Երկուշաբթի թւականիս յուլիսի 25-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Ազգ. Առաջնորդարանի դահլիճում ընդունեց «Հայ Կին» Միութեան նորընտիր վարչութեան անդամներին, ովքեր եկել էին Սրբազան Հօր օրհնութիւնն ստանալու:
Շաբաթ թւականիս յուլիսի 23-ին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը Ազգ. Առաջնորդարանում հանդիպում ունեցաւ Ղարաղան շրջանի Ս. Սարգիս եկեղեցու խորհրդի ներկայացուցիչներ պարոնայք՝ Մարթին Սաֆարեանի եւ Անդրանիկ Աբնուսիի հետ:
Շաբաթ թւականիս յուլիսի 23-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում հիւրընկալեց Ի.Ի. Հանրապետութիւնում հաւատարմագրւած Հայաստանի Հանրապետութեան Արտակարգ եւ Լիազօր դեսպան Արսէն Աւագեանին:
Հայոց առաքելական եկեղեցին՝ միւս եկեղեցիների նման, Ս․ Զատկից 98 օր յետոյ տօնում է Յիսուս Քրիստոսի պայծառակերպութեան տօնը։
2021-2022 ուս. տարեշրջանի աւարտին՝ ի շարունակութիւն դպրոցների այցելութեան ծրագրի, չորեքշաբթի թւականիս յուլիսի 13-ին, «Նայիրի-Սողոմոնեան» տղ. միջն. դպրոց այցելեց Թեմական խորհուրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը, ընկերակցութեամբ Կրթական խորհրդի անդամ պրն. Խաչատուր Խաչատրեանի:
Այսու յայտնում ենք Թեհրանի մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ կիրակի 24 Յուլիս 2022 Տօն է Այլակերպութեան Տեառն Մերոյ Յիսուսի Քրիստոսի (Վարդավառ): Այլակերպութեան տօնը մեր եկեղեցու հինգ մեծ տօներից է: Արդարեւ այս առիթով, Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում մատուցւելու է հանդիսաւոր ս. եւ անմահ Պատարագ:
Սկիզբ ժամերգութեան ժամը 9:00
Ս. պատարագ ժամը 10:00
Քարոզ ժամը 11:00
Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում կրօնական արարողութեանց նախագահելու եւ քարոզելու է թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը։
Այսու հրաւիրում ենք մեր եկեղեցու հաւատացեալներին ներկայ լինելու ս. պատարագի արարողութեան, հաղորդւելու համար Քրիստոսի Պայծառակերպութեան խորհրդով եւ վերակենսաւորելու քրիստոնէական իր հաւատքը եւ լսելու Սրբազան հօր պատգամը:
Նաեւ յայտնում ենք, որ երկուշաբթի 25 Յուլիս 2022 Յիշատակ Մեռելոց է:
ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Իրանահայ երեք թեմերի առաջնորդներ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, գերշ. Տ. Սիփան Եպս. Քէչէճեանի եւ գերշ. Տ. Գրիգոր Արք. Չիֆթճեանի գլխաւորութեամբ, շաբաթ թւականիս յուլիսի 2-ին, Անթիլիասի մայրավանքում տեղի ունեցող Սրբալոյս Միւռոնի օրհնութեանը մասնակից ուխտաւորներ՝ Ի. Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ներկայացուցիչ Արմէն Նազարեանը, Թեհրանի համայնքի ազգային-բարերարներից Յովսէփ Աւետեանը, ինչպէս նաեւ Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի ատենապետ Զաւէն Սիմոնեանը, Լիբանանում Իրանի իսլ. հանրապետութեան դեսպանութիւն կատարած այցի ընթացքում հանդիպում են ունեցել Լիբանանում Ի.Հ. դեսպան Մոհամմադ Ջալալ Ֆիրուզնիայի հետ:
Ուրբաթ թւականիս յուլիսի 1-ին, Անթիլիասի մայրավանքում տեղի ունեցաւ Ս. Միւռոնի օրհնութիւնը ձեռամբ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի եւ մասնակցութեամբ նւիրապետական Աթոռների գահակալների ներկայացուցիչների ու կաթողիկոսութեան թեմակալ առաջնորդների։
Թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի տնօրինումով, երեքշաբթի թւականիս յուլիս 12-ին, Ս. Սարգիս եկեղեցում՝ յատուկ արարողութեամբ եւ թափօրով տեղի ունեցաւ նոր օրհնւած միւռոնի դիմաւորումն եւ այնուհետ ջրի օրհնութիւնը։
Չորեքշաբթի թւականիս յուլիսի 13-ին, թեմիս Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց Ի. Իսլ. Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան դեսպանատան մշակութային եւ համայնքային հարցերով նորանշանակ խորհրդական՝ մասնագիտութեամբ թրքագէտ Սերգէյ Գրիգորեանին, որը եկել էր իր պրոտոկոլային եւ քաղաքավարական անդրանիկ այցը տալու Սրբազան Հօրը:
Երկուշաբթի, 4 եւ Երեքշաբթի, 5 Յուլիս 2022-ին, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Սրբազնագոյն Կաթողիկոսին, Հայրապետանիստ Անթիլիասի Մայրավանքի Վեհարանի դահլիճին եւ Կիլիկիա թանգարանի սրահին մէջ կայացաւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Միաբանական Ընդհանուր Ժողովը։