Հայաստանի Հանրապետութեան Կրթութեան և Գիտութեան Նախարարութեան կազմակերպութեամբ, օգոստոսի 1-ից 5-ը, Երևանում տեղի է ունենալու Համահայկական 7-րդ Կրթական Խորհրդաժողովը:
Հայաստանի Հանրապետութեան Սփիւռքի Նախարարութեան և Շուշիի Անի Փլազա հիւրանոցի միասնական ջանքերով արդէն 5-րդ տարին է ինչ կազմակերպւում է «Ասմունքի Մրցութիւն» Արցախի արծւաբոյն Շուշիում, որին իրենց մասնակցութիւնն են բերում նաև Թեհրանահայ աշակերտները:
Ալիք - Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի կողմից կեանքի կոչւած Դաստիարակչական Յանձնախմբի անդամներն են՝ Քլարա Աղախանեանը, Նազիկ Բալըֆճեանը, Բեսի Յովհաննիսեանը, Քամելիա Շիրւանեանը և Ստելլա Ասլանեանը:
Ալիք - Կրթական Խորհրդի Մշակութային Յանձնախմբի կեանքի կոչման հիմնական նպատակը հայ նոր սերնդի մօտ հետաքրքրութիւն եւ սէր առաջացնելն է մշակութային աշխատանքների նկատմամբ եւ նրանց կառչած պահելն է հայ մշակոյթին:
Ալիք – Կրթական Խորհրդի Ուսման Մակարդակն Ուսումնասիրող Յանձնախումբը, որի նպատակն է զանազան գիտական աշխատութիւններով ուսումնասիրել հայոց դպրոցներում կրթական մակարդակի որակը եւ այն բարձրացնել համապատասխան առաջադրանքների հիման վրայ եւ ներկայացնել Կրթական խորհրդին։
Ալիք - Կրթական Խորհրդի Մարզական Յանձնախմբի կազմի անդամներն են՝
Հենրի Քսաչիքեան, Լուդւիկ Նազարեան, Գայիանէ Ազիզեան, Կարօ Մանսուրեան, Ժենիա Սուքիասեան, Հերոս Աւանէսեան
Ալիք - Կրթական խորհրդի յանձնախմբերից է «Դպրոցական էջ»-ի հրատարակչակազմը, որոնք իւրաքանչիւր ամիս՝ լոյս են ընծայում այդ էջը «Ալիք» օրաթերթի յաւելւածի տեսքով եւ հիմնականում հայոց դպրոցների աշակերտութեան նիւթեր ընդգրկող բովանդակութիւն ունեն:
Արդէն շաբաթներ առաջ հիւանդանոց փոխադրւեց ազգային առաջնորդարանի բազմամեայ գործընկեր, լրագրող, անձնուրացների յանձնախմբի նախկին անդամ և գործավար, ներկայումս Հ. Մ. «Սարդարապատ» միութեան վարչութեան նախագահ՝ Վարդան Դաւթեանը և սրտի «բաց վիրահատութիւն»-ի ենթարկւեց:
Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Լսատեսողական եւ Երիտասարդական Բաժանմունքների կազմակերպութեամբ թւականիս յուլիսի 14-ից 16-ը տեղի ունեցաւ միջ-թեմական երիտասարդական համագումարը Անթիլիասի Մայրավանքում: Սոյն համագումարին մասնակցել էին աւելի քան 20 հայ երիտասարդ-երիտասարդուհիներ տարբեր երկրներից, նաև Իրանից: Թեհրանի Հայոց Թեմից մասնակցեցին երկու ներկայացուցիչներ՝ Անի-Քրիստի Մանւէլեանը և Շապին Աբրամեանը:
Ալիք - Ես 4-րդ շրջանն է, որ աշխատում եմ այս մարմնում: Այս շրջանի Կրթական խորհրդի կազմը մէկ տարի է, որ նշանակւել է եւ անցել աշխատանքի: