Հինգշաբթի՝ թւականիս յունիսի 17-ի կէսօրին, ներկայութեամբ Թեհրանի Հայոց Թեմի Թեմական խորհրդի ատենապետ՝ Ճրտպ․ Նորայր Արամեանի, դիւանապետ՝ պրն. Զօրիկ Կարապետեանի Ազգային Առաջնորդարանի պաշտօնէութիւնը դահլիճում անակնկալ կերպով տօնակատարեց Թեմիս Բարեխենամ Առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք Սարգսեանի քահանայական ձեռնադրութեան 53-րդ ամեակն, ինչու չէ նաեւ անւանակոչութիւնը։ Պրն․ Արամեանը իր ողջոյնի խօսքի ընթացքին անդրադարձաւ Սրբազան Հօր բեղուն աշխատանքներին եւ ասաց՝ Սրբազան Հօր շնորհիւ համայնքս տարբեր ասպարէզներում յաջութիւններ է արձանագրել եւ մաղթեց առ Աստւած տարիներ վայելենք Սրբազան Հօր ներկայութիւնն ու հոգեւոր հովւութիւնը։
Երէկ՝ երեկոյեան թւականիս յունիսի 16-ին, Հ.Մ. «Արարատ» Կազմակերպութեան մարզաւանի բացօթեայ տարածքում, Կազմակերպութեան հիմնով կատարւեց 29-րդ Պատգամաւորական ժողովի պաշտօնական բացումը, որին իր մասնակցութիւնը բերեց Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք Սարգսեանը, ընկերակցութեամբ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի անդամներ՝ պրն. Վահէ Թարոյեանի եւ տկն. Լինդա Ղահրամանեանի։
Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւորի նախաձեռնութեամբ՝ տեղի ունեցաւ հայոց դպրոցների տեսչակազմի եւ տնօրինութեան հետ հանդիպում, որի ընթացքում դպրոցների տնօրէնները պարգեւատրւեցին պառլամենտում Կրթութեան նախարարութեան տեղակալի անունից տրւած գնահատագրերով:
Չորեքշաբթի, 16 յունիս 2021 թւականին, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Ռուսիոյ Դաշնութեան Արտակարգ և Լիազօր դեսպան՝ մեծարգոյ պրն. Լեւոն Ջաղարեանին, որ եկած էր քաղաքավարական այցելութիւն տալու Առաջնորդ Սրբազանին եւ յայատնելու, որ ծրագրած է իր թոռնիկը՝ փոքրիկը Լեւոնը Ս․ Սարգիս Եկեղեցում մկրտելու,նկատի ունենալով, որ իր տղան էլ այստեղ էր մկրտւած։
Կիրակի՝ թւականիս յունիսի 13-ին Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի հրաւէրով, խորհրդի 133-րդ նիստին հերթականութեամբ ներկայ գտնւեցին Ուսանողական ֆոնդի եւ Կարիքաւորներին օժանդակող մարմինների անձնակազմերը:
Հանդիպիպումների սկզբում Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտպ. Նորայր Արամեանը բարի գալստեան խօսքով հանդէս գալուց յետոյ գնահատեց նրանց ներկայութիւնը եւ երկամեայ գործունէութիւնը, որից յետոյ առիթ ընծայւեց նրանց արտայայտւելու իրենց ընթացիկ աշխատանքների վերաբերեալ:
Հինգշաբթի առաւօտեան, Հայոց Նոր Բուրաստանի գերեզմանատան քահանայից պանթէոնում, մասնկացութեամբ քահանայ հայրերի եւ Երէցկին՝ Տիրամայր Լիդուշ Իսայեան-Ղարախանեանի եւ Սրբոց Թարգմաչաց եկեղեցու խորհրդի անդամների ու մի խումբ հաւատացեալների ներկայութեամբ տեղի ունեցաւ հոգելոյս Արժ․ Տ․ Կոմիտաս Քահանայի 40 օրեակի արարողութիւնը։ Ապա Կիրակի թւականիս 13 յունիսին, Սրբոց Թարգմանչաց եկեղեցում նախագահութեամբ Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք Սարգսեանի յաւարտ Սուրբ եւ Անմահ Պատարագի տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն։ Արարողութեանը ներկայ էին ԻԻՀ Իսլամական Խորհրդարանում Թեհրանի եւ Հիւսիսային Իրանահայութեան պատգամոր՝ պրն. Արա Շահվերդեանն ու Թ․Հ․Թ. Թեմական Խորհրդի ատենապետ՝ Ճրտպ․ Նորոայր Արամեանը, թեմական խորհրդի անդամ պրն․ Հայկազ Շիրւանեանը ու սակաւաթիւ հաւատացեալներ։
Կիրակի, 2021 թւականի յունիսի 14-ի երեկոյեան, Ազգային առաջնորդարանի շրջափակում տեղի ունեացաւ «Ալիք» հաստատութեան Իրանի նախագահական ընտրութիւնների մամլոյ ասուլիս՝ «ԶԼՄ-ների դերակատարութիւնը նախագահական ընտրութիւններում, առաւելագոյն թւով մասնակցութիւն ներգրաւելու գործում» թեմայով:
Հինգշաբթի` թւականիս 10 յունիսին «Արտակ Մանուկեան» թանգարանում տեղի ունեցաւ պրն. Պարթեւ Յակոբեանի ձեռարւեստի բացառիկ նմուշների ցուցահանդէսը, որտեղ ցոյցի դրւեց՝ ձեռագործ գորգեր, արծաթեայ գոյքեր եւ ..:
Թ.Հ.Թ. Կարիքաւորներին Օժանդակող Մարմինը թւականիս յունիսի 11-ին, «Սահակեան» բարեսիրական կենտրոնում պարէնային փաթեթներ տրամադրեց, համաճարակից տուժած, ինչպէս նաև անբարենպաստ պայմաններում ապրող հայ ընտանիքներին։
Այսօր՝ յունիսի 12-ին մեր Թեմում «ՀԱՅՐԵՐԻ ՏՕՆ»-ն Է
Այդ իսկ առիթով Թեմիս Բարխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տ. Սեպուհ Արք. Սարգսեանը իր հայրական պատգամը ուղղեց համայնքիս հայրերին: