Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդը շարունակում է իր հերթական հանդիպումները, քննարկելով համայնքային հարցերը: Իր յուլիսի 19-ի հերթական 80-րդ նիստի ընթացքում խորհուրդը օրակարգ է դարձրել համայնքային հետեւեալ առանցքային հարցերը՝ Կորոնավիրուսի համաճարակից առաջացած դժւարութիւնները, Կտակակալւածային յանձնախմբի հետ հանդիպումը, հայոց դպրոցների առաջիկայ ընթացքը, եւ Դուլաբի գերեզմանատունը:
Յուլիսի 14-ին Կրթական խորհրդի ատնապետ` Ալֆրէդ Կարապետեանը և փոխատնապետ` Կարինէ Բալըկճեանը դկտ. Դիբայի և պրն. Քարիմիի հետ հանդիպման նպատակով այցելեցին «Արաքս» դպրոց, ներկայ էր նաև դպրոցի տեսչուհի՝ Անի Մանուկեանը, հանդիպման նպատակն էր հայոց դպրոցներում ստեղծել Learning Management System Ուսուցման կառավարման համակարգ (LMS), հարթակ հեռավար ուսուցման և դասաւանդումների համար: Այն իրենից կը ներկայացնի ոչ միայն էլեկտոնային կառավարման հարթակ, այլ նաև մանկավարժներին, աշակերտներին ու ծնողներին համախմբող կրթական կենտրոն:
Այս տարի Յիսուս Քրիստոսի պայծառակերպութիւնը տօնւեց Յուլիսի 19-ին, ցաւօք երկրում տիրող համաճարակի պայմաններից ելնելով, առանց հաւատացեալ ժողովրդի, անշուշտ եկեղեցասէր ու բարեսէր ժողովրդին, անմասն չթողնելով, որոնք մտօք եւ իսնտագրամով հետեւում էին արարողութեան։
1- Հ.- Սրբազան հայր Հայաստանում քննարկման նիւթ է դարձել դպրոցական ուսումնակրթական ծրագրում Հայ Եկեղեցու պատմութիւն առարկան։ Հայաստանի Կրթութեան նախարարութեան կատարած ուսումնակրթական ծրագրի բարեփոխումների շարանում Հայ Եկեղեցու պատմութիւն առարկան Հայաստանի դպրոցական ուսումնակրթական ծրագրից հանելու որոշման լոյսի տակ, վերջին օրերին այս քննարկումը թեժալով՝ յուզում է բազմահազար հայրենի ուսուցիչների, դաստիարակների, աշակերտների եւ ծնողների։
Հայոց առաքելական եկեղեցին՝ միւս եկեղեցիների նման, Ս․Զատիկից 98 օր յետոյ տօնում է Յիսուս Քրիստոսի պայծառակերպութեան տօնը։ Քրիստոսը իր հետ վերցնելով իր գլխաւոր ու հոգեւոր տեսողութիւն ունեցող երեք առաքեալներին, Պետրոսին,Յակոբոսին եւ Յովհաննէսին ելաւ Թաբոր լեռը, եւ մինչ աղօթում էր, պայծառակերպւեց եւ իր զգեստը ձիւնի պէս սպիտակ եղաւ, ու իր առաքեալներին յայտնւեց Իր աստւածային փառքով։ Յիսուսի տնօրինութեամբ՝ Նրան յայտնւեցին Հին Կտակարանեան մարգարէներ՝ Աստծու տասնաբանեայ օրէնքի ստացող Մովոսէս եւ նոյն օրէնքի նախանձախնդիր պաշտպան Եղիա մարգարէները,որոնք սկսեցին խօսել Երուսաղէմում Քրիստոսի չարչարանքների եւ խաչելութեան մասին։ Առաքեալները երբ այդ տեսան, շփոթւեցին․ Պետրոսը Քրիստոսին առաջարկեց երեք տաղաւար կանգնեցնել, մէկը Նրա եւ միւս երկու տաղաւարները մարգարէների համար։ Պետրոսը դեռ նոր էր յաւելել իր խօսքը թէ․« Լաւ է այստեղ մնանք» երկնքից մի սպիտակ ամպ իջաւ նրանց վրայ ու նրանք ծունկի եկան․ ամպի միջից լսւեց Հայր Աստծու ձայնը, որ ասում էր․«Սա է Իմ Սիրելի Որդին, որին Եսմհաճեցայ՝ Նրան լսեցէք»։
Մովսէս մեծ մարգարէն ու աստւածային օրէնքի ընկալողը, Աստծու զօրութեամբ իր ժողովրդին՝ Եգիպտոսից ազատագրելուց յետոյ, Սինայի անապատում բարձրացաւ Տիրոջ լեռը` 40 օր ու 40 գիշեր ծոմով ու աղօթքով այնտեղ մնաց։ Այդ ընթացքում նա Աստծուց ստացաւ տասնաբանեայի քարէ տախտակները, եւ այն բոլոր հրահանգները, թէ ինչպէ՛ս պէտք է կառուցէր վկայութեան խորանը, ուր ժողովուրդն աղօթքներ ու ընծաներ պիտի մատուցէր Աստծուն։ Աստւած բուռն կերպով, ցանկանում էր բնակւել իր սեփական ժողովրդի՝ իր պատկերն ու նմանութիւնը կրող մարդկանց մէջ։
Չորեքշաբթի 15 Յուլիս 2020-ի կէսօրին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեանը ընկերակցութեամբ Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ Տիար ՎիգԷն Բաղումեանի այցելեց Սիրիայի դեսպանատուն եւ հանդիպեց Պրն. դեսպան Դկ. Ադնան Հասան Մահմուդի հետ։
Շաբաթ, յուլիսի 4-ին, Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ խորհրդակցական հանդիպում Սրբազան հօր հետ: Հանդիպման հիմնական նպատակն էր դպրոցներում առարկաների դասաբաշխումը: Յատկանշական է, որ այս տարի դասաբաշխման գործընթացը սկսւեց աւելի շուտ և իրականացւեց Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի և Սրբազան հօր հետ համախորհուրդ:
Երկուշաբթի՝ 2020 թւականի յուլիս 13-ի կէսօրին, Թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը Ազգային Առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայաստանի Հանրապետութեան նորանշանակ հիւպատոս՝ տիար Արամ Մանուկեանին, ընկերակցութեամբ դեսպանատան մշակութային կցորդ Դեսպանի խոորհրդական՝ պրն. Էդւարդ Խաչատրեանին:
Երկուշաբթի՝ 2020 թւականի յուլիս 13-ի առաւօտեան, Թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը Ազգային Առաջնորդարանի դահլիճում ընդունեց Չեխիայի հանրապետութեան նորանշանակ դեսպան՝ պրն. Ժոզէֆ Ռաքթրին: