16-րդ շրջանի Պատգամաւորական ժողովի ԿԸ յանձնախումբը կիրակի նոյեմբերի 13-ի երեկոյեան ազգային առաջնորդարանում հանդիպում ունեցաւ արդէն իսկ հաստատւած թեկնածուների հետ:
Աղւերանում տեղի ունեցած «Բնագիտութեան եւ Հայաստանի աշխարհագրութեան» 3-րդ Համահայկական Օլիմպիադայի մրցութիւններում թեհրանահայ աշակերտ-աշակերտուհիները արձանագրեցին յաղթանակներ՝ Լուսինէ Վարդանեանը աշխարհագրութեան մրցոյթում նւաճեց 1-ին կարգի դիպլոմ, Էդգար Հեշմաթեանը աշխարհագրութեան եւ մաթեմատիկայի մրցոյթներում արժանացաւ 3-րդ կարգի դիպլոմների, իսկ Էրւին Իսայեանը մաթեմատիկայի մրցոյթում ստացաւ պատւոգիր:
Կիրակի 13 նոյեմբեր 2016-ի կէսօրին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Նորվեկիոյ Օսլօ քաղաքի համալսարանի դասախօս փրոՖէսոր դկտ. Քարի Վոկթն ու իր գործակից դոկտ. Էվա Նոդվեդ-ին։
Ազգային բարձր գիտակցութեամբ՝ նոյեմբերի 25-ին մասնակցենք Պատգամաւորական ժողովի ընտրութիւններին
Թւականիս հոկտեմբերի 28-ի առաւօտեան Տէրունական աղօթքով և ուրբաթօրեայ դասընթացների տեսուչ՝ պրն. Վահէ Բաբայեանի ողջոյնի խօսքով, սոյն դասընթացների բացումը կատարւեց Հայոց Ազգային Շանթ տարրական տղայոց դպրոցում, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ և երրորդ միջնակարգ օղակների աշակերտների մասնակցութեամբ:
Թեհրանի Հայոց Թեմի Պատգամաւորական Ժողովի Կանոնագրութեան յօդւածներ՝
Այսու յայտնում ենք մեր թեմի հաւատացեալ ժողովրդին, որ յառաջիկայ երկուշաբթի 21 նոյեմբեր 2016 տօնն է Ս. Աստւածածնայ Երից ամաց ի տաճարն ընծայման: Աստւածածնայ նւիրւած վերոյիշեալ տօնին է համընկնում Ս. Աստւածածին Եկեղեցու անւանակոչութեան տօնը:
Շաբաթ 12 նոյեմբեր 2016-ի կէսօրին Առաջնորդ Սրբազան հայրը ընդունեց Հայաստանից ժամանած ճառագայթային բուժման մասնագէտ բժիշկների պատւիրակութեան:
Հովանաւորութեամբ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի եւ կազմակերպութեամբ Քրիստոնէական Դաստիարակութեան Յանձնախմբի հինգշաբթի երեկոյեան Ազգային Առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցաւ յատուկ ընդունելութիւն-հիւրասիրութիւն ի պատիւ հայ գրքի 14-րդ ցուցահանդէսի իրենց աջակցութիւնն ու օժանդակութիւնը բերած մասնակիցներին։
Ուրբաթ 11 նոյեմբեր 2016-ի կէսօրին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան Առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրան յատուկ առաքելութեամբ ժամանած լեհական մի պատւիրակութիւն գլխաւորութեամբ մշակոյթի նախարարութեան Արտասահմանեան Ազգային Ժառանգութեան եւ պատերազմի նահատակների բաժանմունքի տնօրէն Ժաք Միլըրի-ի եւ հայազգի դկտ. Արտեմ Նաճարեանի։