Սոյն թւականի հինգշաբթի, նոյեմբերի 19-ին, Կրօնական Խորհրդի Երիտասարդաց Յանձնախմբի անդամ-ուհիները այցելեցին «Սօսէ Մայրիկ» հանգստի տունը։
Այս տարի, կենտրոնի 37-րդ տարեդարձն էր։ Մի վայր, որը երեսուն եւ եօթ տարիներ խնամել եւ փայփայել է մեր ազգի ընտանիքների սիւներին, այն սուրբ, բարի եւ անձնւէր անձանց, որ իրենց կեանքը եւ երիտասարդութիւնը նւիրել են իրենց ընտանիքին եւ ազգին։
Չորեքշաբթի, նոյեմբերի 25-ի երեկոյեան, Առաջնորդ Սրբազան Հայրը ներկայ գտնւեց նաև «Վերադարձի Ժամանակը» ֆիլմի ցուցադրութեան Հայ Ուսումնասիրաց Չհարմահալ Միութեան սրահում, որտեղ մեծ թւով հայորդիք հաւաքւել էին ներկայ լինելու Ֆիլմի ցուցադրութեան:
Նոյեմբերի 28-ին տօնն է սրբոց առաքելոցն և առաջին լուսաւորչացն մերոց՝ Թադէոսի և Բարթուղիմէոսի:
Այդ օրը նաև Ս. Թադէոս և Ս. Բարթուղիմէոս եկեղեցու անւանակոչութեան տօնն է: Այս Առիթով ուրբաթ նոյեմբերի 27-ին, Ս. Թադէոս և Բարթուղիմէոս եկեղեցում մադուցւեց եպիսկոպոսական հանդիսաւոր Ս. և Անմահ Պատարագ, ուր պատարագեց և յաւոր պատշաճի քարոզեց Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:
Յ. Թովմասեան միջնակարգ օրդ. դպրոցը Թեհրանի մեր լաւագոյն կրթօջախներից, որը ամէն տարի շրջանաւարտուհիների մի ընտիր հոյլ ընծայում է մեր համայնքին:
Հինգշաբթի 26 նոյեմբեր 2015-ի առաւօտեան Թ. Հ. Թ. առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց թեմիս Կարիքաւորներին Օժանդակող Մարմինը (ԿՕՄ):
Հինգշաբթի 26 նոյեմբեր 2015 թւին կազմակերպւեց Հայաստան Համահայկական Հիմնադրամի թելեթոնը, որի հիմնական նպատակն էր դրամահաւաք, որը այս տարի յատկացւելու Ղարաբաղում 5 երեխաներ ունեցող ընտանիքներին բնակարան հայթայթելու նւիրական գործին:
Կիրակի 22 նոյեմբեր 2015-ի երեկոյեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան, Լիբանանի Անկախութեան տօնի առիթով ներկայ գտնւեց Իրանում հաւատարմագրւած Լիբանանի դեսպանին բնակարանը, որտեղ այս առիթով յատուկ ընդունելութիւն էր սարքւած:
Իրանի իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան հաւաքականութիւնների եւ համայնքների գերատեսչութիւնը, հոգեւորականութեան մշակութային կարաւանը, կրօնական փոքրամասնութիւնների հոգեւորականներ եւ հրատարակչութեան ոլորտի գործիչներ չորեքշաբթի եւ հինգշաբթի նոյեմբերի 18-ին եւ 19-ին, հաւաքականութիւնների, համայնքների եւ մշակութային աշխատանքների գերատեսուչ՝ դոկտ. Ալի Ֆերէյդունիի, նոյն գերատեսչութեան կրօնների ու դաւանանքների հարցերով տեղակալ՝ Ալի Ալիփուրի եւ կրօնական փոքրամասնութիւնների հարցերով վարչութեան պետ՝ Սաիդ Թաղաւիի ընկերակցութեամբ մասնակցեցին Ղոմում կազմակերպւած կրօնական փոքրամասնութիւնների մշակութային երկօրեայ այցին: Այս այցին մասնակցում էին հայ, հրեայ, ասորի եւ զրադաշտական փոքրամասնութիւնների հոգեւորականներ եւ իսլամական խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւնների երկու պատգամաւորներ:
Թեմական Խորհուրդը յատուկ հանդիպում է կազմակերպում Թեհրանահայ միութիւնների ներկայացուցիչների հետ, որտեղ հիմնականում փոխանցւում են մի շարք խնդիրներ Նոր Տարւայ դիմաւորման ծրագրերի շուրջ:
«Էթէլլաաթ» օրաթերթի նոյեմբերի 4-ի մշակութային յաւելւած՝
Իրանահայութիւնը հաստատւելով Իրանում՝ բժշկութեան, արդիւնաբերութեան, թատրոնի, երաժշտութեան ու կինոյի բնագաւառներում ուշագրաւ ծառայութիւններ է մատուցել:
Անցած տարիներից յիշատակ մնացած ճարտարապետական կոթողներից ու նաեւ աշխարհաշրջիկների յիշողութիւններից կարելի է կռահել Իրանի հասարակութեան մէջ ներգրաււելով նրանց թողած հետքը, ինչպէս նաեւ պատմական ու հասարակական իրադարձութիւնների ձեւաւորման ուղղութեամբ նրանց դերակատրութիւնը: