120 այցելուներ, որոնցից կարելի է նշել՝
ԾԱՂԿԱԶԱՐԴ` ԿԻՐԱԿԻ, 20 ՄԱՐՏ 2016
Սկիզբ ժամերգութեան- առաւօտեան ժամը 8:45
Սկիզբ պատարագի - առաւօտեան ժամը 10։00
Ծաղկազարդի թափօր՝ մանուկների մասնակցութեամբ՝ Ժամը 10։15
Քարոզ - ժամը 11։00
Ս. Սարգիս եկ. - Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան
Ս. Թարգմանչաց եկ. - Գերշ. Տ. Նորայր Ս. Եպս. Աշըգեան
Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկ. - Հոգշ. Տ. Շնորհք Վրդ. Աշըգեան
Ս. Վարդանանց եկ. - Գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեան
Մեր սիրելի համայնքի ուշադրութեան ենք յայտնում, որ նշանակւել է 2016 թւականի Հայոց Ցեղասպանութեան 101ամեակի ձեռնարկների ոգեկոչման յանձնախումբը, որն իր առաջին նիստում ընտրել է յանձնախմբի դիւանը ըստ հետեւեալի՝
Հայ Սրբազան շարականագիր վարդապետը հոգեմտաւոր իր կարողականութեամբ, մի պահ վերացած, ապրում է խորախորհուրդ այն պահը, երբ Քրիստոս ՛՛ իշու աւանակի ՛՛ վրայ նստած իբրեւ հեզ ու խոնարհ թագաւոր, Երուսաղէմ է մտնում ու ողջ ժողովուրդը իր բոլոր դասերով՝ ծերեր, մանուկներ, երիտասարդներ եւ կրօնի ուսուցիչներ ընդառաջ են ելլել դիմաւորելու սպասւած Մեսիան, խոստացւած թագաւորն ու ամէն մէկը իրեն յատուկ շարժումներով, ձեւերով իր ուրախութիւնն ու անսահման բերկրանքըն էր արտայայտում։
Շարունակելով Թեհրանի քաղաքամասերի եկեղեցիների ծխականների հետ հանդիպելու իր աւանդութիւնը, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան հինգշաբթի 10 մարտ 2016-ի երեկոյեան հանդիպեց Զէյթուն քաղաքամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու ծխականների հետ, համանուն եկեղեցու սրահում։
Ուրբաթ 11 մարտ 2016-ի երեկոյեան Զէյթուն քաղաքամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում յընթացս երեկոյեան ժամերգութեան տեղի ունեցաւ նախատօնակ մեր հաւատոյ հօր ՛՛Ս. Գրիգոր Լուսաւորչի չարչարանց եւ մտանւելոյն ի Վիրապ՛՛ տօնին առիթով, նախագահութեամբ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի եւ մասնակցութեամբ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանի եւ եկեղեցու հովիւներ՝ Արժ. Տ. Մեսրոպ քհնյ. Ռաթէոսեանի եւ Արժ. Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանի։
Գարնան ծաղկումին, փթթազարդումի հետ գալիս է Նորուզը, նոր տարին նոր յոյսերով, երազներով։ Նորուզեան այս օրհնաբեր եւ ուրախարար տօնի առիթով քրիստոնէական ջերմ սիրով ողջունում ենք իրանցի մեր եղբայրներին, քոյրերին, շնորհաւորում ենք ամէն մէկին, որտեղ որ լինի, տնում թէ գործատեղիում, սահմանում թէ դաշտում եւ բոլորին ի սրտէ մաղթում երջանկաբեր խաղաղ կեանք լի աստւածային օրհնութեամբ։
Շաբաթ մարտի 12-ին Ս. Գրիգոր Լուսաւորչի չարչարանքների և Խոր Վիրապ մտնելու յիշատակի տօնն էր: Սոյն տօնը, համընկնում է Զէյթուն քաղաքամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու անւանակոչութեան տօնին և այս առիթով, նոյն օրը, համանուն եկեղեցում մատուցւեց եպիսկոպոսական հանդիսաւոր ս. պատարագ: Պատարագեց և յաւուր պատշաճի քարոզեց Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը: