Կիրակի, թւականիս օգոստոսի 14-ին, Թեհրանի թեմի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ Սուրբ եւ Անմահ Պատարագ Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի վերափոխման եւ Խաղողօրհնէքի տօնի առիթով:
Այսու ուրախութեամբ մեր սիրելի համայնքին տեղեկացնում ենք, որ այս տարի լրանում է Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի Եպիսկոպոսական ձեռնադրութեան 25-ամեակը:
Այսու յայտնում ենք Թեհրանի թեմի մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ կիրակի 14 օգոստոս 2022-ին, Վերափոխումն Ս. Աստւածածնի տօնն է:
Այս առիթով Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում տեղի է ունենալու հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ:
Ս. Աստւածածին եկեղեցում պատարագելու եւ քարոզելու է Թ.Հ.Թ. Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:
Սկիզբ ժամերգութեան ժամը 9:00
Ս. պատարագ ժամը 10:00
Քարոզ ժամը 11:00
Յընթացս ս. եւ անմահ պատարագի կատարւելու է Խաղողօրհնէքի աւանդական արարողութիւնը:
Տեղեկացնում ենք, որ բոլոր այն հաւատացեալները, ովքեր ուխտել են օրւայ առիթով խաղող նւիրել եկեղեցուն, կարող են այն յանձնել Եկեղեցական խորհուրդներին շաբաթ օրը՝ օգոստոսի 13-ին, ժամը 9:00-ից 18:00-ը:
Արդ կոչ ենք անում մեր ժողովրդի զաւակներին, որ տօնական այս օրերին ներկայ գտնւեն ս. պատարագին, որպէսզի էապէս հաղորդւեն օրւայ խորհուրդով եւ վերանորոգեն քրիստոնէական իրենց հաւատքը:
Յայտնում ենք նաեւ, որ երկուշաբթի 15 օգոստոս 2022-ին Յիշատակ Մեռելոց է։
ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Հինգշաբթի, թւականիս օգոստոսի 4-ին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը ընկերակցութեամբ նոյն խորհրդի անդամ եւ հայոց զոյգ գերեզմանատների կապ՝ Ռաֆիկ Մելիքսէթեանի, այցելութիւն ունենցան Նոր Բուրաստան գերեզմանատուն, որտեղ նաեւ ներկայ էին գերեզմանատան վարչութեան ներկայացուցիչներ պարոնայք՝ Ռուբիկ Սարգսեանը եւ Կարօ Պետրոսեանը:
Այսու մեր սիրելի համայնքին տեղեկացնում ենք, որ համաձայն Թեմիս կանոնագրութեան, Թեմական Խորհրդի կողմից կեանքի կոչւեց 17-րդ Պատգամաւորական Ժողովի Ընտրական Կենտրոնական յանձնախումբ:
Հինգշաբթի թւականիս յուլիսի 21-ին, նախաձեռնութեամբ Ի. Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի եւ ընկերակցութեամբ Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանի եւ փոխատենապետ Վահէ Թարոյեանի, այցելութիւն կատարւեց Անզալի եւ Ռաշտ շրջաններ, որին մասնակից էին Ի. Իսլ. խորհրդարանում Անզալի քաղաքի պատգամաւոր Ահմադ Դոնիամալին ու ընկերակցող պատւիրակութիւնը նաեւ իւրաքանչիւր շրջանի եկեղեցա-դպրոցական հոգաբարձութեան ներկայացուցիչները:
Կրթական խորհրդի Մշակութային յանձնախմբի անդամները, աշակերտների մօտ առկայ մշակութային նախասիրութիւնները պարզելու եւ դպրոցներում մշակութային կեանքն աշխուժացնելու նպատակով, հարցաթերթիկներ էին պատրաստել դպրոցների փոխտեսուչների եւ աշակերտների համար եւ լրացւած հարցաթերթիկների միջոցով կատարել են ուսումնասիրութիւններ, որոնց արդիւնքները ներկայացնելու եւ քննարկելու նպատակով ցանկութիւն էին յայտնել հանդիպում ունենալ հայոց դպրոցների փոխտեսուչների եւ ծնողական խորհրդի անդամների հետ:
Սոյն թւականի յուլիսի 5-ին եւ յուլիսի 13-ին տեղի ունեցան խորհրդատւական եւ խորհրդակցական հանդիպումներ՝ հայոց ազգային «Մարիամեան», «Նայիրի-Սողոմոնեան» եւ «Արարատ», «Թունեան-Թովմասեան» դպրոցների 9-րդ դասարանն աւարտած աշակերտների ծնողների հետ, 10֊րդ դասարանի ուսման բնագաւառի եւ համապատասխան դպրոցի ընտրութեան թեմայով։
Կիրակի թւականիս յուլիսի 24-ին, Թեհրանի բոլոր եկեղեցիներում տօնակատարւեց Յիսուս Քրիստոսի պայծառակերպութեան տօնը:
Երկուշաբթի թւականիս յուլիսի 25-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց Կրթական խորհրդի ներկայացուցիչներ՝ տկն. Կարինէ Բալըքճեանին եւ տկն. Մելինդա Քարիմ Մասիհին, ովքեր եկել էին Սրբազան Հօր տեսակէտն ստանալու Քրիստոնէական կրօն դասանիւթի դասաւանդման համար նոր ուսուցիչներ համագործակցութեան հրաւիրելու թեկնածուների վերաբերեալ: