Այսու յայտնում ենք Թեհրանի մեր թեմի ժողովրդի սիրելի զաւակներին, որ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի սկսման երեսունվեցամեակի առթիվ եւ ի յարգանք մեր նահատակների, յառաջիկայ ուրբաթ 7 հոկտեմբեր 2016-ին առաւօտեան Ս. պատարագի աւարտին տեղի է ունենալու հոգեհանգստեան յատուկ արարողութիւն Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ նահատակների հոգիների խաղաղութեան համար, Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում:
Հինգշաբթի, սեպտեմբերի 15-ի երեկոյեան, բարձր հովանաւորութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի բացումը կատարւեց «Ծաղիկ Յովսէփեան»-ի Արւեստանոցի սաների գեղանկարչական ցուցահանդէսը «Սադաբադ» Մշակութային Կենտրոնում:
Երկուշաբթի 26 սեպտեմբեր 2016-ի կէսօրին թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Թեհրանի Սրբոց Թարգմանչաց եկեղեցու եկեղեցական խորհրդի ներկայացուցիչներին:
Ուրախութեամբ յայտնում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ Թեմիս բարեխնամ առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի հրամանով, Կրօնական Խորհրդի որոշումով եւ Քրիստոնէական Դաստիարակութեան Բաժանմունքի համագործակցութեամբ, երկուշաբթի 3 Հոկտեմբերից վերսկսելու ենք 2016-2017 տարեշրջանի ժողովրդական Աստւածաշնչական լսարաններն ու սերտողութիւնները, որը կատարելու է թեմիս առաջնորդական փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանը:
Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ եւ Դաստիարակչական յանձնախմբի միջոցով կազմակերպւած 2015-2016 ուսումնական տարեշրջանում «Գիտելիքների մրցութեան» յաղթող թւով 77 աշակերտ-աշակերտուհիներ մասնակցեցին Նոր Ջուղայում կազմակերպւած ճամբարի:
Այս տարի ևս ըստ աւանդութեան, Ս. Գէորգ Զօրավարի տօնի առիթով, եռօրեայ ուխտագնացութիւն և եկեղեցական արարողութիւններ կատարւեցին Թեհրանի Ս. Գէորգ եկեղեցում, սեպտեմբերի 22, 23 և 24-ին:
Թւականիս, ուրբաթ 23 սեպտեմբերին, Թեհրանի բոլոր եկեղեցիներում յընթացս Ս. Պատարագի, տեղի ունեցաւ գոհաբանական մաղթանք Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի առիթով:
Թ.Հ.Թեմի Յարաբերական Մարմինը ստորև ներկայացնում է իր հարցազրոյցը, Ազգային Առաջնորդարանի Հաշւեքննիչ Մարմնի Ա և Բ ատենապետներ՝ պարոնայք Ռուբիկ Բալալեանի և Հայդուկ Մուրադխանեանի, և նոյն մարմնի Ա. Ատենադպիր՝ պրն. Արին Խոսրովեանի հետ:
Հայոց Ազգային «Արարատ» օրիորդաց դպրոցի նորոգութիւնները, դպրոցի ծնողական խորհրդի, Թ.Հ. Թեմի Թեմական Խորհրդի, Շինարարական Մարմնի և Կրթական խորհրդի համագործագցութեամբ և նիւթական աջակցութեամբ արդէն աւարտւած են:
Սիրելի աշակերտ-աշակերտուհիներ,
Վերամուտ է կրկին։