Հինգշաբթի թւականիս յունւար 20-ի յետմիջօրէին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում հիւրընկալեց ազգային բարերար, «Փիւնիկ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ եւ Ս. Էջմիածնի «Ս. Գրիգոր լուսաւորիչ» եւ Կիլիկիոյ կաթողիկոսութեան «Կիլիկիեան Իշխան» շքանշանակիր Տիար Գաբրիէլ Չէմպէրճեանին ընկերակցութեամբ պարոնայք Հրանդ Եպիսկոպոսեանի եւ Միքայէլ Համբարձումեանի:
Չորեքշաբթի թւականիս յունւարի 19-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց ժամանակի Թեմական եւ Կրթական խորհուրդների ատենապետ եւ միաժամանակ Հ.Մ. «Արարատ» կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան նախագահ Էդւարդ Բաբախանեանին, ով եկել էր Նոր Տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով, շնորհաւորանքները եւ բարեմաղթանքները փոխանցելու Սրբազան Հօրը եւ նաեւ Տօնական օրերի առիթով Թեհրան ժամանած Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանին։
Ինչպէս գիտէք Ս. Աթոռիս Վեհափառ Հայրապետ Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Կաթողիկոսը 2022 տարին հռչակեց «ՍՓԻՒՌՔԻ ՏԱՐԻ» եւ յատուկ պատգամով իր մտածումներն ու թելադրութիւնները արտայայտել է իր պատգամի մէջ։
Արդարեւ յառաջիկայ կիրակի 23 Յունւար 2022-ին, Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում, ի բացառեալ Ս. Գէորգ եկեղեցու, յընթացս Ս. պատարագին հանդիսաւորապէս ընթերցւելու է Վեհափառ Հայրապետի պատգամը։
Հրաւիրում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին ներկայ գտնւելու Ս. պատարագին եւ լսելու Վեհափառ Հայրապետի պատգամը։
ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
18 Յունւար 2022
Թեհրան
Երեքշաբթի թւականիս յունւարի 18-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց «Թալա» ոսկերչական և գոհարեղէնների տէր և տնօրէն պրն. Յովսէփ Աւետեանին, ով եկել էր Նոր Տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով, շնորհաւորանքները եւ բարեմաղթանքները փոխանցելու Սրբազան Հօրը եւ նաեւ Տօնական օրերի առիթով Թեհրան ժամանած Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանին։
Կիրակի թւականիս յունւարի 16-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց Քոյէթի ազգայիններից եւ ժամանակի Ազգային վարչութեան անդամ պրն. Զարէհ Յակոբեանին եւ իր տիկնոջ տկն. Լիդա Յակոբեանին, ովքեր եկել էին Նոր Տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով, շնորհաւորանքները եւ բարեմաղթանքները փոխանցելու Սրբազան Հօրը եւ նաեւ Տօնական օրերի առիթով Թեհրան ժամանած Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանին։
Շաբաթ թւականիս յունւարի 15-ի առաւօտեան, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց Իրանում հաւատարմագրւած Էսթոնիոյ հանրապետութեան պատւոյ հիւպատոս տիար՝ Արմէն Մութաֆեանին եւ իր եղբօր՝ պրն. Ալբերտ Մութաֆեանին: Հիւրերը եկել էին Նոր Տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով, շնորհաւորանքները եւ բարեմաղթանքները փոխանցելու Սրբազան Հօրը եւ նաեւ Տօնական օրերի առիթով Թեհրան ժամանած Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանին։
Չորեքշաբթի թւականիս յունւարի 12-ին, թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց «Ակունք» պարային համոյթի գեղարւեստական ղեկավար տկն. Կարինէ Մանուչերեանին, ով եկել էր Նոր Տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով, շնորհաւորանքները եւ բարեմաղթանքները փոխանցելու Սրբազան Հօրը նաեւ հայցելու Սրբազան Հօր հովանաւորութիւնը պարախմբի յառաջիկայ ամիսների ընթացքին կայանալիք ելոյթի համար:
Երեքշաբթի թւականիս յունւարի 11-ին, Կրթական խորհրդի նորանշանակ կազմը գլխաւորութեամբ ատենապետ Ալֆրէդ Կարապետեանի այցելեց Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին օրհնութիւն ստանալու նպատակով:
Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ կազմակերպւել էր հանդիպում Ասորի Քաղդեական կաթոլիկ եկեղեցու եւ Արեւելեան ասորի եկեղեցու ներկայացուցիչների հետ Կրօնի 10-րդ, 11-րդ եւ 12–րդ դասարանների դասագրքերի վերանայման եւ նիւթերի նոյնականացման նպատակով:
Երեքշաբթի թւականիս յունւարի 11-ին, Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով Թեմիս Բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը Ազգային Առաջնորդարանի դահլիճում ընդունեց Մշակոյթի եւ Առաջնորդութեան նախարարութեան մշակութային հարցերով տեղակալ Եասէր Ահմադվանդին, որն իր պատւիրակութեան ընկերակցութեամբ եկել էր շնորհաւորելու Յիսուս Քրիստոսի Ս. Ծնունդն ու Մկրտութիւնը: