Խոր ու դառնակսկիծ ցաւով տեղեկացանք ՀՀ Պաշտպանութեան նախարարութեան N զօրամասի ինժիներասակրաւորային վաշտի կացարանում բռնկւած հրդեհի հետեւանքով զոհւած 15 զինծառայողների եւ երեք վիրաւորների մասին։
Ցաւակցում ու վշտակցում ենք զոհւածների ընտանիքներին եւ աղօթում միաժամանակ նրանց հոգիների խաղաղութեան եւ ընտանեկան պարագաների մխիթարութեան համար, ինչպէս նաեւ վիրաւորների շուտափոյթ ապաքինման համար։
Աղօթում ենք նաեւ մեր երկրի խաղաղութեան եւ անվտանգութեան համար։
Թող Ամենակալ Աստւած խաղաղ ու անսասան պահի մեր Հայրենիքը իր ժողովրդով ու բանակով։
Թեհրանի հայոց թեմը վշտակցում է զոհւածների ընտանիքներին եւ Աստծուց մխիթարութիւն է հայցում նրանց համար։
ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը հինգշաբթի, 19 յունւար 2023-ի կէսօրին հեռաձայնային ուղիղ կապով հեռախօսազրոյց ունեցաւ Արցախի թեմի քաջարի առաջնորդ Գերշ. Տ. Վրթանէս Ս. Եպս. Աբրահամեանի հետ եւ նրան փոխանցեց իր եւ իր թեմի ողջ ժողովրդի ողջոյններն ու զօրակցութիւնը այլեւ աղօթքն իրեն եւ Արցախահայութեան խաղաղ ու անվտանգ կեցութեան համար։
Վրթանէս Սրբազանը իր կարգին իր եւ ողջ արիասիրտ Արցախահայութեան ողջոյնները փոխանցեց առաջնորդ Սրբազանին եւ իր թեմի ողջ ժողովրդին։
«Ո՛վ Տէր, դու պահիր ու պահպանիր մեր ժողովրդին խաղաղութեան մէջ»։
ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Շաբաթ, թւականիս յունւարի 21-ին, Ղոմի ճեմարանների միջազգային յարաբերութեան եւ կրօնների գրասենեակի տնօրէն Մոհամմադ Սադեղ Ամին Դինը Ամանորեան եւ Սուրբ ծննդեան տօների առիթով եւ Ղոմի իսլամական ճեմարանների տնօրէն Այաթօլլահ Էրաֆիի շնորհաւորական ուղերձը փոխանցելու նպատակով, այցելեց Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին:
Հինգշաբթի, թւականիս յունւարի 19-ին Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց Թեհրանի Հայ կանանց բարեգործական ընկերութեան վարչութեան նախագահ Անահիտ Զարգարեանին եւ փոխնախագահ Կարինէ Ղանբարեանին:
Հինգշաբթի, թւականիս յունւարի 19-ին Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը Ազգ. Առաջնորդարանի դահլիճում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան Վարչութեան ներկայացուցիչներին, ովքեր եկել էին Նոր Տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով, շնորհաւորանքները եւ բարեմաղթանքները փոխանցելու Սրբազան Հօրը:
Այսու Թեհրանի Հայոց Թեմի մեր հաւատացեալ ժողովրդին յայտնում ենք, որ շաբաթ 4 փետրւար 2023-ին Ս. Սարգիս Զօրավարի եւ իր որդուն՝ Մարտիրոսի տօնն է: Յայտնենք, որ Ս. Սարգիս Զօրավարի տօնը համընկնում է Ս. Սարգիս Առաջնորդանիստ մայր եկեղեցու անւանակոչութեան տօնին:
Այս տարի՝ 2023-ը զուգադիպում է եկեղեցուս օծման 50-ամեակին։
Այս օրերին, մի անգամ եւս, սեւ մութ ամպեր են կուտակւել հայոց աշխարհի եւ նրանից անբաժան հայկական լեռնաշխարհի՝ հայոց արծւաբոյնը համարւող ԱՐՑԱԽի շուրջ։ Արցախը պանթէոնն է յաւերժաբոյր քաջամարտիկ նահատակների, այլեւ խորհրդանիշը մեր ժողովրդի ազատագրական սուրբ եւ արդար պայքարի։
Այսօր Արցախը իր վիրաւոր վիճակով արիւնարբու թշնամու յաճախակի սադրանքներին է ենթակայ. մի նենգ ու ոճրագործ թշնամի, որ անմարդկային ու սադայէլական ամէն միջոցի է դիմում Արցախն ու Արցախցին ընկճելու եւ իր իշխանութեան ենթարկելու։ Սակայն նա մոռանում է, որ Արցախը ինչպէս անցեալում նոյնպէս եւ ներկայիս հաւատարիմ իր ազգային պայքարի ոգուն, կայ իբրեւ մկրտարան ու բրոբատիկէի աւազան, որի մէջ մտնել-ելնելով իւրաքանչիւր հայ աւելի է հայանում ու բիւրեղանում իր ազգային եւ ինքնուրոյնութեան տւեալներով, որով եւ աւելի եւս հերոսանում ու արիանում։
Մարդասիրական կեցւածքն ու իրարօգնութիւնը հայ հասարակութեան մէջ անծանօթ երեւոյթ չէ, յատկապէս ներկայ տնտեսական մտահոգիչ զարգացումները, որոնք անելային կացութեան են մատնել համեստ օրապահիկով ապրող ընտանիքներին:
Այս լոյսի ներքոյ Թ.Հ.Թ. Կարիքաւորներին Օժանդակող Մարմինը ոչ մի ջանք չխնայելով եւ բարեսիրական բնագաւառում ամենօրեայ ակտիւ աշխատանքով շարունակում է իր ծառայութիւնն ի նպաստ համայնքիս կարիքաւոր ընտանիքների:
Արցախի պաշտպանութիւնը համահայկական անյետաձգելի հրամայական է այսօր. վաղը կրնայ ո՜ւշ ըլլալ:
Արցախի հայութիւնը ինքնորոշման իր հաւաքական կամքը բազմիցս արտայայտած է:
Արցախի հայութեան ինքնորոշման իրաւունքի պաշտպանութիւնը ու անոր ընկերատնտեսական բարօրութեան օժանդակութիւնը իւրաքանչիւր հայու եւ համայն հայութեան նուիրական պարտքն է:
Զօրաշարժի պէտք է ենթարկել մեր ժողովուրդի զաւակները, ի խնդիր Արցախի փրկութեան:
Այսու յայտարարում ենք Թեհրանի թեմի մեր ժողովրդի զաւակներին, որ ուրբաթ թւականիս յունւարի 27-ին՝ Ս. Սարգիս, Սրբոց Թարգմանչաց, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եւ Սրբոց Վարդանանց եկեղեցիներում եւ կիրակի թւականիս յունւարի 29-ին՝ Ս. Աստւածածին, Ս. Մինաս եւ Ս. Գէորգ եկեղեցիներում ընթերցւելու է վեհափառ Հայրապետ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսի այս տարւայ հռչակագիրը նւիրւած Սփիւռքին՝ «Սփիւռքի տարի» Բ. (ինքնաքննութիւնից՝ վերակազմակերպում)։
Հրաւիրում ենք մեր ժողովրդի զաւակներին ներկայ գտնւելու Ս. պատարագին, լսելու եւ հաղորդւելու Վեհափառ Հայրապետի մտածումներին։
ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ