Աւագ Շաբաթւայ եւ Ս. Յարութեան տօների առիթով, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի հրաւէրով եւ տնօրինումով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի Կիլիկիան միաբանութեան երկու անդամներ՝ Գերշ. Տ. Նորայր Ս. Եպս. Աշըքեանն ու Հոգշ. Տ. Շնորհք Վրդ. Աշըքեանը եղան Թեհրանի Հայոց Թեմում, որտեղ յատուկ ժամանակացոյցի հիման վրայ եղան մեր եկեղեցիներում, պատարագեցին եւ նախագահեցին եկեղեցական արարողութեանց ի մխիթարութիւն մեր հաւատացեալ ժողովրդին։
Երեքշաբթի 29 մարտի առաւօտեան, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան Առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց, Թեհրան ժամանած ազգային-հասարակական գործիչ՝ պրն. Ռոբերթ Մարգարեանին:
Քառասնորդաց Մեծ պահքի շրջանին ու Քրիստոսի հրաշափառ Յարութեան տօնը կանխող Աւագ Շաբաթւայ ընթացքին տեղի ունեցող եկեղեցական արարողութիւնների շրջագծում, Աւագ Հինգշաթին նկատւում է ամենաբովանդակալին, ամենահոգեզմայլն ու ծանրակշիռը: Այդ օր եկեղեցական արարողութիւնները սկսւում են աօաւօտեան ժամը 9:00-ից եւ իրենց աւարտին են հասնում կէս գիշերին, անշուշտ Քրիստոսի կեանքին ու առաքելութեանը իմաստ տւող երեք իրերայաջորդ հանգրւանների հետեւողութեամբ:
Չորեքշաբթի 16 մարտ 2016-ի երեկոյեան եւ ուրբաթ 18 մարտ 2016-ի երեկոյեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան Սարդարապատ քաղաքամասի Սրբոց Վարդանանց եւ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցիներում նախագահեց Մեծ Պահոց վերջին շաբաթւայ հսկումի արարողութիւնների եւ ներկայութեամբ նկատառելի թւով հաւատացեալների։ Արարողութեան աւարտին առաջնորդ Սրբազան հայրը իր հոգեւոր պատգամը ուղղեց ներկայ հաւատացեալներին նախ գնահատելով իրենց ներկայութիւնը եւ ապա բացատրելով Մեծ Պահոց խորհուրդն ու նրան առնչւած դաստիարակչական կէտերը։
Այսու անձնապէս եւ յանուն մեր Պատգամաւորական Ժողովի, Կրօնական, Թեմական Խորհուրդների եւ ողջ ժողովականութեան խորազգաց ցաւակցութիւնն ենք յայտնում Տկն. Նազիկ, Անի եւ Արփի Մանուկեաններին, Մանուկեան ընտանիքին եւ միւս բոլոր հարազատներին իրենց կրած ծանր ու անփոխարինելի կորստի՝ Գրիգոր (Գրիշ) Մամնուկեան-ի ցաւալի մահւան առթիւ:
Աղօթում եւ մաղթում ենք որ Աստւած իր լոյսերի մէջ հանգչեցնի նորոգ հանգուցեալի հոգին եւ իր հարազատներին Ս. հոգւոյն մխիթարութիւնը պարգեւի:
ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան շարունակելով եկեղեցիների ծխական ժողովրդի հետ իր հանդիպումների շարանը, հինգշաբթի 17 մարտ 2016-ի երեկոյեան հանդիպեց Սարդարապատ քաղաքամասի Սրբոց Վարդանանց եկեղեցու ծխական ժողովրդի հետ։
Տասը կոյսերի յիշատակին նւիրւած այս օրւան խորհուրդը իր անունը ստացած է նոյնինքն Մատթէոսի Աւետարանի 25-րդ գլխում Յիսուսի խօսած առակից, որտեղ ներկայացնում էր մարդկային ընկերութիւնը կազմող երկու խմբերը, որոնք 10 կոյսերի թւով են հանդէս գալիս: Տասը թիւը խորհրդանշում է մարդկային ցեղի ամբողջութիւնը, որոնք երկուսի են բաժանւում. հինգը իմաստուն իսկ միւս հինգը՝ յիմար:
Քառասնորդաց Մեծ Պահոց ժամանակաշրջանը Գալստեան կիրակիի խորհրդով հասնում էր իր աւարտին: Եւ Քրիստոսի Երուսաղէմ յաղթական մուտքով յայտարարւում էր Օծեալ Փրկչին երկրաւոր կեանքի վերջին ու ամենանւիրական հանգրւանի սկիզբը, որը նաեւ պսակն էր հանդիսանալու իր մարդեղութեան գլխաւոր նպատակին՝ մարդկային ցեղի փրկագործութեանը:
Սոյն Սրբազան ժամանակահատւածը, որի ընթացքին մարդկութեան Փրկիչը, պատմութեան տառապանքի երկաթեայ մատեանին մէջ արձանագրւած ամենադառն ու մարդկայնօրէն աներեւակայելի եւ անտանելի չարչարանքների, հակառակութեան, թշնամանքի, ատելութեան ու մերժումի ստորնացուցիչ վարմունքի ազդեցութեանց բաժակը ցմրուր էր ըմպելու, մեր եկեղեցու ծիսակարգում ու լեզւամտածողութեան մէջ կոչւում է ԱՒԱԳ ՇԱԲԱԹ:
Թեմական Խորհրդի Յարաբերական Մարմինը պարբերաբար ստորև ներկայացնում է Ռոստոմ տարր. տղ. դպրոցից ստացած զեկոյցը:
Թեմական Խորհրդի Յարաբերական Մարմինը ստորև ներկայացնում է Յ. Թովմասեան Միջնակարգ Օր. դպրոցից ստացած զեկոյցը: