Թւականիս օգոստոսի 19-ին իրանահայ համայնքը Ս. Թարգմանչաց եկեղեցում հրաժեշտ տւեց վաստակաշատ գեղանկարչուհի` Լէոնի (Լալիկ) Թաշճեանին։
Այսու մեր ժողովրդի սիրելի զաւակներին յայտնում ենք, որ կիրակի 2022թ. սեպտեմբերի 11-ին Խաչվերաց է, այսինքը՝ Տօն՝ վերացման սրբոյ խաչին: Այս առիթով Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում մատուցւելու է հանդիսաւոր Ս. եւ անմահ պատարագ:
«Արարատ» մարզաւանի Ս. Խաչ մատուռի անւանակոչութեան տօնի առիթով, համանուն մատուռում, կիրակի 2022թ. սեպտեմբերի 11-ին, կէսօրից յետոյ ժամը 4:30-ին, մատուցւելու է Ս. եւ անմահ պատարագ, որի աւարտին տեղի է ունենալու աւանդական Խաչվերացի ռեհանով անդաստան:
Պատարագելու է Արժ. Տ. Սահակ Քհնյ. Խոսրովեանը։
Սկիզբ ս. պատարագի՝ ժամը 4:30-ին
Քարոզ՝ ժամը 5:30-ին
Անդաստան՝ ժամը 6։00-ին
Կոչ ենք անում մեր ժողովրդի զաւակներին, որ ներկայ լինեն վերոյիշեալ կրօնական արարողութեանց՝ հաղորդւելու համար խաչի ու խաչեալի խորհրդով:
Երկուշաբթի սեպտեմբերի 12-ին, յիշատակ մեռելոց է.
ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Չորեքշաբթի, թւականիս օգոստոսի 24-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեանը ընկերակցութեամբ Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանի, Ազգ. Առաջնորդարանի դիւանապետ՝ Զօրիկ Կարապետեանի եւ Քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի պատասխանատու՝ Շաքէ Եղիայեանի այցելութիւն ունեցաւ «Օհանեան» ոսկերչական ընկերութիւն:
Երեքշաբթի, օգոստոսի 30-ին Թեհրանի Ս. Սարգիս եւ Ս. Մինաս եկեղեցիներում՝ Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանի ձեռամբ տեղի ունեցաւ Իրանի 53-րդ համահայկական խաղերի ջահերից երկուսի բոցավառման արարողութիւնը։
Երեքշաբթի, թւականիս օգոստոսի 30-ին, Թեմական խորհրդի ատենապետ եւ միութիւնների հետ կապ՝ ճրտպ. Նորայր Արամեանը, Հ. Հսրկն. Միութեան (Հայ Ակումբ)-ի կենտրոնատեղիում, հանդիպում ունեցաւ Վարչութեան անդամների հետ:
Այսու ուրախութեամբ՝ մեր ժողովրդի սիրելի զաւակներին յայտնում ենք, որ այսօր՝ երեքշաբթի թւականիս օգոստոսի 30-ի վաղ առաւօտեան, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, մեկնեց Գերմանիայի Կառլսրուէ քաղաք, որտեղ գումարւելու է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի 11-րդ ընդհանուր համաժողովը:
Սրբազան Հայրը Վեհափառ Հայրապետի տնօրինումով, գլխաւորելու է Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան պատւիրակութիւնը՝ սոյն համաժողովին, որը տեւելու է մինչեւ սեպտեմբերի 9-ը:
ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Երկուշաբթի, թւականիս օգոստոսի 29-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանը ընկերակցութեամբ հանրային կապի հոգեւոր խորհրդատու Արժ․ Տ․ Գրիգորիս քհնյ. Ներսէսեանի այցելեց Իրանի մշակոյթի եւ իսլամական յարաբերութիւնների կազմակերպութեան նորանշանակ տնօրէն Հոջաթ․ Իմանի Փուրին։
Կիրակի, թւականիս օգոստոսի 28-ին, Ազգ. Առաջնորդարան այցելեցին Շւեցարիայից ժամանած կրօնագիտական զբօսաշրջիկութեամբ զբաղւող դասախօսների եւ ուսանող-ուհիների խումբը, ովքեր մասնակից եղան եւ անգլերէն թարգմանւած պատարագամատոյցի օգնութեամբ հետեւեցին կիրակնօրեայ Ս. եւ Անմահ Պատարագին:
Ուրբաթ, թւականիս օգոստոսի 26-ին, Թեհրանի բոլոր եկեղեցիներում յաւարտ սուրբ եւ անմահ պատարագի, տեղի ունեցաւ հոգեհանգստեան կարգ՝ Երեւանի «Սուրմալու» առեւտրային կենտրոնում, տեղի ունեցած պայթունի հետեւանքով զոհւածների հոգիների խաղաղութեան համար:
Երեքշաբթի, թւականիս Օգոստոսի 23-ին, Կարիքաւորներին օժանդակող մարմինն իր աշխատանքների շարանում, «Ա. Աւետիսեան» ազգ. բուժարանի Խնամակալ մարմնի համագործակցութեամբ իրականացրեց «Սահակեան» բարեսիրական կենտրոնի բնակիչների բուժզննման աշխատանքը, որտեղ Բուժարանի կողմից ներկայացել էին դոկտ. Հրաչ Խաչատրեանը եւ իր օգնական բուժքոյր՝ տկն. Ժասմէն Իսկանդարեանը: