Այսու Թեհրանի մեր սիրելի ժողովրդին յայտնում ենք, որ յառաջիկայ տօնական օրերի ժամանակացոյցը հետեւեալ կարգով ընթանալու է.-
Ա.- Շաբաթ, 31 Դեկտեմբեր 2022
ա.- Կէս գիշերւայ Ս. պատարագ Ս. Սարգիս, Ս. Աստւածածին, Սրբոց Վարդանանց, Սրբոց Թարգմանչաց եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիներում։
բ.- Կիրակի 1 Յունւար 2023- Կաղանդ-Ամանոր
Առաւօտեան ժամը 10։30-ին Ս. պատարագ մեր բոլոր եկեղեցիներում.
Բ.- Հինգշաբթի, 5 Յունւար 2023
Ճրագալոյց-ի ժամերգութիւն ժամը 4-ին, Ս. պատարագ ժամը 5-ին
Յայտնենք, որ այս առիթով Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում պատարագելու եւ քարոզելու է թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը։
Սրբոց Վարդանանց եկեղեցում պատարագելու է Գերպ. Տ. Վաղինակ Ծ. Վրդ. Մելոյեանը։
Գ.- Ուրբաթ, 6 Յունւար 2023
Տօն Ծննդեան եւ Աստւածայայտնութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի
Հանդիսաւոր Ս. պատարագ Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում
Դ.- Շաբաթ, 7 Յունւար 2023
Յիշատակ մեռելոց
Ս. Պատարագ առաւօտեան ժամը 9-ին Ս. Ստեփանոս Մատուռում եւ Բուրաստանի Մատուռում, հոգեհանգստեան արարողութիւն հայ ազգի բոլոր ննջեցեալների հոգիների խաղաղութեան համար։
ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Թեմական խորհուրդն իր աշխատանքների շարանում Կրթական խորհրդի հետ համագործակցաբար ծաւալում է աշխատանքներ՝ հայկական դպրոցների հնարաւորութիւնների բարելաւման ուղղութեամբ:
Ս. Ստեփանոսն Ընդհանրական Եկեղեցու ամենասիրւած սրբերից է, Քրիստոսի սիրոյ վարդապետութեան համար նահատակւած առաջին մարտիրոսը:
Հինգշաբթի, թւականիս դեկտեմբերի 22-ին, Ս. Սարգիս եկեղեցում նախագահութեամբ Թեմիս Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի եւ մասնակցութեամբ Գերպ. Տ․ Վաղինակ Ծ․ Վարդապետ Մելոյեանի եւ Քահանայից դասի կատարւեց խաղաղութեան մաղթանք՝ ի զօրակցութիւն Արցախահայութեան եւ յանուն խաղաղութեան:
Երեքշաբթի, թւականիս դեկտեմբերի 20-ին, Ազգային Առաջնորդարան այցելեցին Ալլամէ Թաբաթաբայի համալսարանի աստւածաբանութեան ֆակուլտետի դոկտորայի աստիճանի ուսանողնողները։
Այսու Թեհրանի մեր սիրելի ժողովրդին յայտնում ենք, որ գեղեցիկ եւ դաստիարակիչ աւանդութեան համաձայն, շաբաթ, թւականիս դեկտեմբերի 31-ի կէս գիշերւայ ճիշդ ժամը 12:00-ին Նոր տարւայ առիթով, մատուցւելու է հանդիսաւոր Ս. եւ Անմահ Պատարագ՝ Ս. Սարգիս, Ս. Աստւածածին, Սրբոց Վարդանանց, Սրբոց Թարգմանչաց եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիներում:
Աստծու խօսքը սրբագործում է մարդը, այլ խօսքով՝ ներքնապէս մաքրում եւ Աստծուն է ընծայում այն։
Այս մասին մեր Տէրն ասում է.-«Հա´յր, սրբագործիր նրանց քո ճշմարտութեամբ, որովհետեւ քո խօսքը ճշմարտութիւն է» (Յհ 17.17)։ Իսկ Պօղոս առաքեալ հաստատում է թէ «Ամէն ինչ Աստծու խօսքով եւ աղօթքով է սրբւում» (Ա.Տմ4.5)։ Այլուր առաքեալը վկայում է, թէ Տէրը իր կեանքը տւեց եկեղեցու համար, «Որպէսզի ջրի լւացումով մաքրի այն եւ սրբի իր խօսքով» (Եփ5.25-26)։ Աստծու խօսքի հանդէպ այս հաւատքից մղւած, մեր համայնքում բարձր հովանաւորութեամբ Թեմիս Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, մեծ եռանդով շարունակւում են Աստւածաշնչի սերտողութեան դասընթացները:
Երկուշաբթի, թւականիս դեկտեմբերի 19-ին, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց, «Սաթի» ընկերութեան սեփականատէր՝ պրն. Վահէ Ահարոնեանին, որը եկել էր քաղաքավարական այցելութիւն տալու եւ մօտալուտ Նոր Տարւայ առիթով, իր շնորհաւորանքներն ու բարեմաղթանքները փոխանցելու Սրբազանին:
Այսու Թեհրանի հայոց թեմի մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին յայտնում ենք, որ յառաջիկայ երկուշաբթի դեկտեմբերի 26-ին, 2022 թ., Սրբոյն Ստեփանոսի նախասարկաւագին եւ առաջին մարտիրոսին տօնն է: Այս տօնը մեր թեմում յայտարարւած է որպէս՝ Սարկաւագաց եւ դպրաց դասերի օր:
Այս օրերին Արցախում տեղի ունեցող դառն ու անմարդկային իրադարձութիւնների ի տես հրաւիրում ենք մեր ժողովրդի զաւակներին մասնակցելու «Աղօթք»ին Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր տաճարում, հինգշաբթի դեկտեմբեր 22-ի առաւօտեան ժամը 11-ին։
Աղօթքը հոգիների կամուրջ է եւ զօրութեան աղբիւր։
Եկէ՛ք աղօթենք Արցախի մեր ժողովրդի համար, որ այս օրերին անմարդկային շրջափակման մէջ է եւ ենթակայ տարատեսակ դժւարութիւնների ու տագնապների սանձազերծւած հարեւան Ադրբեջանի իշխանութիւնների կողմից։
ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ