«ՀՈՒՍԿ» հաստատութեան նախաձեռնութեամբ եւ 40-ամեակի ծրագրերի շարանում, շաբաթ թւականիս յունիսի 18-ին Հայ հասարակական միութեան (Հայ ակումբ) սրահում կազմակերպւել էր իւրայատուկ յուշերեկոյ: Յուշերեկոն նւիրւած էր աշխարհի առաջին կին պատւոյ հիւպատոս եւ ծագումով իրանահայ Դիանա Աբգարին, ով 1918 թ.-ին, Հայաստանի Հանրապետութեան դիւանագիտական ներկայացուցիչն է եղել Ճապոնիայում:
Ամիսներ առաջ Սուրբ Սարգիս եկեղեցու Խորհուրդը, Եկեղեցու ժրաջան հոգեւոր Հայրերից Արժ. Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանի մատուցած 11 տարիների բարի ծառայութեան առիթով, ազնիւ մտածումն ունեցաւ նամակով խնդրամոտոյց լինել Առաջնորդ Սրբազան Հօրը, որպէզի Քահանայ հօրը լանջախաչ կրելու իրաւունք շնորհի:
Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն ընդառաջելով Ս. Սարգիս եկեղեցու խորհրդի խնդրագիր նամակին, դիմեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Կաթողիկոսին, որպէսզի Հայրապետական կոնդակով արժանապատիւ Քահանայ հօրը շնորհւի լանջախաչ կրելու արտօնութիւնը։
Շուրջ մէկ տարի առաջ 2021 թւականի մայիսի 5-ին, իր մահկանացուն կնքեց Տ. Կոմիտաս աւագ քհնյ. Ղարախանեանը: Այդ առիթով մահւան տարելիցի կապակցութեամբ յունիսի 17-ի երեկոյեան Սրբոց Թարգմանչաց եկեղեցում, որտեղ աւելի քան 26 տարիներ ծառայել էր Տ. Կոմիտաս աւ. քհնյ. Ղարախանեանը, կազմակերպւել էր յուշերեկոյ: Թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի եւ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի հովանաւորութեամբ կազմակերպւած յուշերեկոն, համատեղ նախաձեռնութիւնն էր՝ Սասուն քաղաքամասի Սրբոց Թարգմանչաց եկեղեցու եկեղեցական խորհուրդի, Հ.Մ. «Սիփան» միութեան, «Րաֆֆի» մարզամշակութային համալիրի, Թեհրանի Փերիոյ Կրթասիրաց միութեան, «Հայ կին» միութեան կից «Արմենուհի» միութեան, Թ.Հ.Թ. Կարիքաւորներին օժանդակող մարմնի, Ս. Թարգմանչաց եկեղեցու Եկեղեցասէր կանանց միութեան, եւ մասնակցութեամբ Ս. Թարգմանչաց եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիների երգեցիկ խմբերի, ղեկավարութեամբ՝ Սեւադա Աղասարեանի:
Այսու յայտնում ենք մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ կիրակի 26 յունիսի 2022 թւականը համընկնում է Ս. Աթոռիս Վեհափառ Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի ընտրութեան եւ օծման տարեդարձին:
Այս առիթով Թեհրանի բոլոր եկեղեցիներում, յընթացս Ս. Պատարագի կատարւելու է Հայրապետական մաղթանք, Նորին Սրբութեան արեւշատութեան եւ քաջառողջութեան ի խնդիր:
Ս. Գրիգոր լուսաւորիչ եկեղեցում կրօնական արարողութիւններին նախագահելու եւ քարոզելու է Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:
Արդ հրաւիրում ենք մեր ժողովրդի զաւակներին ներկայ գտնւելու Ս. պատարագին եւ հաղորդւելու օրւայ խորհրդով:
ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Երեքշաբթի՝ թւականիս յունիս 21-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Ազգ. Առաջնորդարանի դահլիճում ընդունեց Կրօնագիտութեան համալսարանի յարաբերութիւնների եւ միջազգային կապերի տնօրէն դոկտ. Մոհամմադ Թասխիրիին, նոյն համալսարանի միջազգային յարաբերութեան վարիչ տնօրէն դոկտ. Համէդ Շահ Ռաֆաթիին, Ասիա եւ Աւստրալիա յարաբերութիւնների տնօրէն Էբրահիմ Ամինին եւ Միջազգային գիտական յարաբերութիւնների տնօրէն Մոհսէն Մոհասէլ Եազդին, Թեհրան հիւրաբար գտնւող Երեւանի Պետական Համալսարանի տնօրէն Յովհաննէս Յովհաննէսեանին, ԵՊՀ-ի միջազգային համագործակցութեան տնօրէն Մուրադ Նուրիջանեանին, ԵՊՀ-ի ընդարձակման եւ նորարարութեան գծով օգնական Միքայէլ Յովհաննէսեանին եւ Իրանագիտութեան ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանեանին:
ՀՀ Դեսպանութիւնից ներկայ էին դեսպանատան խորհրդական՝ Էդւարդ Խաչատրեանը, դեսպանատան երկրորդ քարտուղար՝ Գարիկ Գրիգորեանը եւ թարգմանիչ Գրիգոր Ղազարեանը:
Հինգշաբթի թւականիս յունիսի 16-ին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը հանդիպում ունեցաւ Արաքի եկեղեցա-դպրոցական հոգաբարձութեան ներկայացուցիչներ պարոնայք՝ Ալբերթ Բուդաղեանի եւ Բաբգէն Աբրահամեանի հետ:
Երեքշաբթի թւականիս յունիսի 14-ին, Իրանի Իսլամական Մշակութային եւ Առաջնորդութեան նախարարութեան Կրօնական փոքրամասնութիւնների բաժնի կենտրոնում (Էրշադ)՝ Մշակութային աշխատանքների եւ միութիւնների բաժնի գլխաւոր տնօրէն Էսմայիլ Ջանալիփուռի հետ կայացած հանդիպմանն, իր մասնակցութիւնն է բերել Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը:
Հոգեգալստեան «Պենտեկոստէի» տօնին յաջորդող կիրակին մեր եկեղեցին ոգեկոչում է յիշատակը Եղիա մարգարէի, իսկ նրա յաջորդ օրը յիշատակւում է Ս. Հռիփսիմէի եւ իր ընկերուհիների տօնը։
Մեր եկեղեցին սրբոց տօները տօնում է երկուշաբթի մինչեւ շաբաթ՝ բացի չորեքշաբթի եւ ուրբաթ օրերը, որոնք վերապահւած են ապաշխարութեան, բացառութեամբ Յիսնականց շրջանին զուգադիպող չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին։
Արդարեւ Հոգեգալուստեան կիրակի օրւան յաջորդող երկուշաբթի օրը մեր եկեղեցին յատուկ շարականներով եւ հանդիսաւորութեամբ տօնում է Սրբոց Հռիփսիմեանց կոյսերի տօնը։
ՊԱՏԳԱՄԱՒՈՐԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ՀՐԱՒԷՐ
Այսու յարգոյ պատգամաւորներին հրաւիրում ենք ներկայ լինելու
Թ. Հ. Թ. 16-րդ շրջանի Պատգամաւորական ժողովի
նիստերին, որը տեղի ունենալու
երկուշաբթի եւ երեքշաբթի
յունիսի 20-ին եւ 21-ին,
ժամը 18:30-ին,
Ազգային Առաջնորդարանի դահլիճում:
Թ.Հ.Թ. 16-ՐԴ ՇՐՋԱՆԻ
ՊԱՏԳԱՄԱՒՈՐԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ԴԻՒԱՆ
ՏԵՂԵԿԱՆՔ
Բարձր Հովանաւորութեամբ Թեմիս Բարեխնամ Առաջնորդ
ԳԵՐՇ. Տ. ՍԵՊՈՒՀ Ս. ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆԻ
ՅՈՒՇԵՐԵԿՈՅ
նւիրւած՝
ԿՈՄԻՏԱՍ ԱՒԱԳ ՔՀՆՅ. ՂԱՐԱԽԱՆԵԱՆԻ
Ուրբաթ, յունիսի 17-ին, 2022 թ., ժամը 19:30-ին,
Սրբ. Թարգմանչաց եկեղեցում:
ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ