Առաջնորդարանի վաստակաւոր դիւանապետ՝ պրն. Սերոժ Օհանեանի հանգստի կոչւելու առիթով, երեքշաբթի, յունիս 25-ի կէսօրին, հովանաւորութեամբ առաջնորդ Սրբազան հօր եւ կազմակերպութեամբ Թեմական Խորհրդի, կազմակերպւել էր հրաժեշտի ընդունելութիւն։
Բոլոր հայկական դպրոցներում 2019 թւականի մարտին կազմակերպւեց գիտելիքների գրաւոր մրցութիւն նւիրւած Հայաստանի Առաջին Հանրապետութեան 100-ամեակին:
Երկուշաբթի յունիսի 24-ին, առաջնորդարանի գրասենեակում թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին հանդիպեցին 2009-ին, Թեհրան-Երևան չւերթի աւիավթարի զոհերի պարագաները:
Երկուշաբթի յունիսի 24-ին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական Վարչութեան նախագահ՝ պրն.՝ Հարմիկ Զովէլեանին և նոյն վարչութեան փոխնախագահ՝ պրն. Ալէքս Կարապետեանին:
Ս. Էջմիածնի տօնի առիթով, կիրակի 23 յունիսի առաւօտեան Թեհրանի մեր եկեղեցիներում տեղի ունեցաւ հանդիսաւոր սուրբ պատարագ:
Այսու ուրախութեամբ եւ գոհունակութեամբ յայտնում ենք, որ յառաջիկայ կիրակի 30 Յունիս 2019-ին յընթացս Ս. եւ անմահ պատարագի Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում կատարւելու է հայրապետական մաղթանք Ս. Աթոռիս գահակալ՝ Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Կաթողիկոսի ընտրութեան եւ օծման քսանչորրորդ տարեդարձի առիթով:
Ա Տարի - Թիւ 26 - 23 Յունիս 2019
ԸՆԹԵՐՑՈՒՄ ՅՈՎՀԱՆՆՈՒ ԱՒԵՏԱՐԱՆԻՑ (10.22-30)
Չորեքշաբթի թւականիս յունիսի 19-ին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Թեհրանի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան նախագահ՝ Նժդեհ Մութաֆեանին:
Իրանահայ ճարտարապետ, քանդակագործ եւ նկարիչ հանգուցեալ Ռոստոմ Ոսկանեանը մէկն է այն ճարտարապետներից, որի նախագծած կառոյցները, ինչպէս «Արարատ» մարզաւանը, Ս. Խաչ մատուռը, Հայ ակումբը, Թաւրիզի մանկապարտէզը եւ այլ կառոյցներ տասնամեակներ է, ինչ ծառայել ու ծառայում են հայ եւ Իրանի մեր հայրենակիցներին:
Հայ եկեղեցու պատմութիւնը մեզ յուշում է որ Հռիփսիմեանք եւ Գայիանեանք մեծ դեր են ունեցել Հայաստանում քրիստոնէութեան պետականացման ընթացքի մէջ։ Նրանք ըստ աւանդութիւն Հայաստան են եկած եւ կեցութեան իրենց վերջին հանգրւանն են գտել Վաղարշապատ՝ հայոց մայրաքաղաքի մօտակայքը գտնւող հնձաններում եւ այնտեղ կարելիութեան սահմաններում քարոզում էին քրիստոնէութիւնը։