Երկուշաբթի, թւականիս հոկտեմբերի 10-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց «Հայ Կին» Միութեան կից «Անի» միութեան նորընտիր վարչութեան անդամներին, ովքեր եկել էին Սրբազան Հօր օրհնութիւնն ստանալու:
Այսու տեղեկացնում ենք, որ՝
Թ.Հ.Թ. Թեմական Խորհրդի նախաձեռնութեամբ
կազմակերպւել է
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Հանդիպումները կայանալու են հետեւեալ թւականներին՝
-Երկուշաբթի 17 հոկտեմբեր 2022թ. Հ. Մ. «Նայիրի» Միութեան կենտրոնատեղիում
-Երեքշաբթի 25 հոկտեմբեր 2022թ. Հ. Ուս. «Չհարմահալ» Միութեան կենտրոնատեղիում
-Շաբաթ 29 հոկտեմբեր 2022թ. Հ.Մ. «Սարդարապատ» Միութեան կենտրոնատեղիում
-Շաբաթ 5 նոյեմբեր 2022թ. Հ.Մ. «Սիփան» Միութեան կենտրոնատեղիում
-Երկուշաբթի 7 նոյեմբեր 2022թ. Հայ Բարեգործական Ընդհանուր Միութեան կենտրոնատեղիում
Ժամը 19:30-ին:
Թ.Հ.Թ. ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կիրակի, թւականիս հոկտեմբերի 9-ին, Թեհրանի կուսակալ դոկտ. Ղասեմ Մոհամմադ Թեհրանին ընկերակցութեամբ քաղաքական հարցերի տեղակալ դոկտ. Շայանի այցելեց Ազգային Առաջնորդարան եւ տեսակցութիւն ունեցաւ Թեմիս Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, Ի. Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի եւ Թեմական խորհրդի ատենապետ Նորայր Արամեանի հետ:
Շաբաթ, թւականիս հոկտեմբերի 8-ին, հայոց առաքելական Սուրբ եկեղեցին տօնեց Սրբ․ Թարգմանչաց տօնը։ Այդ առիթով, Թեհրանի Սրբ. Թարգմանչաց եկեղեցում մատուցւեց Սուրբ եւ Անմահ Պատարագ Ձեռամբ՝ Թեմիս Առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս. Արք․ Սարգսեանի։
Մշակոյթի նախարարը Իրանի 8-ամեայ պատերազմի յիշատակման շաբաթւայ առիթով այցելել է իրանահայ նահատակ Զօրիկ Մուրադեանի եւ Վարդան Աղախանեանի տուն:
Սրբազան պաշտպանութեան շաբաթւայ առիթով, սեպտեմբերի 24-ի երեկոյեան Իրանագիտութեան հիմնադրամի պատասխանատուն եւ այլ պատասխանատուներ այցելեցին Իսլ. յեղափոխութեան յաղթանակի տարիներին մի քանի ամիս տարբերութեամբ նահատակւած հայր ու որդի Հայկակ եւ Էդմոնդ Մովսիսեանների բնակարան:
Չորեքշաբթի, թւականիս սեպտեմբերի 28-ին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը ընկերակցութեամբ փոխատենապետ Վահէ Թարոյեանի եւ նոյն խորհրդի անդամ պրն. Աշոտ Սինանիի այցելեցին Արաքի շրջան եւ հանդիպում ունեցաւ համայնքի եկեղեցա-դպրոցական հոգաբարձութեան ներկայացուցիչներ պարոնայք՝ Վարդան Պօղոսեանի, Բաբգէն Աբրահամեանի, Ալբերթ Բուդաղեանի եւ Ռազմիկ Յակոբեանի հետ:
Հինգշաբթի, թւականիս սեպտեմբերի 22-ին, «Զարթօնք» պարախմբի ղեկավար տկն. Լորեթա Աւետիսեանի հրաւէրով, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը ընկերակցութեամբ Խորհրդի ատենադպիր Լինդա Ղարախանեանի եւ Ազգ. Առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանի այցելեցին «Զարթօնք» պարախմբի կենտրոն եւ հանդիպում ունեցան խմբի ղեկավար կազմի եւ Ծնողական խորհրդի հետ:
Այսու մեր հաւատացեալ ժողովրդի սիրելի զաւակներին յայտնում ենք, որ յառաջիկայ շաբաթ հոկտեմբերի 8-ին 2022թ. տօնն է ՍՐԲՈՑ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՎԱՐԴԱՊԵՏԱՑՆ ՄԵՐՈՑ՝ ՄԵՍՐՈՊԱՅ, ԵՂԻՇԷԻ, ՄՈՎՍԻՍԻ ՔԵՐԹՈՂԱՀՕՐՆ, ԴԱՒԹԻ ԱՆՅԱՂԹ ՓԻԼԻՍՈՓԱՅԻՆ, ԳՐԻԳՈՐԻ ՆԱՐԵԿԱՑՒՈՅՆ եւ ՆԵՐՍԻՍԻ ԿԼԱՅԵՑՒՈՅՆ: Սրբոց Թարգմանչաց տօնը համընկնում է Սասուն քաղաքամասի Սրբոց Թարգմանչաց եկեղեցու անւանակոչութեան տօնին:
Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ
նոյեմբերի 4-ին, 2022թ. տօնւելու է՝
Թեմիս Առաջնորդ Գերաշնորհ Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի
Եպիսկոպոսական Ձեռնադրութեան 25-ամեակը:
Այսու դիմում ենք համայնքիս բոլոր կազմակերպութիւններին, միութիւններին, եկեղեցական խորհուրդներին, հաստատութիւններին եւ բոլոր ազգայիններին՝
իրենց ուղերձը մինչեւ թւականիս հոկտեմբերի 20-ը յղել
Ազգային Առաջնորդարանի գրասենեակ:
Հասցէ՝ تهران، خیابان استاد نجات اللهی، شماره 295 کد پستی 1598873311
Հեռապատճէն` (+98 21) 88892617
Էլեկտրոնային փոստ՝ temakan[at]armprelacy.com
Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի
Եպիսկոպոսական Ձեռնադրութեան
25-ամեակի տօնակատարութեան
Կազմակերպիչ յանձնախումբ