Ի հետեւումն նախկին հաղորդման տեղեկացնում ենք, որ Ի. Իսլ. Հ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի եւ Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանի ջանքերի շնորհիւ եւ «Իմամ Խոմէյնի» անւան օգնութեան կոմիտէի նախագահ՝ Սէյէդ Մորթեզա Բախթիարիի հետ կայացած հանդիպման արդիւնքում, հինգշաբթի թւականիս սեպտեմբերի 15-ին, յիշեալ կենտրոնից օժանդակութեան առաջին փուլում ստացւեց թւով 400 կաթնամթերքային փաթեթներ, որոնք վերջին օրերի ընթացքին տրամադրւեցին «Ս. Գէորգ», «Սօսէ մայրիկ» եւ «Չիլոյեան» հայկական ծերանոցներին եւ Թեհրանի Հայ կանանց բարեգործական ընկերութեան հովանաւորութեան ներքոյ գտնւող կարիքաւոր ընտանիքերին նաեւ համայնքիս եկեղեցիների, միութիւնների եւ դպրոցների պահակներին:
Այսու մեր ժողովրդի սիրելի զաւակներին յայտնում ենք, որ կիրակի 2022թ. սեպտեմբերի 25-ին, Թեհրանի բոլոր եկեղեցիներում յընթացս Ս. պատարագի, տեղի է ունենալու հանրապետական մաղթանք Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի առիթով:
Իսկ յաւարտ Ս. Պատարագին կը կատարւի հոգեհանգստեան յատուկ արարողութիւն Ադրբեջանի վերջին յարձակումներին եւ ոտնձգութիւններին զոհւած հայ նահատակ զինւորների հոգիների խաղաղութեան համար։
Ս. Սարգիս եկեղեցում կրօնական արարողութեանց նախագահելու եւ յաւուր պատշաճի քարոզելու է թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը։
Հրաւիրում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, ներկայ գտնւելու եկեղեցական արարողութեանց եւ հաղորդւելու օրւայ խորհրդով:
ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Այսու մեր հաւատացեալ ժողովրդի սիրելի զաւակներին յայտնում ենք, որ շաբաթ սեպտեմբեր 24-ին Ս. Գէորգ Զօրավարի տօնն է: Այդ օրը նաեւ Թեհրանի Ս. Գէորգ Եկեղեցու անւանակոչութեան տօնն է:
Արդարեւ Ս. Գէորգ Եկեղեցում հովանաւորութեամբ Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի հինգշաբթի եւ ուրբաթ սեպտեմբեր 22-ին եւ 23-ին, երեկոյեան ժամը 7:00-ին տեղի է ունենալու հսկումի արարողութիւն, իսկ շաբաթ եւ կիրակի սեպտեմբեր 24 եւ 25-ի առաւօտեան Ս. Գէորգ Զօրավարի տօնի առիթով մատուցւելու է հանդիսաւոր Ս. եւ անմահ պատարագ:
Շաբաթ օրը պատարագելու եւ քարոզելու է՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:
- Սկիզբ ժամերգութեան՝ առ. ժամը 9:00-ին
- Սկիզբ ս. պատարագի առ. ժամը 9:30-ին
- Քարոզ՝ առ. ժամը 11:00-ին
Յաւարտ ս. պատարագի կատարւելու է ջրի օրհնութիւն սրբալոյս միւռոնով:
Այսու մեր ժողովրդի սիրելի զաւակներին յայտնում ենք, որ ուրբաթ 2022թ. սեպտեմբերի 23-ին, Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի սկսման 42-ամեակի առիթով եւ ի յարգանք մեր նահատակների, Ս. պատարագի աւարտին տեղի է ունենալու հոգեհանգստեան յատուկ արարողութիւն՝ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ նահատակների հոգիների խաղաղութեան համար, Ս. Սարգիս եկեղեցում:
Կրօնական արարողութեանց նախագահելու եւ այդ առիթով քարոզելու է թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք Սարգսեանը:
Հրաւիրում ենք մեր ժողովրդի զաւակներին ներկայ լինելու Ս. պատարագին եւ հոգեհանգստեան արարողութեան եւ հաղորդւելու մեր նահատակների յիշատակով:
ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդի (Ե.Հ.Խ.) 11-րդ համաժողովը կայացաւ 31 Օգոստոսէն մինչեւ 8 Սեպտեմբեր 2022-ին, Գերմանիոյ Քարլսրու քաղաքին մէջ, մասնակցութեամբ Խորհուրդի անդամ աւելի քան 350 եկեղեցիներու շուրջ 4000 պատուիրակներու։ Համաժողովը կը կրէր «Քրիստոսի Սէրը Աշխարհը Կը Մղէ Հաշտութեան Եւ Միասնութեան» խորագիրը։
Թեհրանի հայոց թեմի պատգամաւորական ժողովի ընտրութիւններին մասնակցող թեկնածուների անհրաժեշտ պայմանները՝
Թեհրանի Հայոց Թեմի 17-րդ նստաշրջանի Պատգամաւորական Ժողովի ընտրութիւնը կայանալու է թւականիս ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-ԻՆ:
Թեհրանի հայոց թեմին պատկանող իւրաքանչիւր անհատ, որ ս.թ. նոյեմբերի 25-ին կը լրացնի իր 25 տարեկանն ու համապատասխան տւեալները, կարող է իր թեկնածութիւնը առաջարկել ընտրութեանը ուրբաթ, հոկտեմբերի 7-ից մինչեւ ուրբաթ, հոկտեմբերի 21-ը:
Թ.Հ.Թ. 17-ՐԴ ՊԱՏԳԱՄԱՒՈՐԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ
Կիրակի, թւականիս սեպտեմբերի 11-ին, Ի. Իսլ. Հ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը եւ Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը հանդիպել են «Իմամ Խոմէյնի» անւան օգնութեան կոմիտէի նախագահ՝ Սէյէդ Մորթեզա Բախթիարիի հետ:
Այո՛, հայոց բանակին կողքին համահայկական ու համաժողովրդային դիմադրութիւն ցեղապաշտ, արիւնարբու ու յարձակողապաշտ Ազրպէյճանի դէմ: Փաստօրէն այլ ճանապարհ չկայ՝
Երբ 4-օրեայ ու 44-օրեայ պատերազմներով ու ապա շարունակուող յարձակումներով Ազրպէյճան կը փորձէ ինքնիշխան ու խաղաղ ապրելու մեր ժողովուրդին իրաւունքը խլել:
Երբ անտեսելով միջազգային օրէնքը, թէ՛ պատերազմի եւ թէ՛ զինադադարի շրջանին, կը փորձէ դիմել անմարդկային ու անարգ միջոցներու:
Երբ արհամարհելով քաղաքական բանակցութիւնները, կը փորձէ զէնքի ոյժով ինքզինք պարտադրել:
Երբ իր անպատասխանատու մօտեցումով, յարձակողապաշտ ոճով եւ բիրտ միջոցներով կը փորձէ իր տեսակէտները պարտադրել նոյնիսկ միջազգային համայնքին...: