Չորեքշաբթի 15 Նոյեմբեր 2017-ի կէսօրին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրան-Իրաք ութամեայ պարտադրեալ պատերազմի Թ.Հ.Թ. Հայ Անձնուրացների Արժէքների Պահպանման Յանձնախմբի անդամներին։
Երեքշաբթի՝ նոյեմբերի 14-ի առաւօտեան Թեհրանի հայոց թեմի կարիքաւորներին օժանդակող մարմնի (ԿՕՄ) հրաւէրով Էմամ Խոմէյնիի օժանդակութիւնների կոմիտէյի ներկայացուցիչների մասնակցութեամբ, նիստ գումարւեց Թեհրանի Հայոց Ազգային Առաջնորդարանում:
Այսու կոչ ենք անում մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ Իրանի Քերմանշահ նահանգում տեղի ունեցած աւերիչ երկրաշարժի տուժած մեր հայրենակիցներին օգնելու համար, մասնակցեն ընդհանուր օգնութեան շտապներին, կատարելով իրենց քաղաքացիական պարտականութիւնը նիւթական եւ անհրաժեշտ իրերի տրամադրութեամբ, մարդասիրական օժանդակութիւններով։
Իրանի քաղաքամշակութային դիւանագիտութիւնը արտացոլող Իրանի դեսպանատների մշակութային կցորդները, երկուշաբթի, նոյեմբերի 13-ին այցելեցին Թեհրանի ազգային առաջնորդարան:
Անթիլիաս – Երեքշաբթի նոյեբերի 14-ի առաւօտեան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը Իրանի Իսլ. Հանրապետութեան նախագահ՝ Հասան Ռոհանիին ուղղած իր նամակում, յանուն Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան ու յատկապէս Իրանի հայ համայնքի, իր ցաւակցութիւնը յայտնեց Քերմանշահ նահանգում գրանցւած երկրաշարժի առիթով:
Պարբերաբար ներկայացնելով Շինարարական Մարմնի անցեալ 5 ամսւայ ընթացքին կատարւած աշխատանքները, այժմ ներկայացնում ենք մի քանի Ազգային դպրոցներում կատարւած նորոգութիւնները՝
Ամանօրի և Ս. Ծննդեան տօների առիթով, «Ռազի» Մշակութային Համալիրի նախաձեռնութեամբ հայ արւեստագէտների կիրառական արւեստի (գեղանկարչութիւն, նկարչութիւն, լուսանկար և գրաֆիկա) ցուցահանդէս է կայանալու համալիրի «Ֆանուս» դահլիճում:
Երիտասարդական Համագումար, Հովանաւորութեամբ
ԳԵՐՇ. Տ ՍԵՊՈՒՀ Ս. ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆԻ
ԲԱՐԵԽՆԱՄ ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Այս շրջանի Շինարարական Մարմինն իր գործունէութիւնն սկսել է 2017 թւականի յունիս ամսւայ կէսից:
Երկուշաբթի թւականիս նոյեմբերի 13-ին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հ.Ուս. Չհարմահալ Միութեան Վարչութեան ատենապետ՝ պրն. Արշաւիր Քեշիշեանին: