Այսու տեղեկացնում ենք մեր համայնքի սիրելի ժողովրդին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի յաջող վիրահատութիւնից յետոյ, Թ. Հ. Թ. Թեմական Խորհրդի, Ազգային մարմինների, քաղաքական եւ հասարակական գործիչների եւ միութիւնների ներկայացուցիչները այցելեցին Սրբազան հօրը շուտափոյթ ապաքինում մաղթելու։
Այսու յայտնում ենք մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ շաբաթ 12 հոկտեմբեր 2019-ին տօնն է ՍՐԲՈՑ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՎԱՐԴԱՊԵՏԱՑՆ ՄԵՐՈՑ՝ ՄԵՍՐՈՊԱՅ, ԵՂԻՇԷԻ, ՄՈՎՍԻՍԻ ՔԵՐԹՈՂԱՀՕՐՆ, ԴԱՒԹԻ ԱՆՅԱՂԹ ՓԻԼԻՍՈՓԱՅԻՆ, ԳՐԻԳՈՐԻ ՆԱՐԵԿԱՑՒՈՅՆ եւ ՆԵՐՍԻՍԻ ԿԼԱՅԵՑՒՈՅՆ:
Այսու յայտնում ենք Թեհրանի մեր սիրելի ժողովրդին, որ թեմիս բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, այսօր, երեքշաբթի 1 հոկտեմբերին, ենթարկւեց սրտի բաց վիրահատութեան, որն արդէն բարեյաջող աւարտ է ունեցել:
Կիրակի 29 սեպտեմբեր 2019-ին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը յատուկ ցաւակցական գիր յղեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Ֆրանսայի դեսպան՝ մեծարգոյ Տիար Ֆիլիփ Թիէբոյին, Ֆրանսայի նախկին նախագահ եւ հայ ժողովրդի մեծ բարեկամ Ժաք Շիրակի մահւան առիթով։
Իրանում, սրբազան պաշտպանութեան առիթով կազմակերպւած միջոցառումների շարանում, շաբաթ սեպտեմբերի 28-ի առաւօտեան Իրանի Ազգային գրադարանի եւ փաստաթղթերի կենտրոնի համագումարների դահլիճում, նախաձեռնութեամբ Իրանի բանակի օդուժի զօրամիաւորների, կազմակերպւել էր ծրագիր՝ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի տարիներին ռազմաճակատներում նահատակւած զինւորների յիշատակին եւ գնահատւեց հայ նահատակ զինւոր Ռազմիկ Խաչատրեանը, իրանցի այլ նահատակների հետ միասին:
Ս. Գէորգ Զօրավարի տօնի առիթով, եռօրեայ ուխտագնացութիւն և եկեղեցական արարողութիւններ կատարւեցին Թեհրանի Ս. Գէորգ եկեղեցում, սեպտեմբերի 26, 27 և 28-ին:
Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Սրբազան Պաշտպանութեան շաբաթւայ առիթով, ուրբաթ, սեպտեմբերի 27-ին, նախագահութեամբ Թ. Հ. Թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, Թեհրանի Ս. Սարգիս մայր եկեղեցում Ս. պատարագից յետոյ տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն, Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ նահատակների հոգիների խաղաղութեան համար:
Թւականիս չորեքշաբթի, սեպտեմբերի. 25-ի առաւօտեան Թեհրանի Նոր Բուրաստան գերեզմանատան հայ նահատակների բաժնում տեղի ունեցաւ իւրայատուկ արարողութիւն Սրբազան պաշտպանութեան շաբաթւայ առիթով:
Ա. ՏԱՐԻ, թիւ 40, 29 Սեպտեմբեր, 2019
Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի Մարզական յանձնախմբի միջոցով հայկական դպրոցներում 2019 թւականի փետրւարից սկսեալ կազմակերպւեց մարզական փառատօներ՝ հայոց դպրոցների տարրական օղակի բոլոր դասարանների աշակերտների համար: