Երկուշաբթի՝ թւականիս յունւարի 3-ին, Թեմիս բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը ընկերակցութեամբ՝ տօնական օրերի առիթով մեզ մօտ հիւրաբար գտնւող Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանի, Ազգային առաջնորդարանի հանրային կապի հոգեւոր խորհրդատու Արժ. Գրիգորիս քհնյ. Ներսէսեանի ինչպէս նաեւ Արժ. Տէր Յակոբ Քհնյ. Քէշիշեանի եւ Արժ. Տ. Արիստակէս Քհնյ. Շահմիրեանի իր մասնակցութիւնը բերեց Զօրավար Ղասէմ Սոլէյմանիի նահատակութեան երկրորդ տարելիցին նւիրւած Մշակոյթի եւ Իսլամական յարաբերութիւնների կազմակերպութեան կրօնների երկխօսութեան բաժնի միջոցով՝ «Ազատութեան, ապահովութեան եւ Աստւածային կրօնների համատեղ բարեկեցիկ կեանքի Ոահվիրա» թեմայով կազմակերպւած համագումարին:
Կիրակի՝ թւականիս յունւար 2-ի կէսօին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն Ազգային առաջնորդարանի դահլիճում ընդունեց Թեհրանի 15-րդ շրջանի քաղաքապետ պրն. Սաբբաղին, նոյն շրջանի հինգերորդ բաժնի տնօրէն պրն. Բայաթին եւ իրենց ուղեկցող պատւիրակութեանը, որոնք եկել էին շնորհաւորելու Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօները:
Կիրակի՝ թւականիս յունւարի 2-ի կէսօրին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ. Սրբ. Արք. Սարգսեանն Ազգային Առաջնորդարանի դահլիճում ընդունեց Թեհրանի 6-րդ շրջանի քաղաքապետ Մասուդ Ռանջբարեանին, որն իր պատւիրակութան ընկերակցութեամբ եկել էին շնորհաւորելու Նոր Տարին եւ Յիսուս Քրիստոսի Ս. Ծնունդն ու Մկրտութիւնը:
Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով` չորեքշաբթի 2021 թւականի դեկտեմբերի 29-ին Թեհրանի Ս. Աստւածածին եկեղեցի եւ եկեղեցու տարածքում գտնւող «Ակունք» կենտրոն եւ «Արտակ Մանուկեան» ազգային թանգարան այցելեցին Թեհրանի քաղաքապետարանի բարձրաստիճան հիւրեր: Այցին ներկայ էին Թեհրանի քաղաքապետի սոցիալական եւ մշակութային հարցերով տեղակալ դոկտ. Թաւաքոլիզադէն, Թեհրանի 12-րդ շրջանի քաղաքապետ դոկտ. Եազդին, եւ քաղաքապետարանի ենթակառոյցների պատասխանատուներ: Հիւրերին դիմաւորեցին Տ. Յակոբ քհնյ. Քեշիշեանը, եկեղեցու Եկեղեցական խորհրդի նախագահուհի Հերմիկ Արշակեանը, «Արտակ Մանուկեան» ազգային թանգարանի տնօրէն Ալիս Շահմուրադեանը եւ «Ակունք» կենտրոնի տնօրէն Վանուշ Թեւանեանը:
Շնորհաւորական այցելութիւնների շարանում չորեքշաբթի թւականիս դեկտեմբերի 29-ին, Սրբազան Հայրն իր գրասենեակում ընդունեց «Արաքս» օրդ. դպրոցի տեսչական կազմին, ովքեր եկել էին Նոր Տարւայ եւ Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների առիթով, իրենց շնորհաւորանքները եւ բարեմաղթանքները փոխանցելու Սրբազան Հօրը:
Այսու ուրախութեամբ յայտնում ենք մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ Ս. Աթոռիս վեհափառ հայրապետ Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. կաթողիկոսի տնօրինումով եւ թեմիս բարեխնամ առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի հրաւէրով Շաբաթ 1 Յունւար 2022-ին Թեհրան ժամանեց Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը։
Հինգշաբթի 2021 թւականի դեկտեմբերի 30-ին, Ազգային Առաջնորդարանի աշխատակազմն, տօնեց Ամանորն Առաջնորդարանի դահլիճում:
Սոյն ծրագրին ներկայ էին Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Թեմական Խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը, նոյն խորհրդի անդամ պրն. Հայկազ Շիրւանեանը եւ Ի.Ի.Հ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, ովքեր իրենց շնորհաւորական բարեմաղթաքները փոխանցեցին աշխատակազմին:
Այսու յայտնում ենք մեր սիրելի ժողովրդին, որ յառաջիկայ հինգշաբթի 6 յունւար 2022-ին, Մեր Փրկչին՝ Յիսուս Քրիստոսի Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների առիթով, Ս. Սարգիս Առաջնորդանիստ Մայր Եկեղեցում պատարագելու եւ քարոզելու է թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:
Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգոյն Սրբոյ, Ամէն.
Նոր տարւայ առաջին այս ժամերին հոգեկան բաւարարութեամբ եւ առ Աստւած բարձրացած գոհաբանական աղօթքով ողջունում եմ ձեզ եւ սրտանց ու անկեղծագոյն զգացումներով շնորհաւորում բոլորդ մաղթելով, որ սկսւող 2022 նոր տարին բոլորիս համար լինի աստւածային օրհնութիւններով ու բարիքներով լի մի տարի. Տարի՛, որին իւրաքանչիւր օրն ու ժամը իր խորհուրդով մարդ արարածը անկանխատեսելի երեւոյթների, դէպքերի առաջ է կանգնեցնում:
Գետի ափին նստած մի պահ կտրւած աշխարհի մտահոգութիւններից, երես դարձրած բոլոր այն տագնապներից, տնտեսական, ընկերային դժւարութիւններից, որոնք խեղդում են մարդ արարածին, դիտում եմ ջուրը որ հոսում է մերթ անարգել սահուն ընթացքով եւ մերթ էլ իր առջեւ ցցւող ժայռ պատնէշը արհամարհելով շրջանցում է այն ու շարունակում է իր հոսանքը. յանկարծ սթափւում եմ եւ ուզում եմ գրկել հոսող ջուրը, սակայն ի զուր…։ Իր հոսքը շարունակում է առանց ետին նայելու։ Մարդկային կեանքի մանրանկարն է կարծես պատկերւած երկրի վրայ։